13:07 07.07.2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած հայտարարություններին և կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելու դիրքորոշման համար։
Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է անխոհեմ և որակել որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ։ Հայ դատի հանձնախմբի նախագահը նկատել է՝ նման վախկոտ կեցվածքը հարիր չէ Ամերիկայի նման պետության, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդության։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները կրում է ինչպես բարոյական, այնպես էլ միջազգային իրավական պարտավորություններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ադրբեջանի գործողությունները հենց ապացույց են այն բանի, որ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ։
Համբարյանն արձանագրել է՝ Արցախը պաշտպանելու համար ԱՄՆ վարչակազմի կողմից վճռական և կանխարգելիչ գործողություններ չձեռնարկելը Միացյալ Նահանգներին մեղսակից է դարձնում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականությանը։ Ավելին, վարչակազմը քաջալերում է ադրբեջանական ագրեսիան՝ շարունակելով ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, մերժելով ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին և բազմիցս չկարողանալով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների և իրավունքների ոտնահարման համար:
Ժամանակն է՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը կատարի Ամերիկայի բարոյական և իրավական պարտավորությունները՝ կանխելու ադրբեջանական ցեղասպանությունն Արցախի դեմ, մասնավորապես․
1. ԱՄՆ-ը Բաքվի առջև պետք է խիստ վերջնաժամկետ դնի՝ շրջափակումը վերացնելու և Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի բոլոր գործողությունները դադարեցնելու համար։
2. Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ն պետք է կիրառի «Գլոբալ Մագնիտսկու» և այլ պատժամիջոցներ, ամբողջությամբ կիրարկի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը և արգելափակի ամերիկյան զենքի կամ պաշտպանական ապրանքների փոխանցումն Ադրբեջանին։
3. ԱՄՆ-ը պետք է անհապաղ կոնկրետ գործողություններ ձեռնարկի Արցախում ցեղասպանությունը կանխելու համար՝ առաջնորդելով Արցախի ինքնակառավարման կարգավիճակի ճանաչման միջազգային ջանքերը և պահանջելով ՄԱԿ-ի անվտանգության երաշխիքներ, միջազգային կայուն խաղաղապահ ներկայություն, ամերիկյան և միջազգային հումանիտար աջակցություն, Հայաստանի հետ ապահով տրանսպորտային, առևտրային և էներգետիկ կապ, բուֆերային գոտի և պարենային, ջրի և էներգետիկ անվտանգություն:
09:45 15.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...
09:40 15.05.2025
Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքովԳազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...
09:31 15.05.2025
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել ՏրիպոլիումՏրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...
09:26 15.05.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերումԳագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԻրանՄայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...