TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Արցախում գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա

10:04 08.07.2023

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանային համայնքների բնակչությանը հայտնում է, որ գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա: Այնտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առևտուրը խստիվ արգելվելու է, և խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության: Գյուղական […]

̰
Կախովսկա հիդրոէլեկտրակայանի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

16:00 07.07.2023

Խերսոնի մարզում Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերածությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Օրվա ընթացքում հայտնաբերվել է ևս երկու մահացածի դի, ընդհանուր առմամբ մահացել է 55 մարդ»,- ասել է աղբյուրը։ Հունիսի 6-ի գիշերը ուկրաինական զորքերը մի շարք հարձակումներ են իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա։ Սկսվել է ջրի չկարգավորված արտահոսք, ջրով […]

̰
Վահագն Խաչատուրյանը  Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկիի հետ քննարկել է էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորությունները

15:53 07.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները: Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը […]

̰
Հրդեհ է բռնկվել Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկում

15:48 07.07.2023

Հուլիսի 7-ին, ժամը 11։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:27-ին: Ննջարանում (մոտ 16 քմ) այրվել են կահույք և ջերմահարվել […]

̰
Գեղամ Գևորգյանը նախագահել է  ՄԱԱԶՀ մրցակցության քաղաքականության միջկառավարական խմբի Ժնևում ընթացող նիստերը

15:36 07.07.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախագահել է Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի հուլիսի 6-ին և 7-ին տեղի ունեցած նիստերը, որոնց ընթացքում անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտի օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով Պարագվայի մրցակցության իրավունքի և քաղաքականության փորձագիտական ակնարկին՝ Գեղամ Գևորգյանը […]

̰
Երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

15:27 07.07.2023

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Բալահովիտ գյուղի 36-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի ատրճանակ և 9 մմ տրամաչափի հինգ փամփուշտ: 36-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: […]

̰
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական չափանիշներին. Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագիտական կարծիք

15:12 07.07.2023

Արդարադատության նախարարություն է ներկայացվել «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագիտական կարծիքը: Փորձագիտական կարծիքով արձանագրվել է, որ Նախագծի ներկայացված հատվածները գրեթե ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այն է՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, Եվրոպայի խորհրդի վերահսկողական մարմինների և մեխանիզմների պահանջներին, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի […]

̰
SHANTNEWS

15:00 07.07.2023

̰
Հուլիսի 6-ից 31-ը և օգոստոսի 1-ից 31-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն

14:57 07.07.2023

Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 6-ից 31-ը և օգոստոսի 1-ից 31-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն: ծ Բնակիչներին խնդրում են ձայներ լսելուց խուճապ չառաջացնել։

̰
Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

14:48 07.07.2023

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 6-ի ժամը 19.00-ի սահմաններում այցելել են Գանձաքար բնակավայրի տարածքներից մեկը, որտեղ հայտնաբերել են «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար. վարորդները մի բեռնատարից մյուսը գերաններ էին տեղափոխում: «ԿամԱԶ»-ներից մեկի վարորդը, չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, թափքում եղած 17 գերանները բեռնաթափել է ճանապարհի մեջտեղում, իսկ մյուս «ԿամԱԶ»-ի […]

̰
Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով պայմանավորված ՀՀ դիմումի վերաբերյալ

14:38 07.07.2023

2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի […]

̰
ԱՄՆ-ն ուրբաթ օրը կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին

14:33 07.07.2023

Սպասվում է, որ ԱՄՆ-ն ուրբաթ օրը կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին, որն առաջին անգամ կներառի կասետային զինամթերք, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով պաշտպանական աղբյուրներին։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ ԱՄՆ-ը պահեստներում պահում է կասետային զինամթերք, որը հայտնի է որպես DPICM։ Հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը հաստատել է, որ […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:23 07.07.2023

Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ը, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը, […]

̰
Պարզաբանում՝ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման վերաբերյալ

14:13 07.07.2023

ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում Է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։ Փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին: Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ. տարրական դպրոցում՝ 10-15 %, միջին դպրոցում՝ 12-20 […]

̰
Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին

14:08 07.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը և ընդգծել կուսակցության ներգրավվածությունը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

13:58 07.07.2023

Հուլիսի 4-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 6400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Կարբի գյուղում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի […]

̰
Ո՛չ խիղճ, ո՛չ Աստուած, ո՛չ էլ մարդկային զգացմունք չկար թուրքերի մոտ. Հայոց ցեղասպանությունը վերապրած Գրիգոր Խաշխաշյանի հուշագրությունը

13:51 07.07.2023

ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրած Գրիգոր Խաշխաշյանի հուշագրությունը պատմում է իրենց բազմանդամ գերդաստանի պատմությունը, որը նույնպես Հայոց ցեղասպանության պատմության արժեքավոր աղբյուրներից է: Գրիգոր Խաշխաշյանը ծնվել է 1903 թ. Սեբաստիա նահանգի Շարքշլար քաղաքի Կեմերեկ գյուղում, արհեստավորի ընտանիքում: Գրիգորի պապը՝ յոթ զավակների հայր Համբարձումը, Կյուրին քաղաքից էր այդտեղ տեղափոխվել: 1915 թ. ապրիլ ամսից թուրք կառավարությունը […]

̰
Արցախից 17 բուժառու «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

13:39 07.07.2023

Այսօր՝ հուլիսի 7-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

13:34 07.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-8-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Բաթումում նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

̰
Անահիտ Մանասյանը Վլադիմիր Շկոլնիկովի հետ քննարկել է սահամանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները

13:29 07.07.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին։ Հանդիպման սկզբում Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային մակարդակում իրականացման կարևորությունը։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանային […]

̰
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Ուզբեկստանի Հանրապետության արտահերթ ընտրություններում

13:16 07.07.2023

Ուզբեկստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերով ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հուլիսի 6-ից 9-ը կլինի Ուզբեկստանում` հուլիսի 9-ին սպասվող արտահերթ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Պատվիրակությունը կղեկավարի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, կազմում կլինեն նաև ԿԸՀ անդամներ Ժիրայր Կարապետյանը և Աննա Գրիգորյանը: Գործուղման շրջանակում ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կմասնակցի նաև ԱՊՀ անդամ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական […]

̰
Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրենն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին

13:07 07.07.2023

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած հայտարարություններին և կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելու դիրքորոշման համար։ Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է […]

̰
Սամարայի շրջանի Պրոմսինթեզ գործարանում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

12:55 07.07.2023

Սամարայի մարզի Չապաևսկի «Պրոմսինթեզ» գործարանում պայթյուն է որոտացել։ Վեց մարդ մահացել է, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ «Չապաևսկում պայթյուն է տեղի ունեցել «Պրոմսինթես» գործարանում, վեց մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են», – ասել է աղբյուրը։ Միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական խողովակաշարի ապամոնտաժման պահին։ Պայթյունից հետո հրդեհ չի եղել։ «Պրոմսինթեզ» գործարանը զբաղվում է պայթուցիկ նյութերի […]

̰
«Ձեր մասնագիտության պահանջը մեծ է ». Արաքսիա Սվաջյանը դիպլոմներ է հանձնել ապագա հատուկ մանկավարժներին

12:46 07.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը: Արաքսիա Սվաջյանը, որը նաև ՀՊՄՀ խորհրդի անդամ է, շնորհավորել է շրջանավարտներին ու նրանց մաղթել է հետաքրքիր աշխատանքային գործունեություն, արդյունավետ ու բեղուն ընթացք։ Նախարարի տեղակալը հույս է […]

̰
Մեկնարկել է էներգաարդյունավետության հարցերի լուծմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստական փուլը

12:42 07.07.2023

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները մասնակցել են էներգաարդյունավետության վերաբերյալ Երևանում անցկացված միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից: Աշխատաժողովով մեկնարկում է ««Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի նախապատրաստական փուլը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Կլիմայի միջազգային նախաձեռնության կողմից: Ծրագրի նպատակն է […]

̰
Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

12:32 07.07.2023

Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը:

̰
Մադոննայի առողջական վիճակի նոր մանրամասներ են հայտնի դարձել

12:20 07.07.2023

Երգչուհի Մադոննան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո շարունակել է թուլություն և հոգնածություն զգալ, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ ինսայդերի՝ 64-ամյա երգչուհու ապաքինումն այնքան արագ չի ընթանում, որքան նա սպասում էր։ «Նա դեռ թույլ է և շատ հոգնած: Նա շատ ժամանակ է անցկացնում անկողնում», – կիսվել է աղբյուրը: Նա նաև հավելել է, որ Մադոննան […]

̰
Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

12:14 07.07.2023

Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին: Նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ:

̰
Առևանգված երկու հայ զինծառայողներին Ադրբեջանում դատապարտեցին 11,5 տարվա ազատազրկման

12:01 07.07.2023

Հարություն Հովագիմյանը ու Կարեն Ղազարյանը Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 11 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվեցին կեղծ մեղադրանքով՝ «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու», «ահաբեկչություն ծրագրելու» համար։ Այս մասին գրում է ադրբեջանական «APA» գործակալությունը։ Դատախազը պահանջել էր 12 տարվա պատժաչափ: Ըստ հայկական կողմի՝ զինվորներն առևանգվել են Շիկահողի դիրքեր հաց տանելիս:

̰
SHANTNEWS

11:59 07.07.2023

̰
BACK_TO_TOP