16:06 28.08.2023
2023թ. օգոստոսի 26-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է: Դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 18:55-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել […]
15:11 26.08.2023
Երևանի բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները օգոստոսի 26-ին գումարել են իրենց առաջին նիստը։ Հանձնաժողովների օրակարգում առաջիկա ընտրություններին վերաբերող կազմակերպչական հարցեր են եղել։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
13:58 26.08.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին: Նախարարի խոսքով՝ ցուցահանդեսի հիմնական նպատակն էր երկու երկրների միջև զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, բացահայտել Իրանի ազատ առևտրատնտեսական գոտու հնարավորությունները հայ ներդրողների և գործարարների համար, իրականացնել փորձի փոխանակում, ցուցադրել այն հնարավորությունները, որոնցով Իրանը կարող է տնտեսապես […]
19:28 25.08.2023
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրերս հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Դեսպանի հետ քննարկվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգային մարտահրավերները: Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում, իր դիտարկմամբ, կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները: «Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ […]
18:50 25.08.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս: «Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է […]
17:35 25.08.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախագահել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ «Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ հանրային քննարկումը: Նախարարի տեղակալը ներկայացրել է ««Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացում»» ռազմավարական […]
18:07 24.08.2023
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Ողջունելով Միխայիլ Միշուստինին Հայաստանի Հանրապետությունում` վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ այս հանդիպման առիթով և հուսով եմ, որ այսօր կառուցողական քննարկում կունենանք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Իհարկե, նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում […]
17:55 24.08.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Գ.-ն […]
17:44 24.08.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացու կողմից ապօրինի իրականացվում է առանց պետական գրանցման և լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործունեություն։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները պարզաբանելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության […]
17:00 24.08.2023
Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն նույն համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Ձորակապ համայնքի իրավունքներին և օրինական շահերին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազութունից: Բացի այդ, համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում՝ Ձորակապ համայնքի […]
16:52 24.08.2023
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա-Քզավիե Բելամիին ներկայիս տարածաշրջանային բարդ մարտահրավերների պայմաններում Եվրախորհրդարանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և առկա հումանիտար հարցերի նկատմամբ հետևողական ուշադրության համար՝ կարևորելով նաև ընթացիկ տարվա փետրվարին վերջինիս այցելությունը Լաչինի միջանցքի սկզբնամաս: […]
16:37 24.08.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատեց ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։ Այսպիսով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելիքյանին։ Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու […]
16:30 24.08.2023
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է՝ 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման և 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև […]
16:12 24.08.2023
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում […]
16:46 23.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի […]
16:07 23.08.2023
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է քաղաքացիների հետ հանդիպումներ հանրապետության տարբեր մարզերում։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում՝ միջոցառմամբ հետաքրքրված քաղաքացիների, մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների և այլ անձանց մասնակցությամբ։ ԱՍՀ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարազյոզյանը ներկայացրել է […]
15:49 23.08.2023
2023 թվականի սեպտեմբերի 18-ից 19-ը տեղի կունենա հայ-էմիրաթական գործարար համաժողով։ Համաժողովին հրավիրվում են մասնակցելու զբոսաշրջության, ոսկերչության, կառուցապատում/անշարժ գույքի, սննդի արդյունաբերության, խելացի գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներ: Գործարար համաժողովի ընթացքում նախատեսվում են երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ «Մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 10-ը կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/XX5LEtJ1ZPWRgVD2A»,-տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
17:48 22.08.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել […]
17:36 22.08.2023
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հյուպատոսական բնույթի մի շարք հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ աջակցության ցուցաբերումը:
17:30 22.08.2023
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն օգոստոսի 22-ին խորհրդարանում հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված, ԵՄ-ի եւ DAAD-ի Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության համաֆինանսավորմամբ իրականացվող Ժան Մոնե «Միջազգային եւ ԵՄ իրավունքի եւ քաղաքականության արդի մարտահրավերները. անվտանգության եւ մարդու իրավունքների ճգնաժամերը եվրոպական հարեւանության երկրներում» ամառային դպրոցի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ […]
17:09 22.08.2023
Օգոստոսի 21-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե՝ գերատեսչության 2023թ. ընթացիկ գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պաշտոնյաներ և Ջրային կոմիտեի ղեկավար […]
16:20 22.08.2023
Անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Օրենքով նախատեսված կարգով՝ կինը սկզբնական շրջանում մինչև 7 օր գտնվելու է կարանտինային պայմաններում, որտեղ վերջինս ծանոթանալու է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին, կարգ ու կանոններին, որից հետո՝ 7 […]
16:12 22.08.2023
Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը: Ավելի վաղ Ֆիդանը հանդիպել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երհովի հետ, որտեղ քննարկվել էր Ուկրաինայի հարցը: Մինչ Ուկրաինա կատարելիք այցը, Ֆիդանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրաք: Բաղդադում նա հանդիպումներ […]
17:16 21.08.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին: Հարց. Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչու՞ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Պատասխան. Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս […]
16:32 21.08.2023
2023 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: «Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին […]
18:37 20.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
18:12 20.08.2023
Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի […]
12:02 20.08.2023
Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
10:54 20.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը մրցանակներ է հանձնել՝ «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։ Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։ Լավագույն […]
10:42 20.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ «Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է […]