20:50 05.06.2023
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին ժամանում է Հայաստան: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Թռիչք Երևան բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար»,-գրել է նա: Takeoff for Yerevan to follow up on high-level EU engagements pic.twitter.com/SIFxegm6Vg — Toivo Klaar (@ToivoKlaar) June 5, 2023
20:41 05.06.2023
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում, բախվել են 31-ամյա Հովսեփ Օհանյանի վարած Opel Astra մակնիշի, 21-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota Camry մակնիշի և 34-ամյա Վարուժան Փափազյանի վարած Toyota Camry մակնիշի ատոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, […]
20:30 05.06.2023
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում: Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու […]
20:27 05.06.2023
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին ողջունել և իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծել է, որ […]
20:18 05.06.2023
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։ Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։ Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող […]
20:15 05.06.2023
Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Միաբանական համագումարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունել […]
20:09 05.06.2023
Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: «Բարև ձեզ, 2022թ․ «եվրոպական ինտեգրման» ուղղությամբ աշխատանքների մասով ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր երկրի համար ստեղծված լրջագույն մարտահրավերները, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ […]
12:02 05.06.2023
Մայիսի 29-ից հունիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 157-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 47, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, երկաթգծի ուղիներին պատահարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կայծակի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 61, թունավորման՝ 10, ինքնասպանության […]
11:54 05.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհի և Շարա Տալյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Սամվել Մխիթարյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
11:52 05.06.2023
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել […]
11:49 05.06.2023
Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Մասիս, Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Եղեգնաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 2 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
11:45 05.06.2023
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից: Արսեն Վիգենի Սիմոնյանի կենսագրությունը Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին՝ նույն բուհի […]
11:41 05.06.2023
Մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1985 թ. ծնված Արտյոմ Օրդյանը, մահացել էր տեղում, իսկ ուղևորը՝ 2011 թ. ծնված Ռոբերտ Ասատրյանը, հիվանդանոցում: Հունիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հունիսի 3-ի ժամը 23.00-ի սահմաններում մահացել է նաև «ՎԱԶ-2106»-ի 7-ամյա ուղևոր Սարգիս Օրդյանը: […]
11:38 05.06.2023
Հնդկաստանի Օդիշա նահանգում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, որտեղ ավելի վաղ տեղի է ունեցել երեք գնացքների բախում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 280 մարդ, հայտնում է Times of India հեռուստաալիքը։ «Բալասորե երկաթուղային ողբերգությունից մի քանի օր անց, երկուշաբթի առավոտյան Օդիշայում հերթական գնացքը դուրս է եկել ռելսերից: Դեպքը տեղի է ունեցել Բարգարհ թաղամասում և […]
11:34 05.06.2023
Հունիսի 3-ին, ժամը 22.25-ի սահմաններում, երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի ավտոկանգառի հարակից տարածքում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Ժորա Պետրոսյանը, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է ընթացող գնացքին, ինչի հետևանքով մահացել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
11:30 05.06.2023
Սեղանի թենիսիստ Աննա Նիկոյանը Վրաստանից երրորդ Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել։ Նիկոյանը 23-ամյա սեղանի թենիսիստ է և վերջին մի քանի տարիներին հանդես է գալիս սերբական և հունգարական պրոֆեսիոնալ ակումբներում։ Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից կանցկացվեն երրորդ Եվրոպական խաղերը, որտեղ հանդես կգան Եվրոպայի լավագույն սեղանի 31 թենիսիստուհիները և Նիկոյանը` որպես Wild քարտի սեփականատեր: Կազմակերպիչների որոշմամբ, […]
11:18 05.06.2023
ՀՀ ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի «Դաշտադեմ ամրոցի մասնակի հիմնանորոգում, թանգարանի հիմնում և հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագիրը, որը որոշակի դիտողություններով արժանացել է հավանության: Նիստում քննարկվել է նաև […]
11:02 05.06.2023
Հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:
10:55 05.06.2023
Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Օրը նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական […]
10:47 05.06.2023
Այսօր՝ հունիսի 5-ին, վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ լճում» հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր լճի ողջ տարածքը վերցրել են իրենց հսկողության […]
10:33 05.06.2023
Մասաչուսեթս նահանգի Սփենսեր քաղաքում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել 160-ամյա եկեղեցում։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ABC News-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կրակը պատել աշտարակը, որն այնուհետև ընկել է՝ ճեղքելով տանիքի մնացորդները։ Իշխանությունները հայտնել են, որ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել, քանի որ հրդեհի պահին այն դատարկ է եղել։ Դեպքի վայրում […]
10:26 05.06.2023
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։ 2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 125 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 22-ը։ Հաղթող գիտական խմբերի ղեկավարներից 8-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ […]
10:17 05.06.2023
Վլադիվոստոկից Մոսկվա թռչող Airbus A350-900 օդանավն ընկել է ամպրոպի մեջ և կայծակի ենթարկվել, հաղորդում է Vostok-Media պորտալը հունիսի 5-ին։ Ականատեսներից մեկի խոսքով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռին թռիչքից հետո՝ խիտ ամպամածության մեջ մտնելուց գրեթե անմիջապես հետո։ Ընդ որում, դա ոչ մի կերպ չի ազդել թռիչքի կամ ուղեւորների վրա։ Ինչպես բացատրեցին բորտուղեկցորդուհիները, ժամանակակից ինքնաթիռները հագեցած են կայծակից […]
10:12 05.06.2023
Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
09:43 05.06.2023
Հորդանան գետի արևմտյան ափի Բուրկա գյուղի բնակիչների և իսրայելցի վերաբնակիչների միջև բախումների հետեւանքով ավելի քան 60 մարդ վիրավորվել է։ «Նաբլուսից հյուսիս-արևմուտք Բուրկա գյուղի բնակիչների վրա օկուպացիայի (Իսրայել-խմբ.) և նրա վերաբնակիչների հարձակման հետևանքով տուժել է 59 մարդ (պաղեստինցիներ-խմբ.), հայտնում է պաղեստինյան «Qudsnet» գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինյան Կարմիր մահիկին: Times of Israel թերթը, վկայակոչելով շտապօգնության ծառայությանը, իր […]
09:34 05.06.2023
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը կդառնա «անտանելի աղետ» ամբողջ աշխարհի համար, նման կարծիք է հայտնել Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն կիրակի օրը Ասիական անվտանգության ամենամյա «Dailog Shangri-La» գագաթնաժողովում, հաղորդում է Reuters-ը: «Չի կարելի հերքել, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակամարտությունը կամ առճակատումը անտանելի աղետ կլինի ողջ աշխարհի համար»,- ասել է նախարարը։ Լին նշել է, […]
09:25 05.06.2023
Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են միմյանց աջակցել ՆԱՏՕ-ում. այս մասին կիրակի օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն իր նոր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցից հետո։ Սա Ֆիդանի առաջին օրն էր որպես ԱԳՆ ղեկավար՝ մայիսին կայացած ընտրություններից հետո հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Թուրքիայի կառավարության […]