18:40 17.09.2023
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։ Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ «Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ […]
17:50 17.09.2023
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում և այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները: Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է. «Նախքան ընտրությունների օրվա՝ ժամը […]
16:37 17.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 13:55-ի սահմաններում փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
16:30 17.09.2023
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։ Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները […]
16:12 17.09.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները: Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ: Անդրադարձ […]
14:24 17.09.2023
Սեպտեմբերի 18-24-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների: Նախատեսվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։
14:00 17.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 7/46 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո նախագահը պատասխանել է տարբեր ոլորտների վերաբերյալ լրագրողների հարցերին:
12:32 17.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
11:00 17.09.2023
Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների […]
10:42 17.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
14:41 16.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին ` ժամը 13:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
13:26 16.09.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների ռեգիստրը, որտեղ Երևանում գրանցված քաղաքացիները կարող են մուտքագրել իրենց անձնական տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասի համարն ու հասցեն։ Պարտադիր լրացման ենթակա են ազգանվան, անվան դաշտերը: Մնացած տվյալները լրացվում են ըստ անհրաժեշտության` առավել ճշգրիտ որոնման արդյունք ստանալու համար: Քաղաք Երևանի դեպքում «մարզ» դաշտում լրացվում է Երեվան, […]
17:39 15.09.2023
2023թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:29-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում տարօրինակ ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 20:35-ին, ահազանգ է ստացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ հրազենային վնասվածքներով, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող առևտրի կրպակի հարակից տարածքից, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երկու բնակչուհիներ՝ 24 […]
17:06 15.09.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն էր և դրա հաղթահարման մեխանիզմները։ Արծարծվել են նաև բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման հետ կապված և այլ հրատապ […]
19:58 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական […]
18:22 14.09.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակության հետ: «Ֆրանսիան մեր մեծագույն բարեկամն է եւ Հայաստանի կողքին է բոլոր դժվարին օրերին»,- ողջունելով պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ ասել է Սարգիս Խանդանյանը եւ շնորհակալություն […]
17:51 14.09.2023
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիզոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։ Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն […]
17:46 14.09.2023
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստում կայացրած որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ Հայաստանի հավաքականի անդամի համար նախատեսվող մեկ օրվա կեցության գումարն ավելացվել է. այն կկազմի 16300 դրամ՝ նախկին 9800 դրամի փոխարեն: Գործադիրը հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը: Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է՝ հիմք ընդունելով գնաճը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում […]
17:30 14.09.2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ կուրսանտների համար սահմանված ամսական դրամական ապահովության չափերը բավականին ցածր են՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ապագա սպաների մասին, որոնց ուսումնառության պատշաճ կազմակերպման, արժանապատիվ կեցության ապահովման հանգամանքն էական նշանակություն ունի սպայի կերպարի ձևավորման, զինվորական ծառայության ընտրության նկատմամբ վստահության […]
17:24 14.09.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նա իր ելույթում համառոտ ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները, որոնք 2022 թ․ կազմել են 12.6%, իսկ 2023 թվականին առաջին կեսին՝ 10.5%։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Նարեկ […]
17:20 14.09.2023
Սեպտեմբերի 14- ին՝ ժամը 15։10-ից ժամը 16։20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:
17:16 14.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
17:00 14.09.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչների պատվիրակությանը՝ ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորությամբ։ Կարեն Կարապետյանը կարևորել է ԵԽ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, մասնավորապես ընդգծվել է Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը ՀՀ օրենսդրության բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակներում՝ նախկինում ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի իրականացրած մի շարք ուսումնասիրությունների և տրամադրված եզրակացությունների համար, […]
16:55 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել […]
16:45 14.09.2023
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. հունվարի 1-ը, երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկման համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը: Ըստ հիմնավորման՝ 2021-2022 թթ. ընթացքում տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է […]
16:16 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
10:15 14.09.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի […]
18:20 13.09.2023
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Վեդի, Արարատ և Մասիս համայնքներում վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները, տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով, քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների բնակարանները։ Վեդիում, ընդհանուր առմամբ, հիմնանորոգվում է թվով […]
18:06 13.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի հետ: