17:42 13.09.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ: Երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը […]
17:19 13.09.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Խրունեւալդիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստակամ է ակտիվացնել փոխգործակցութունը տարբեր բնագավառներում ու վեր հանել այն ուղղությունները, որտեղ առկա են […]
17:14 13.09.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Իվանա Դուարտեն: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի 2024-2028թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի մշակման աշխատանքների շուրջ: Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող […]
17:07 13.09.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը: Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ չնայած լողացող արևային կայանի հզորությունը փոքր է, սակայն այն ու նմանատիպ […]
17:50 12.09.2023
Ներկայում հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական եւ կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն եւ արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընդունելու, ծառայողների սոցիալական դրությունը, գիտելիքները բարելավելու համար: Այս մասին ՀՀ ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Հարկադիր կատարումն […]
17:41 12.09.2023
Չափազանց կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բազմակողմ եւ բազմավեկտոր զարգացումը: Ուրախ ենք արձանագրել, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում: Գերմանիան մեզ համար նաեւ դաշնային կառավարման լավագույն օրինակներից մեկն է, եւ մենք չափազանց կարեւորում ենք նաեւ համագործակցությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ Գերմանիայի երկրամասերի միջեւ: Սաքսոնիա Անհալթ երկրամասը, հասակակից լինելով ՀՀ-ին, կարեւոր […]
17:28 12.09.2023
Գործող կարգավորումներով Քրեակատարողական ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները՝ քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Մինչդեռ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը: Առաջարկվող կարգավորմամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ենթակայությամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները՝ որպես տարածքային բաժիններ […]
17:02 12.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին: Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է հյուրընկալել փորձառու քաղաքական գործչին և գիտնականին: «Դուք այնպիսի գործիչ եք, ում հետ ցանկացած պաշտոնյա, ցանկացած ղեկավար ուրախ կլիներ հանդիպել, և ես վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն […]
16:52 12.09.2023
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը մասնակցել է Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ գագաթնաժողովին և դրա շրջանակներում անցկացված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հասմիկ Տիգրանյանը ելույթ է ունեցել Գագաթնաժողովի՝ «Հատվածականության ճեղքում. պետության կոռուպցիայի դեմ ռազմավարություններ» պանելային քննարկմանը և ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտում […]
16:27 12.09.2023
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները եւ աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները, քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է: Հաշվի առնելով տարբեր երկրների փորձը՝ նախագծով առաջարկվում է սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը: Սահմանվում […]
16:07 12.09.2023
Նախատեսվում է օրեսնգրքով կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգավորումների հետ, քանի որ այդ օրենքում որոշակի փոփոխություններ են եղել ու դրանցից բխում են նաեւ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, նաեւ հստակեցնել հարկային պարտավորությունների դադարեցման հիմքերը. այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ առաջին ընթերմամբ «Հայաստանի Հանրապետության հարկային […]
17:51 11.09.2023
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 11-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման մարմինների համար ծառայողական ու սպասարկող տրանսպորտային միջոցների ձեռքբերման եւ սպասարկման գործող նորմատիվները վերանայելու համար իրավական հիմնավորվածություն, այսինքն՝ […]
17:35 11.09.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է աշխատանքային խումբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրի մշտադիտարկման ու գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով։ Բացի նախարարություններից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների, այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ։ Աշխատանքային խմբի անդամների թիվը չպետք է պակաս լինի […]
17:05 11.09.2023
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասինե օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ խնդիրն այն է, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացն […]
16:48 11.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
16:33 11.09.2023
Նախագծի մշակումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտի կատարելագործման եւ Կառավարության լիազորությունների եւ պարտականությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի […]
16:07 11.09.2023
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտնել է, որ փոփոխություններով առաջարկվում է կարգավորել օրենքի այն դրույթները, որոնք այլեւս չեն գործում: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով […]
16:36 09.09.2023
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում, որում ասվում է. «Նախքան շնորհավորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: Գիտեք սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում […]
15:23 09.09.2023
Կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ […]
14:40 09.09.2023
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հաանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել […]
19:25 08.09.2023
Արցախի Հանրապետության ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը լուրջ և, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չափազանց պատասխանատու առաքելություն է խորհրդարանի բոլոր պատգամավորների համար: Հենց այդ պատասխանատվությունն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ […]
19:06 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Ճեպազրույցի ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։ Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` […]
19:00 08.09.2023
Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը ներառյալ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: «Միասնական Հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանի թեկնածությունը առաջադրելու դիմումին կցված փաստաթղթերում ներկայացրել է վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի […]
17:48 08.09.2023
Ուրախ եմ փաստել, որ հայ-ղազախական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Մենք կարեւորում ենք երկկողմ համագործակցության խորացումն ու զարգացումը. այս համատեքստում պետք է ակտիվացնել բարեկամական խմբերի փոխայցելությունները. ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ […]
17:36 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի […]
17:30 08.09.2023
Կանադա – Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: Կանադայի Օնթավիայի գրասենյակից տեղեկացրել են, որ նամակում խոսվում է Հարավային Կովկասում Արցախի շուրջ ծավալված ճգնաժամի մասին, նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական ու տնտեսական ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի […]
17:20 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանի հետ: Հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախարար Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակներում։ Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների միջև բարեկամության […]
17:12 08.09.2023
2023թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը՝ 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Վարդանանց փողոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է Գարիկ Գալեյանը։ Վերջինս իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության բաժին: Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է […]
17:07 08.09.2023
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը: Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության […]
18:25 07.09.2023
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության առնչությամբ: «Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, ինչը հաստատվում է նաև այլ աղբյուրների […]