TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Արխիվ

Վարչապետն ընդունել է Նիդերլանդների դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական գործունեությունը մեր երկրում

18:12 07.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը: Վարչապետը պարոն Սխեմերսին […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին

17:55 07.09.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվող Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին, որոնց թվում էին Ռուսաստանի Դաշնության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ: Միջոցառման սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և երկու երկրների փորձագիտական շրջանակների համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերից, տարածաշրջանային զարգացումներից և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

̰
Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների համար կսահմանվի իրավակազմակերպչական միասնական ձև

17:43 07.09.2023

Առողջապահական համակարգի առաջնային օղակում գործող կազմակերպություններն ունեն տարբեր կազմակերպաիրավական ձեւեր: Նույն գործառույթն իրականացնող ԲԿ-ների մի մասը ՀՈԱԿ-ներ են, մյուսը՝ ՊՈԱԿ-ներ, կան եւ մի քանի ՓԲԸ-ներ: Խնդիրը պետք է լուծել, ու բոլոր ԲԿ-ները բերել միեւնույն կազմակերպաիրավական ձեւին: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի հերթական նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ««Պետական […]

̰
Կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում

17:14 07.09.2023

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվելու է: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ […]

̰
Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

17:06 07.09.2023

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

16:58 07.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ կատարել եք, ինչպես նաև այն ջանքերի համար, որոնք ներդրել եք հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման համար»: Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է. «Պարոն […]

̰
Կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը

16:16 07.09.2023

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը հանդիսանում է մինչև 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից մեկը: Փաստաթղթի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման […]

̰
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

16:05 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

̰
Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

21:40 06.09.2023

Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին, որի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը […]

̰
Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ և հիմնված են փոխադարձ վստահության ու հարգանքի վրա. Դավիթ Առաքելյան

18:30 06.09.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին եւ նրա պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը: Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի դեսպանին՝ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում ստանձնած դիվանագիտական աշխատանքի ու համագործակցության համար: «Հայաստանի եւ Կանադայի […]

̰
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կինոարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված նախագծին

17:52 06.09.2023

Գարնանային նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը ենթադրում է կինոարտադրության ոլորտին պետական ֆինանսավորման մեխանիզմների որոշակի ներդրում կամ առկա մեխանիզմի բարելավում: Եթե ավելի պարզ նկարագրեմ, խոսքը Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձին է վերաբերում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ սեպտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Կանադայի դեսպանի հետ

17:42 06.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա): Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ձեր կատարած աշխատանքի համար: Կանադան այն երկրներից է, որը շատ արագ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա 1992 թվականի հունվարն էր: Դրանից […]

̰
Առաջարկվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից

17:16 06.09.2023

Հաշվի առնելով, որ հանրապետությունում մարզակառույցների սղության, պայմանների բացակայության խնդիր կա, առաջարկել ենք, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն […]

̰
Նախագծի ընդունումը կնպաստի բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նկատմամբ հանրային և վարչական պատասխանատվության բարձրացմանը

17:06 06.09.2023

Նախագիծը մշակվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական եւ հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ […]

̰
Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում  ՀՀ դեսպան և ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար

17:46 05.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]

̰
Փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ

17:38 05.09.2023

ՀՀ-ում լիարժեք կանոնակարգված չեն Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» […]

̰
Կսահմանվի բացառություն միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծման ու արտահանման կարգերում

16:34 05.09.2023

Գործունեության վայրի պահանջ չունեցող մի շարք գործունեության տեսակների համար սահմանել էինք պարզեցված ընթացակարգ օտարերկրյա ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Այսօր անհրաժեշտություն է առաջացել որոշ ոլորտներում կատարել փոփոխություն: Խոսքը վերաբերում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծմանն ու արտահանմանը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական […]

̰
ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

16:07 05.09.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը, Հակոբ Վարդանյանը և Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Վերակազուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործակցությունը և դրա ընդլայնումը: Նախարարի տեղակալը խոսել է տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի մասին՝ նշելով որ այդ ծրագրերից շատերը […]

̰
Առաջարկվում է բարեփոխել Քրեակատարողական ծառայության համակարգը

17:55 04.09.2023

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը հայտնել է, որ օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման […]

̰
Հանձնաժողովը քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

17:40 04.09.2023

Առաջարկվող փոփոխությունները չորս հիմնական նպատակ են հետապնդում՝ սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար 1 միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ կամ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ: Նման տարանջատման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Ստեփան Գրգեաշարեանին

16:50 04.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխատենապետ Ստեփան Գրգեաշարեանին (Ավստրալիա): Նախագահը շնորհավորել է հյուրին բարձր պարգև ստանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել հայապահպանության գործում ներդրած ավանդի և երկարամյա գործունեության համար: «Դուք եզակի մարդկանցից եք, ով իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է հայրենանվեր աշխատանքի և շատ կարևոր […]

̰
Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում

16:43 04.09.2023

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների եւ վարչական իրավախախտումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաեւ տեսչական մարմինների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման եւ անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից: Այս մասին […]

̰
Հարկադիր կատարողների շարունակական վերապատրաստումների համակարգ կներդրվի, կփոփոխվի նաև խրախուսման կարգը

16:28 04.09.2023

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, սակայն ներկայումս հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական եւ կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն ու արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընդունելու, ծառայողների սոցիալական դրությունն ու գիտելիքները բարելավելու համար: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ին կայացած […]

̰
Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան ձերն է. ՆԳ նախարարի շնորհավորական ուղերձը

16:21 04.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ. «Սիրելի՛ աշխատակիցներ սիրելի՛ փրկարարներ. ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան ձերն է: Բոլոր երկրներում, և հատկապես մեր` բնական ու տեխնածին աղետների ռիսկերով լի […]

̰
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու համար

16:07 04.09.2023

ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Ըստ այդմ՝ 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երեւանում, 8674 գործարք` մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երեւանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երեւանում, 15.765՝ մարզերում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային […]

̰
Տեղեկությունները, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

15:50 02.09.2023

Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

15:04 02.09.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 2-ին` ժամը 12։58-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված ռազմական սադրանքի և դրա հետևանքով ՀՀ ԶՈՒ կրած մարդկային կորուստների դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

14:29 02.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։50-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր զինատեսակներից տևականորեն հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու՝ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: Դրանց արդյունքում նույն զորամասի զինծառայողներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, […]

̰
Սուրեն Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին

13:44 02.09.2023

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող […]

̰
Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված մաղթանքին և հոգեհանգստյան կարգին

13:25 02.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին: Արարողության ավարտին պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել հոգեհանգստյան կարգին:

̰
BACK_TO_TOP