10:31 14.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
10:23 14.04.2023
Ապրիլի 14-ին, ժամը 09:02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ)․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի […]
10:00 14.04.2023
Ապրիլի 14-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված […]
09:35 14.04.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին ժամը՝ 11:00 – ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
09:31 14.04.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Նյու Յորք նահանգի շրջանային դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակը, որտեղ նա ծախսել է գրեթե յոթ ժամ, ներառյալ ընդմիջումները, ցուցմունք տալու համար 250 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական հայցով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Այս գործը կապ չունի անցյալ շաբաթ քաղաքական գործչի հասցեին հնչած վերջին մեղադրանքների հետ։ 2022 թվականի սեպտեմբերին փաստաբան […]
09:16 14.04.2023
Ամերիկյան բանկային համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ և գնում է դեպի փլուզում, Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել է 2008 թվականի ճգնաժամը։ «ԱՄՆ-ը գնում է դեպի վարկային ճգնաժամ, որը տնտեսությունը կհանգեցնի ռեցեսիայի», – ասել է նա: Նրա կարծիքով, խնդիրը մարզային բանկերի մեջ է, որոնք տրամադրում […]
09:01 14.04.2023
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ հետախուզական մարմինները կգնահատեն գաղտնի փաստաթղթերի արտահոսքի ազգային անվտանգության հետևանքները, ինչպես նաև կվերանայեն գաղտնի տեղեկատվության հասանելիություն ստանալու սահմանված ընթացակարգերը: Այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ հինգշաբթի օրը տարածված գրավոր հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը, սերտորեն համագործակցելով հետախուզական համայնքի և մեր միջգերատեսչական գործընկերների հետ, կշարունակի գնահատել այս չարտոնված բացահայտման ազգային անվտանգության […]
08:31 14.04.2023
չՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
08:03 14.04.2023
Ապրիլի 14-ին, ժամը 00:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ նկատվում է ծուխ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան […]
13:00 13.04.2023
«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում են փորձել իրենց ուժերը: Որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» […]
12:46 13.04.2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգը հնչեց գիշերվա ժամը 1.15-ին: Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը հայտնում էր, որ շքամուտքում աղմուկ է, խնդրում էր, որ ոստիկան մոտենա: Հնարավոր հետևանքները կանխելու մտադրությամբ Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Միջադեպը հաջողությամբ կանխվեց, շենքի գիշերային անդորրը վերականգնվեց, սակայն երբ ոստիկանները վիճողներից մեկին ուղեկցեցին տուն, հյուրասենյակի սեղանին՝ շատ տեսանելի […]
12:32 13.04.2023
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Երևանի մի քանի պոլիկլինիկաների բուժաշխատողների հետ, ներկայացրել Առողջության առաջնային պահպանման օղակում սպասվող բարեփոխումները: Նախօրեին Արտակ Ջումայանը ևս 9 պոլիկլինիկաների բուժանձնակազմերի հետ հանդիպումներ է ունեցել, քննարկել բարեփոխումների ընթացքը, մասնավորապես` պոլիկլինիկաների աշխատանքային ժամային գրաֆիկի, սահմանված հերթապահությունների փոփոխությունները: Փոխնախարարն անդրադարձել է նաև առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի միջոցով հնարավոր […]
12:28 13.04.2023
Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ոսկետափ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
12:26 13.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի […]
12:21 13.04.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել են հայկական զինուժի 4 զինծառայողներ, Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին, վերահաստատել հարաբերությունները բանակցություններով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, […]
12:12 13.04.2023
Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գյուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը: Առաջարկներ են հնչել կրթության, առողջապահության ոլորտներում նոր նախագծերի և փորձի փոխանակման […]
12:04 13.04.2023
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի ընդլայնված կազմով հանդիպումը:
12:01 13.04.2023
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 62կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման նպատակով շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման որոշման նախագծին՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500 – կմ143+300 հատված Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ182+532 – կմ190+000 հատված Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 […]
11:56 13.04.2023
Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «Մեր հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ Ձգտելու եմ գիտելիքներիս ու հմտություններիս ամբողջ ծավալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշպանության բնագավառի կատարելագործմանը։ Երբ մտածում էի այն մասին, թե կարո՞ղ եմ արդյոք ստանձնել […]
11:48 13.04.2023
Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Բաղրամյան փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կապույտ փոշենման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
11:34 13.04.2023
Ապրիլի 11-14-ը ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանի գլխավորությամբ, մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով Վայոց ձորի մարզում անց է կացնում համալիր ստուգումներ։ Ապրիլի 11-ին Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատում տեղի է ունեցել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի շարային ստուգատես՝ […]
11:24 13.04.2023
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղում ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրանքին: Հայտարարել է, որ ի հեճուկս բոլոր ջանքերի, հնարավոր չի եղել աշխատանքներն իրականացնել առանց սրացումների: Առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների հիշատակին:
11:14 13.04.2023
Անկարան մայիսին Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտադիր է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց վարել չորս կետերով, հինգշաբթի գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մայիսի սկզբին Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ «Թուրքիայի և Սիրիայի միջև […]
10:57 13.04.2023
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Ապրիլի 13-ին, ժամը 07:55-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարավանատան մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել քարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի […]
10:49 13.04.2023
Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ԱԳ նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մինչ հանդիպման մեկնարկը Սերգեյ Լավրովը, Քին Գանգը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ռաբբանի Խարը միասին լուսանկարվել են, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով։ Հինգշաբթի օրը Սամարղանդում անցկացվում է Աֆղանստանի հարեւան երկրների նախարարական համաժողովը, որին մասնակցում են […]
10:37 13.04.2023
Ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ագարակ և ժամը 12։00-ին Աղձք բնակավայրերում անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:19 13.04.2023
Իրանի փորձը, որը 44 տարի ապրում է արևմտյան պատժամիջոցների տակ, հուշում է, որ Ռուսաստանի տնտեսությունը պետք է առաջնահերթորեն ինքնուրույն բարձրացվի։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի Առևտրաարդյունաբերական պալատի՝ Իրանի գործընկերների հետ արտաքին տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մաշկովը։ «Իրանը 44 տարի գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, կարո՞ղ է արդյոք նրա փորձն օգնել Ռուսաստանին այս […]