TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Անկախության հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ. Ալեն Սիմոնյան

13:19 02.09.2023

Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումից: Հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ: Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետևանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա: 120 հազար հայ […]

̰
Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:20 01.09.2023

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին պաշտոնավարման ընթացքում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից […]

̰
«Վայլդբերրիզ» ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են եղել չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր. ՊԵԿ

18:53 01.09.2023

ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, […]

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

18:46 01.09.2023

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական ընթացիկ իրավիճակը և տենդենցները, մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ-ի […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին

18:40 01.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և նշել, որ այն նպաստում է մեր երկրում բարեփոխումների հավակնոտ օրակարգն առաջ մղելուն ու տնտեսական ակտիվությանը: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ՀՀ կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի […]

̰
ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ

18:32 01.09.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ. «Այսօր՝ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից, Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև ԱԹՍ և ականանետ, […]

̰
ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները

18:04 01.09.2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ա.Գրիգորյանը բարձր է գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում: Ն. Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ […]

̰
Իրադրությունը առաջնագծում՝ ժամը 17:30-ի դրությամբ

17:36 01.09.2023

Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է Նիդերլանդների դեսպանի հետ

17:31 01.09.2023

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկոլաս Սխերմերսի դերը երկու երկրների միջև ձևավորված գործընկերության և բարեկամության գործում։ Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ

17:17 01.09.2023

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ. «Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈՒ կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայաստանի Հանրապետությունն այս ընթացքում […]

̰
Հավանության է արժանացել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը

18:30 31.08.2023

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արևելյան սահմանի […]

̰
Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

17:37 31.08.2023

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

17:30 31.08.2023

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառմամբ նախատեսված է մինչև 2023թ. օգոստոս ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան […]

̰
Վարչապետը հյուրընկալել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

16:59 31.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները: Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել բազմաթիվ հարցերի: Դրանք վերաբերել են Կառավարության գործունեությանը, տարբեր ոլորտներում ծրագրերին, այդ թվում՝ առողջապահության, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների կառուցման, տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաև […]

̰
Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր

16:52 31.08.2023

Կառավարության հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն […]

̰
Կկանոնակարգվի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը. օրենսդրական նախաձեռնություն

16:43 31.08.2023

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու […]

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ. «Երիտասարդական պալատ»-ի հողամասն օտարվել է օրենքի խախտմամբ

16:25 31.08.2023

Ե.Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին Երևանի […]

̰
Կառավարությունը 3 միլիարդ 44 միլիոն դրամ է  հատկացրել 9 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

16:20 31.08.2023

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում էր 9 մարզպետի աշխատակազմերին հատկացնել 3 միլիարդ 44 միլիոն դրամ՝ 2020, 21, 22 և 2023 թվականներին մի շարք սուբվենցիոն ծրագրերի կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերի հիմնական մասը 2022 թվականի են՝ շուրջ 29 ծրագիր, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: «Ընդհանուր […]

̰
Նիդերլանդների դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահի հետ

18:26 30.08.2023

Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։ Հանդիպման ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկո Սխերմերսի դերը Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորված օրինակելի […]

̰
Հայաստանի և Տրինիդադ և Տոբագոյի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

18:20 30.08.2023

Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։ Ստորագրման արարողությանը նախորդած […]

̰
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

17:50 30.08.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա […]

̰
ՀՀ ՔԿ թիմը հաղթել է Բանակային առաջին խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում․ Արգիշտի Քյարամյանն ընդունել է թիմի անդամներին

17:20 30.08.2023

ՀՀ վարչապետի հովանու ներքո հանրապետությունում առաջին անգամ անցկացված բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում հաղթանակ տանելու և գավաթին արժանանալու կապակցությամբ այսօր ՀՀ քննչական կոմիտեի թիմի 18 անդամների հետ հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը իր և ամբողջ համակարգի անունից շնորհավորել է թիմի անդամներին՝ բանակային առաջին խաղերում ունեցած արժանապատիվ մասնակցության, […]

̰
ՀՀ ԱԳ փոխնախարարը Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանն է ներկայացրել Արցախում ահագնացող մարդասիրական ճգնաժամը

17:46 29.08.2023

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար-ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյայի գլխավորությամբ: Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Շրի Լանկայի, Նիգերիայի և Մոնղոլիայի բարձրաստիճան զինվորականներից ու քաղաքացիական ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Մնացական Սաֆարյանը ողջունել է պատվիրակության այցը […]

̰
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը կանցկացվի միայն էլեկտրոնային եղանակով

17:28 29.08.2023

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդներն այսուհետ կանցկացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Փոխնախարարը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի քանի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման […]

̰
17-ամյա երիտասարդը կալանավորվել է 18-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով. ՔԿ

17:40 28.08.2023

Բացահայտվել է օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության դեպքը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ

16:58 28.08.2023

Օգոստոսի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից: Այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերել են թմրամիջոցներին նմանվող զանգվածներ

16:45 28.08.2023

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերել են թմրամիջոցներին նմանվող զանգվածներ Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, օգոստոսի 25-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն.Ս.-ի […]

̰
Բացահայտվել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր

16:32 28.08.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ Ռ. Ա.-ն և Հ. Մ.-ն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարզել են, որ Ա. Ս.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի հետ

16:21 28.08.2023

Օգոստոսի 28-ին Սլովենիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև […]

̰
Արցախի նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել

16:11 28.08.2023

ԱՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983 […]

̰
BACK_TO_TOP