08:25 13.04.2023
Գիշերը մարմինը հանգստանում է, ուստի խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ, զգուշացրել է սննդաբան, դիետոլոգ, թերապևտ, Ռուսաստանի սննդաբանների, դիետոլոգների և սննդի արդյունաբերության մասնագետների միության անդամ Ալեքսանդրա Ռազարենովան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա խորհուրդներ է տվել, թե ինչպես վարվել, եթե չես կարողանում ազատվել ուշ գիշերը ուտելու ցանկությունից։
Քնի ժամանակ մարդուն այնքան էներգիա պետք չէ, որքան արթուն ժամանակ, նրա օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ ստամոքս-աղիքային տրակտը հանգստանում է, նշել է Ռազարենովան։ Ճիշտ սննդակարգը ներառում է ուշ ընթրիքներից և խորտիկներից հրաժարվելը, ավելացրել է նա: Հատկապես վնասակար է գիշերը ածխաջրերով հարուստ մթերքներ օգտագործելը, ասել է բժիշկը։
«Սրանք ոչ միայն քաղցրավենիք են, այլ նաև հացահատիկային ապրանքներ, մակարոնեղեն, օսլա պարունակող բանջարեղեն, արագ սնունդ, ալկոհոլ: Դրանք հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի արագ բարձրացմանը: Բայց օրգանիզմին պարզապես անհրաժեշտ չէ այդքան «արագ էներգիա»: Եվ դրա ավելցուկը անշուշտ պահվում են ճարպային պաշարներում»,- ասել է Ռազարենովան։
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումները, որոնք առաջանում են գիշերային սնվելուց, կարող են վատթարացնել քնի որակը, շարունակել է նա:
«Գլյուկոզայի մակարդակի կտրուկ նվազումը օրգանիզմի կողմից կդիտվի որպես սպառնացող վիճակ, որը կայունացնելու համար տեղի կունենա կորտիզոլի վաղ արտազատում, որը կհրահրի գիշերային արթնացում: Սա նվազեցնում է քնի որակը», – պարզաբանել է Ռազարենովան:
Դիետոլոգի կարծիքով՝ քնելուց առաջ ախորժակի ավելացումը կարող է վկայել ամենօրյա սխալ սննդակարգի մասին։
«Եթե նման անհրաժեշտություն առաջանա, պետք է վերլուծել, թե որքանով է գրագետ կազմված ամենօրյա սննդակարգը: Եթե սննդակարգում անհավասարակշռություն կա, ապա առաջին հերթին պետք է զբաղվել այս ասպեկտով»,- խորհուրդ է տվել Ռազարենովան:
Եթե մարդը դեռ չի կարողանում հաղթահարել սովի զգացումը և ցանկանում է ուտել քնելուց առաջ՝ նվազագույն առողջական վտանգով, ապա պետք է ընտրել «ճիշտ» ճարպեր և սպիտակուցային բաղադրիչներ պարունակող մթերքներ, կարծում է բժիշկը։
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...
23:29 15.05.2025
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...
23:22 15.05.2025
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...
23:08 15.05.2025
Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումՄայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […] ...