Կան փաստաթղթեր, որոնք վավերացվել են նաև Ադրբեջանի կողմից, և դրանց չկատարման դեպքում պետք է գործեն հստակ գործողություններ. Լիլիթ Ստեփանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

Կան փաստաթղթեր, որոնք վավերացվել են նաև Ադրբեջանի կողմից, և դրանց չկատարման դեպքում պետք է գործեն հստակ գործողություններ. Լիլիթ Ստեփանյան

10:25 08.07.2023

«ՀՀ-ին և նրա տարբեր տարիների իշխանություններին հաճախ մեր միջազգային գործընկերները մեղադրել են ոչ միջազգային իրավունքի եզրույթներով խոսելու կամ բանակցելու համար։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Նա նշել է, որ միջազգային գործընկերների համար երբեմն խորթ ու անհասկանալի են եղել մեր ձևակերպումները, մասնավորապես՝ հայրենիք, պատմական հայրենիք, սրբազան հող, պատմական արդարություն, ազգային ինքնագիտակցություն, սրբազան հայրենիք և այլն։ Մենք, ընդհակառակը, առաջնորդվել ենք հենց այս տրամաբանությամբ։ Գուցե ազգային մենթալիտետի հարց է ու բնորոշ է հենց մեզ։ Իրենց հերթին տարբեր հասարակական-քաղաքական կամ պարզապես հանրության որոշակի խմբեր ՀՀ տարբեր տարիների իշխանություններին մեղադրել են, թե չեն կարողանում ճիշտը հասցնել միջազգային գործընկերներին, բացատրել, հասկացնել, հիմնավորել, ապացուցել, որ այս կամ այն տարածքը մերն է եղել, մեր պատմական հայրենիքի մասն է, մեր սրբազան հողն է և մենք պատմական արդարություն ենք վերականգնել։

«Թվում է, թե բոլորս խոսում ենք միևնույն լեզվով միևնույն խնդրի մասին, բայց իրար չենք հասկանում։ Ինչու՞։ Որովհետև մենք խոսում ու գործում ենք «սրտով», իսկ միջազգային հանրությունը՝ միայն քաղաքական ու հատկապես տնտեսական շահերով։
Հիմա մեր միջազգային գործընկերների համար ցանկանում եմ հղում անել մի փաստաթղթի, որը վավերացվել է նրանց կողմից։
Եվ այսպես, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվեցիա (Հաստատվել է և առաջարկվել ստորագրության, վավերացման և մասնակցության ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 260 А (III) 9 դեկտեմբերի 1948 թ․-ին։ Ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951 թ․-ին)։
Առանց բոլոր հոդվածներին անդրադառնալու՝ առանձնացնեմ Կոնվեցիայի 2-րդ հոդվածը։
Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
(ա) այդ խմբի անդամների սպանությունը,
(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։
Ուշադրությունը հրավիրելով 3-րդ, 4-րդ և 5-րդ դրույթների վրա ՝ հստակ ուրվագծվում է այն վիճակը, որն արդեն 200 օրից ավելի ստեղծված է Արցախի շուրջ։
Հղում տալով Կոնվենցիայի 3 հոդվածին, կարդում ենք՝
Պատժելի են հետևյալ արարքները՝
(ա) ցեղասպանությունը,
(բ) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,
(գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը,
(դ) ցեղասպանություն կատարելու փորձը,
(ե) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ։
Կառանձնացնեի 2-րդ և 4-րդ դրույթները, որոնք հնավորինս հստակ բնութագրում են ադրբեջանի մտադրություններն ու գործողությունները, նվազագույն և առավելագույն նպատակները։
Կոնվեցիայի 4-րդ հոդվածում ամրագրված է, որ «Ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք Սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք»:
Այս մեջբերումներով միջազգային հանրության համար ընդունելի, ընկալելի ձևակերպումներով ևս մեկ անգամ ներկայացնում ենք այն իրավիճակը, որի առջև կանգնած են 120 000 արցախցիներ։
Բազմիցս ՀՀ վարչապետը, ՀՀ արտգործնախարարը, ՀՀ ԱԺ պատգամավորները ամենատարբեր քաղաքական ամբիոններից ահազանգ են հնչեցրել և նշել, որ ադրբեջանական կողմը Արցախում փորձում է իրականացնել էթնիկ զտումներ, ինչն, ըստ վերը նշված Կոնվեցիայի, Ցեղասպանությանը բնորոշ գործողություն է։ Կոնվեցիան էլ իր հերթին մշակվել, վավերացվել է ՄԱԿ-ի կողմից։
Մենք բարձր ենք գնահատում բոլոր կոչերն ու խիստ գնահատականներն այս հարցով մեր բոլոր գործընկերների կողմից։ Սակայն այդ ամենը քիչ է, կրում է դեկլարատիվ բնույթ, և վաղուց հասունացել է պահը միջազգային հստակ մեխանիզմներով պատժել ագրեսիա գեներացնողին։ Կան փաստաթղթեր, որոնք վավերացվել են նաև Ադրբեջանի կողմից, և դրանց չկատարման դեպքում պետք է գործեն հստակ գործողություններ։ Ավելին, այս պահին աշխարհում տեղի ունեցող միևնույն գործընթացներում այս կամ այն կերպ ներգրավվելու համար որոշ երկրներ պատժվում են, իսկ որոշների դեպքում անգամ Հաագայի դատարանի վճիռը չկատարելու պարագայում հնչում են անատամ հայտարարություններ։ Չտեսնել կամ չլսել սա համամարդկային արժեքների վրա պարզապես աչք փակել է։
Խոսքը հազարավոր մարդկանց՝ տարեցների, երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի մասին, ովքեր կանգնած են գոյաբանական լուրջ խնդիրների առջև»»,-գրել է պատգամավորը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրել

10:00 15.05.2025

Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրել

Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ը համաձայնի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։ Նշվում է, որ Թեհրանը նույնպես պատրաստ կլինի միջազգային դիտորդներին թույլ տալ […] ...

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

09:50 15.05.2025

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

Իսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

09:45 15.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

09:40 15.05.2025

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

BACK_TO_TOP