TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

Արխիվ

Կհիմնադրվի «Հայ-Ալմաստ» ընկերություն

14:50 09.12.2021

Գործադիրն ընդունել է «Հայ-Ալմաստ» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշում՝ ՀՀ-ի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներում առաջ մղելու, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձևաչափեր ներդնելու, ոլորտում ներդրողներ ներգրավելու, ինչպես նաև նոր ստեղծվող հայկական ընկերություններին աջակցելու […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչների հետ

19:16 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Կանադայի խորհրդարանական կենտրոնի Տարածքային, ինչպես նաև Եվրոպայի ու Ասիայի խորհրդարանական կենտրոնի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի և կենտրոնի զարգացման գլխավոր խորհրդական, Կանադայի Սենատի նախկին գլխավոր քարտուղար Փոլ Բելայիլի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Աննա […]

̰
Փոքրիկ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն Ազգային ժողովում

17:25 07.12.2021

Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին ներկայացվել էին սահմանամերձ համայնքների և արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ այսօր մեր պատմության ամենածանր օրերից մեկն է՝ Սպիտակի երկրաշարժի 33-ամյակը: Վահան Նարիբեկյանի խոսքերով՝ փաստ է, որ երեխաներն իրենց գունեղ և […]

̰
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիրներից է․ արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ

16:53 07.12.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության […]

̰
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին

16:42 07.12.2021

Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին, ինչպես նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետևել են ԱԺ նիստերի աշխատանքին, այցելել գրադարան ու թանգարան: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ […]

̰
ԱԳՆ-ում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

19:07 06.12.2021

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են  քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ […]

̰
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ կհրավիրի

17:25 06.12.2021

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, 114 դահլիճում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Օրակարգը՝ կից հղմամբ: 

̰
Կարեն Սարուխանյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից

17:03 06.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սարուխանյանին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:

̰
Պողոս Աբրահամյանը ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

16:52 06.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պողոս Աբրահամյանին Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

̰
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

18:22 04.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

16:52 04.12.2021

Դեկտեմբերի 2-ից 3-ը Զագրեբում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, խորվաթականը՝ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրասիայի և Օվկիանիայի գլխավոր տնօրինության քաղաքական հարցերով տնօրեն Դունյա Սիչայան։ Հայկական պատվիրակության կազմում էր Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը […]

̰
Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. Արցախի դատախազություն

15:35 04.12.2021

Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան […]

̰
ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

15:27 04.12.2021

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։ Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը […]

̰
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներին

14:47 04.12.2021

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաներին։ Երկուստեք կարևորվել […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

13:21 04.12.2021

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ

19:23 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ

18:15 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունն ու ԵԱՀԿ երեք հարթություններում նախագծերի իրականացումը՝ ուղղված համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի ամրապնդմանը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի համագործակցության ծրագրի (ACP) […]

̰
Հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

17:45 03.12.2021

Դեկտեմբերի 3-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022թ բյուջեին առնչվող հարցեր: Դեկտեմբերի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ

17:27 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում […]

̰
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ

18:55 02.12.2021

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման  միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարևորել է համագործակցությունը միջազգային փորձագետների և ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ: «Դուք այցելել եք Հայաստան մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը փորձում է հաղթահարել պատերազմի […]

̰
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին

18:30 02.12.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերին և մաքսային ընթացակարգերին: Հաստատվել է նաև 2022 թվականին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 10-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

̰
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 26-րդ համաժողովին

18:25 02.12.2021

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովը, որին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվեց Ֆերնանդո Արիասը։ Հայկական պատվիրակության ղեկավարը՝ որպես […]

̰
Դրամաշնորհային աջակցություն Ճապոնիայի կառավարության կողմից

18:10 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում: «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների […]

̰
ԱԳ նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարական աշխատանքային հանդիպմանը

17:37 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի օրակարգին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը՝ հիմնված ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին

17:28 02.12.2021

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարի շրջանակներում անցկացվող «Առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժեր» խորագրով լիագումար նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՌԴ վարչապետը, ԱՊՀ մասնակից մի շարք երկրների փոխվարչապետեր և պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում խոսել է ԵԱՏՄ երկրների միջև առևտրում ազգային […]

̰
Ներկայացվել են 2021 թ. պետական բյուջեի ինը ամիսների և ԱԺ բյուջետային գրասենյակի երրորդ եռամսյակի ցուցանիշները

17:24 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի ինը ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է հիմնական ցուցանիշները և դրանց վրա արտաքին ազդեցությունների դինամիկան: 2021 թվականի առաջին ինը ամիսներին ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ: 2021 թվականի […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ

17:09 02.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Քննարկվել են ՆԱԿ կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկները և դրանց իրականացման հետ կապված խնդիրները: Նիստին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների և ներդրումային ծրագրերի հեղինակ ընկերությունների ներկայացուցիչները: Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով […]

̰
Կորոնավիրուսի դեմ 2 պատվաստում ստացած քաղաքացիների թիվը մոտենում է 500 000-ին, ինչը շոշափելի արդյունք է. Նիկոլ Փաշինյան

13:21 02.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը

19:53 01.12.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման և […]

̰
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է արդարադատության նախարարությանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացում

19:42 01.12.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է ամբողջ աշխարհում հայտնի  «Internatiօnal IDEA»  (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին։ «Internatiօnal IDEA»-ն աջակցում է ժողովրդավարության կայունությանն ամբողջ աշխարհում։ Հանրահայտ այս կազմակերպությունը երկու տասնյակից ավելի երկրների աջակցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ այն ավելի թափանցիկ և ժողովրդավարական դարձնելու համար։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել […]

̰
BACK_TO_TOP