TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+16.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

10:19 12.04.2023

ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Անահիտ Մանասյանին: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0:

̰ ̰
Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է. պետնախարար

10:00 12.04.2023

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է: Կառավարության համապատասխան որոշման մեջ 20.12.2022թ. կատարվել էր փոփոխություն, որով վերանայվել էր 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման կարգն ու պայմանները, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացրել ուսանողների համար: ԱՀ […]

̰
Ավտովթար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին. փրկարարները «VAZ-2104»-ի վարորդի մարմինը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

09:51 12.04.2023

Ապրիլի 11-ին, ժամը 19:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mazda 3» (վարորդ՝ Է. Դ., ծնված 1979 թ․) և «VAZ-2104» (վարորդ՝ […]

̰
ԱՄՆ փոխնախագահն ու Լեհաստանի վարչապետը քննարկել են հակառուսական միջոցառումները

09:38 12.04.2023

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին երեքշաբթի օրը հանդիպել են Վաշինգտոնում՝ քննարկելու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ուղղված միջոցառումները, ինչպես նաև Չինաստանի մարտահրավերներին արձագանքելու հարցը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Փաստաթղթից հետևում է, որ Հարիսը վերահաստատել է ԱՄՆ-ի «անսասան պարտավորությունները» Լեհաստանի նկատմամբ՝ համաձայն 1949 թվականին Վաշինգտոնում ստորագրված […]

̰
Նյարդաբանը նշել է Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու միջոց

09:17 12.04.2023

Ֆիզիկական ակտիվությունը կարող է դանդաղեցնել Պարկինսոնի հիվանդության առաջընթացը։ Ավելին, հիվանդության ընթացքը բարելավելու համար երբեք ուշ չէ սկսել մարզումները, «Իզվեստիային» ասել է Ռուսաստանի ազգային հետազոտական ​​բժշկական համալսարանի Ռուսական գերոնտոլոգիական հետազոտությունների և կլինիկական կենտրոնի նյարդաբան-պարկինսոնոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նադեժդա Դուդչենկոն։ Նա նշել է, որ առօրյա կյանքում հավասարակշռությունը, շարժունակությունը և ակտիվությունը պահպանելու համար Պարկինսոնի հիվանդությամբ տառապողները շտապ ֆիզիկական […]

̰
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան նշել են Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը

09:04 12.04.2023

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը երեքշաբթի հեռախոսով քննարկել են իրավիճակը Եմենում և ընդգծել Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Սալիվանը և Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը «քննարկել են մի շարք […]

̰
Էկվադորի նավահանգստում ձկնորսների վրա հարձակման հետևանքով առնվազն ինը մարդ է կյանքից զրկվել

08:53 12.04.2023

Առնվազն ինը մարդ է զոհվել երեքշաբթի Էկվադորի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ինչպես հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Էկվադորի ներքին գործերի նախարարությանը, Կոլումբիայի հետ սահմանի մոտ գտնվող Էսմերալդաս քաղաքի նավահանգստում 30 անհայտ զինված անձինք հարձակվել են ձկնորսների վրա։ Հարձակման պատճառները դեռևս անհայտ են։

̰

08:42 12.04.2023

Չորեքշաբթի Ֆիլիպինների ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պունդագիտան քաղաքից 92 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 2,1 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 70 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
ԱՄՆ ափերի մոտ ծովի մակարդակի ռեկորդային բարձրացում է գրանցվել

08:34 12.04.2023

Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան ափին և Մեքսիկական ծոցում ծովի մակարդակը ռեկորդ է սահմանել վերջին 12 տարվա ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում։ Փորձագետները արձանագրել են ծովի մակարդակի բարձրացման աննախադեպ արագացում ողջ 20-րդ դարում՝ վերլուծելով արբանյակային դիտարկումները և դաշտային ուսումնասիրությունները, որոնք թվագրվում են 1900 թ.։ Նրանք որոշեցին տարբեր գործոնների […]

̰
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է

08:20 12.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Իրադրությունը սահմանին ժամը 8։00-ի դրությամբ

08:08 12.04.2023

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի […]

̰
Արցախում շփման գծին մոտ տարածքներում կազմակերպվում է գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը

13:05 11.04.2023

ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը, հայտնում է ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը։ Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են […]

̰
Բազում խախտումներ ու նաև կաշառք. Արագածոտնի պարեկները կարգազանց վարորդի են հայտնաբերել

13:00 11.04.2023

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ագարակ գյուղի սկզբնամասում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը չի ունեցել տեխզննման, պարտադիր ապահովագրման փաստաթղթեր, իսկ մեքենան հետախուզման մեջ էր: Ավելին, մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր և չուներ մեքենան վարելու համապատասխան փաստաթղթեր: Էլ ավելին, վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը, […]

̰
Արցախից 15 անձ այսօր տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ

12:48 11.04.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 15 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ […]

̰
Արարատում կասեցվել է արտադրական կոոպերատիվի գործունեությունը

12:39 11.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ): Մասնավորապես՝ արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն […]

̰
Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի- Բավրա միջպետական ճանապարհը

12:32 11.04.2023

Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Նրանց խոսքերով՝ չեն բացի ճանապարհն այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմիններն իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։ «Այս ընթացքում ոչինչ չեն արել, էդ տղաների մասին կարծես լրիվ մոռացել են, ինչքան կարող ենք համբերել։ […]

̰
Նկարահանվել է Կամչատկայում Շիվելուչ հրաբխի ժայթքումը

12:30 11.04.2023

Կամչատկայի երկրամասի բնակիչ Դմիտրի Լևինը նկարահանել է Շիվելուչ հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել ապրիլի 11-ի առավոտյան։ Կադրերը հրապարակվել են Ուստ-Կամչատսկի շրջանի վարչակազմի Telegram ալիքում։ Տեսանյութում երեւում է, որ հրաբխի ուղղությամբ շարժվում է մոխրի հսկա ամպը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ Շիվելուչը մոխիր է նետել մինչև 20 կիլոմետր բարձրության վրա։ Մի քանի […]

̰
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով

12:23 11.04.2023

Սույն թվականի ապրիլի 20-ին և 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով: Ապրիլի 20-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենան ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները կներկայացնեն 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները։ […]

̰
Ուսման հնարավորություն Սլովակիայում

12:17 11.04.2023

Սլովակիայի Հանրապետությունը 2023-2024 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել համալսարանական մեկ կրթաթոշակ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի համար։ ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար համալսարանական ուսուցման ուղղություններն են. Ուսուցիչների վերապատրաստում և կրթություն. Տնտեսագիտություն և կառավարում. Էկոլոգիական և բնապահպանական գիտություններ. Կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսություն և լանդշաֆտ. Փայտի գիտություն և տեխնոլոգիա. Անտառային տնտեսություն (բացի անտառային էկոհամակարգային ծառայություններից). Անասնաբուժական բժշկություն. Ընդհանուր բժշկություն […]

̰
Արայիկ Հարությունյանին զեկուցվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման եզրափակիչ աշխատանքների մասին

12:10 11.04.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ: Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներակայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ: Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը […]

̰
Ողբերգական դեպք Երևանում․ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

12:04 11.04.2023

Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնոըշւմ է shamshyan.com-ը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ […]

̰
SHANTNEWS

11:59 11.04.2023

̰
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու հրացան

11:49 11.04.2023

Ապրիլի 5-ին նույնպես արդյունավետ էր Վաղարշապատի ոստիկանների ուժեղացված ծառայությունը: Բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի աշխատակիցներն առավոտյան ժամը 10.30-ին Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածնի 23-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա պայուսակի մեջ հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան: Նույն օրը, երեկոյան ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու համար Փարաքար-Նաիրի ճանապարհին ձերբակալվել և բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի Նորք-Մարաշի 33-ամյա մի […]

̰
Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ Ադրբեջանին իրագործել Մարաղայում 31 տարի առաջ տեղի ունեցած ջարդերի շարունակությունը

11:30 11.04.2023

Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50 անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին և տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ […]

̰
Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի ՄԶԸ դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ

11:26 11.04.2023

Ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Որոշումը պաշտոնականացվեց Վաշինգտոնում, Կ.Շ., կայացած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնեց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։ ՄԶԸ դոնոր դառնալու մասին […]

̰
Ճանապարհաշինական աշխատանքներ Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում

11:15 11.04.2023

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի 23կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվում են արհեստական կառուցվածքներ և այլն։ Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան): Տեխնիկական հսկող՝ «ԱյԱրԴի Ինջինիրինգ» ընկերություն (Իտալիա): Ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։  

̰
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

11:06 11.04.2023

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող […]

̰
Ազգային ժողովը Կութի համայնքապետարանին է նվիրել գրասենյակային պարագաներ

11:01 11.04.2023

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջնորդությամբ Ազգային ժողովին պատկանող միջոցների հաշվին Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանին են փոխանցվել տեխնիկական միջոցներ եւ գրասենյակային անհրաժեշտ պարագաներ՝ սեղաններ, աթոռներ, համակարգիչ եւ այլն, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Կութի գյուղապետարանի շենքը թշնամու գնդակոծությունների հետեւանքով ավերվել էր. վնասվել էին առաստաղը, […]

̰
Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում շչակ է գործարկվելու

10:52 11.04.2023

Ապրիլի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ը, «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ուսանողների գործողությունները» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
BACK_TO_TOP