09:44 13.04.2023
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։ Վերջիններս ուսումնասիրել են այն հատվածները որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի […]
09:28 13.04.2023
Ցիկլոնի պատճառով փակվել են Ամուրի Նիկոլաևսկի և Ամուրի Կոմսոմոլսկի օդանավակայանները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Khabarovsk Airlines տարածաշրջանային ավիաընկերության Telegram ալիքը։ «Ամուր Նիկոլաևսկի օդանավակայանը փակ է մինչև ժամը 12:00-ն ինքնաթիռների ընդունման և բացթողման համար թռիչքուղու ոչ պիտանիության պատճառով: Ամուր Նիկոլաևսկում առատ ձյուն է տեղում, թռիչքուղին սառած է՝ պատված ձյունով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կոմսոմոլսկ-օն-Ամուր օդանավակայանը […]
09:07 13.04.2023
Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական ու գործնական հարաբերությունների շրջանակում, ի դեպ, հայ և ֆրանսիացի հնագետները համատեղ մի շարք ծրագրեր են […]
09:00 13.04.2023
Ալթայի երկրամասի Բիյսկի շրջանի դպրոցում գազային պղպեղի սփրեյ ցողելուց հետո 11-12 տարեկան ավելի քան 30 երեխա դիմել է բժշկական օգնության, նրանցից հինգը հոսպիտալացվել է, հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Բիյսկի շրջանի դպրոցներից մեկում գազի բալոնը պղպեղով ցողելու հետևանքով բուժօգնության է դիմել 11-12 տարեկան 32 երեխա, որոնցից հինգը հոսպիտալացվել է Մանկական քաղաքային […]
08:48 13.04.2023
Վիտվաթերսռանդի (Հարավային Աֆրիկա) համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկանց նախնիները աֆրիկյան հսկա խխունջներ են կերել դեռևս 170 000 տարի առաջ: Այս մասին հաղորդվում է Quaternary Science Reviews ամսագրում հրապարակված հոդվածում։ Հետազոտողները Լեբոմբ լեռների Սահմանային քարանձավում հայտնաբերել են Achatinidae ընտանիքի ցամաքային խխունջների խեցիները, որոնցում նախկինում հայտնաբերվել են մարդկանց բնակության հետքեր՝ 227-ից 24 հազար տարեկան: Կեղևները հայտնաբերվել […]
08:37 13.04.2023
Ապրիլի 13-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., […]
08:25 13.04.2023
Գիշերը մարմինը հանգստանում է, ուստի խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ, զգուշացրել է սննդաբան, դիետոլոգ, թերապևտ, Ռուսաստանի սննդաբանների, դիետոլոգների և սննդի արդյունաբերության մասնագետների միության անդամ Ալեքսանդրա Ռազարենովան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա խորհուրդներ է տվել, թե ինչպես վարվել, եթե չես կարողանում ազատվել ուշ գիշերը ուտելու ցանկությունից։ Քնի ժամանակ մարդուն այնքան էներգիա պետք չէ, որքան արթուն […]
08:12 13.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
08:04 13.04.2023
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական […]
12:59 12.04.2023
Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 4-ի ժամը 18.00-ից ապրիլի 6-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արտաշիսյան փողոցում կայանված «Իվեկո» բեռնատարի կցորդիչի պահեստային անիվները՝ անվահեցերով: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 11-ին մասիսցի 34-ամյա տղամարդը […]
12:55 12.04.2023
Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների և ուսանողների շրջանում: Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը: Մրցույթի պայմաններն ու կանոններն են. ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ […]
12:49 12.04.2023
Ապրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա […]
12:41 12.04.2023
2023 թվականի ապրիլի 12-ին շրջանառության մեջ են դրվում «17-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված ինը նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Վանի թագավորության ժամանակաշրջանի բրոնզե արձանիկ (գահի զարդամաս, բարձրությունը՝ 10,5 սմ), որը թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դար և գտնվում Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում: Թողարկման օրը` 12ապրիլ, 2023թ. Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի Լուսանկարը՝ Վլադիմիր Տերեբենինի Տպարանը` Lowe […]
12:37 12.04.2023
Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ […]
12:36 12.04.2023
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և Գավառի բաժին է տարվել 40-ամյա Աննա Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Աննա Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
12:28 12.04.2023
Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ (կողմ՝ 65, դեմ՝ 0) համաձայնություն է տվել պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին: Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ապրիլի 11-ին: Գլխավոր դատախազն անդրադարձել էր քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներին, ցուցմունքներին, ինչպես նաև պատասխանել էր պատգամավորների […]
12:19 12.04.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Սասունցի Դավթի փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 48-ամյա Մարուսյա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
12:15 12.04.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երեք անդամներ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում, նժույգթափերում և հենացատկում: Եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն ու երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը, որոնք նժույգթափերում […]
11:47 12.04.2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին: «Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք […]
11:39 12.04.2023
Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00․10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում […]
11:18 12.04.2023
Բելգրադը զենք չի վաճառել և չի վաճառի ո՛չ Կիևին, ո՛չ Մոսկվային. Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ավելի քան 10 անգամ մենք հերքել ենք այդ սուտը, նորից կանենք: Սերբիան զենք չի վաճառել և չի վաճառի ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմին, ինչպես նաև հակամարտության գոտում հարևանությամբ գտնվող պետություններին»,- […]
11:09 12.04.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, – սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության […]
11:06 12.04.2023
Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ նախորդ օրը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ: […]
10:56 12.04.2023
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր […]
10:44 12.04.2023
Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ը, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գետափ բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:40 12.04.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական […]
10:33 12.04.2023
Ժնևի Ազգերի պալատում ապրիլի 4-5-ը տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի երրորդ հիմնասյան՝ Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի 15-րդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման հիմնական առանցքը փորձի փոխանակումն էր կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահմանությանն առնչվող գործերով արդարադատության մատչելիության ապահովման շուրջ: Աշխատանքային խումբը քննարկել է այս ոլորտներում առկա միտումները, լավագույն փորձը, խոչընդոտները, մարտահրավերներն […]