TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

Արխիվ

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը և խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորման աշխատաժողովը

18:28 01.12.2021

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությամբ և Շվեդիայի զարգացման գործակալության աջակցմամբ: Բացման խոսքում փոխնախարարը […]

̰
Լրացուցիչ եկամուտներ` համայնքային բյուջեներին

17:32 01.12.2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ի հերթական նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ` […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

19:39 30.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Միքայել […]

̰
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին

19:09 30.11.2021

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 26-29-ը Մադրիդում մասնակցել է Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի շրջանակում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նիստին: Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան խորհրդարանների գլխավոր քարտուղարների համագործակցության, փորձի և գիտելիքների փոխանակման, խորհրդարանների աշխատակազմերի միջև բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման հարթակ է: Քննարկվել են համավարակի պայմաններում խորհրդարանների աշխատակազմերի բնականոն […]

̰
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2022-ի պետական բյուջեի օրինագիծը

18:52 30.11.2021

Նոյեմբերի 30–ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի օրինագիծը: Օրակարգում ընդգրկված են եղել «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և […]

̰
Դավիթ Բեկ բնակավայրում հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն

18:44 30.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում նոյեմբերի 30-ին Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը։ Կենտրոնը հիմնվել է միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնման համար իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Բեկի երիտասարդներին ինքնադրսևորվել […]

̰
ՀՀ ԱԺ-ում հյուրընկալվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը

18:28 30.11.2021

Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը և պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը շնորհավորել է Էրիկ Պոպին տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառույցում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքերով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամներից […]

̰
ԲԴԽ անդամները հանդիպել են ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ

17:28 30.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընդունել են Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմի ներկայացուցիչներին: ԲԴԽ անդամները ողջունել են հյուրերին և կարևորել ԵՄ-ի աջակցությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հարցում: Հանդիպման շրջանակներում քննարկվել են էլեկտրոնային համակարգերի ներդրման տարբերակները, դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը բացառելուն ուղղված քայլերը: Կողմերը համաձայնություն են […]

̰
Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

16:08 30.11.2021

Նոյեմբերի 30-ին տեսակապի ձևաչափով տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հերթական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. Քիշնևի կոնվենցիայի կիրառմանը, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների […]

̰
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

15:29 30.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ […]

̰
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը

19:15 29.11.2021

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարևորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի […]

̰
Նարեկ Զեյնալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ

18:54 29.11.2021

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-26-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: Քննարկվել են առողջապահական, սոցիալական և մարդու իրավունքներին վերաբերող մոդելային օրենքներ: Նիստի ընթացքում Նարեկ Զեյնալյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

̰
Գնել Սանոսյանը «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ հանդիպմանը քննարկել է ընթացիկ խնդիրները

18:36 29.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։ Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից […]

̰
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

17:47 29.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Համբարձումյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող […]

̰
Նարեկ Զեյնալյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին

17:22 29.11.2021

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-26-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: Քննարկվել են առողջապահական, սոցիալական և մարդու իրավունքներին վերաբերող մոդելային օրենքներ: Նիստի ընթացքում Նարեկ Զեյնալյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

̰
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

19:51 27.11.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,-ասված է որոշման մեջ։ Նշենք, 2020-  2021թվականներին Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

̰
Արդարադատության նախարարը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների համաժողովին

16:53 27.11.2021

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կմեկնի Իտալիայի Հանրապետություն Վենետիկ քաղաք՝ մասնակցելու «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին: Կարեն Անդրեասյանը Իտալիայում կլինի դեկտեմբերի 12-ից 14-ը:

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

13:46 27.11.2021

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։ Միևնույն ժամանակ, […]

̰
Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

00:14 27.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր այստեղ եք՝ Ռուսաստանում: Եվ ինչպես մենք մեր եռակողմ հանդիպումից հետո նշեցինք, և կարծում եմ՝ Դուք ևս համամիտ եք, հանդիպումն օգտակար էր […]

̰
ՀՀ վարչապետն ամփոփել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

23:15 26.11.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ նշված է. «Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հրավերի և, իհարկե, աշխատանքային դրական մթնոլորտի համար։ Ուզում եմ հաստատել, […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

19:15 26.11.2021

Նոյեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում առաջին հանդիպումն է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Սոչիում տեղի ունեցող եռակողմ բանակցությունների ընթացքում

19:04 26.11.2021

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այս հանդիպման կազմակերպման համար: Բայց մինչ այսօրվա օրակարգին անցնելը` թույլ տվեք իմ և […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

18:42 26.11.2021

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Արցախի զարգացման օրակարգին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանը վերաբերող մի շարք հարցեր: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռամկավար ազատական […]

̰
Եգիպտոսի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

18:28 26.11.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական բնույթը և շեշտել, որ դրանք առավել ամրապնդվել են վերջին 30 տարիներին՝ Հայաստանի անկախությունից հետո: Հաշվի առնելով երկու պետություններում տեխնոլոգիական ոլորտի զարգացման […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

18:04 26.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որը տասնյակ հանքափորների և փրկարարների մահվան պատճառ է դարձել։ Հայաստանի ժողովրդի և […]

̰
Աշխատանքային քննարկում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

17:58 26.11.2021

2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույթը: Այդ կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցություն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օգտվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու լիազորությունից, նոյեմբերի 26-ին Անդրանիկ […]

̰
Արցախի ԱԺ հերթական նիստում ընդունվել են օրենքներ

16:59 25.11.2021

Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է խորհրդարանի հերթական նիստը։ Օրակարգի առաջին հարցը ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որը նախօրեին արժանացել էր գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ 2 կողմ, […]

̰
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

16:52 25.11.2021

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ողջունելով հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարևորելով երկու […]

̰
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենի հետ

16:35 25.11.2021

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ Էբեսենիի հետ: Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը և կազմակերպության […]

̰
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերը

19:56 24.11.2021

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:

̰
BACK_TO_TOP