ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+26.1 oC

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

10:27 20.12.2022

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա:

Այս մասին հայտնել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»,- գրել է Հունանյանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.05.2025

SHANTNEWS

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

17:55 19.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

17:50 19.05.2025

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

Կիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

17:44 19.05.2025

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը […] ...

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆ

17:38 19.05.2025

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆ

Արջի թարմ հետքեր են հայտնաբերվել Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: «Հարգելի քաղաքացիներ, «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր։ Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման՝ քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի՝ որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։ Խնդրում […] ...

Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջ

17:32 19.05.2025

Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն […] ...

BACK_TO_TOP