«Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը». վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

«Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը». վարչապետ

15:23 09.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։

Նեղ կազմով նիստից հետո կայացել է ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով հանդիպումը։

Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում ասել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ

Պատվիրակությունների անդամներ

Տիկնայք և պարոնայք

Թույլ տվեք սրտանց ողջունել ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում: Ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել մեր երկրում:

Ցավով պետք է նշեմ, որ Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, հայտնի պատճառներով, չկարողացավ ժամանել Հայաստան` մասնակցելու Խորհրդի նիստին։ Այդ պատճառով մեր այսօրվա հանդիպումն անցկացվում է աշխատանքային հանդիպման ձևաչափով: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:

Ինչպես նշեցի նեղ ձևաչափով նիստի ժամանակ, այսօր մեր երկիրն ու մեր ժողովուրդը դժվար ժամանակներ են ապրում: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերը՝ Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնիկայի բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ:

Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ: Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Առանձնապես տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է:

Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից: Այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային ամենահեղինակավոր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:

Չնայած բոլոր ջանքերին՝ մեր հակառակորդին չի հաջողվել հասնել ոչ մի նշանակալի արդյունքի: Մեր ժողովուրդը միասնական է, քան երբևէ և լի է վճռականությամբ՝ պաշտպանելու իր ազատությունն ու անկախությունը:

Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին մի քանի օրվա հայտարարություններին համապատասխան:

Ինչպես հասկանում եք, սա մեզ համար ճակատագրական թեմա է, և ես անպայմանորեն ցանկանում էի ձեզ հետ կիսվել այն դրամատիկ իրադարձությունների մասին տեղեկատվությամբ, որոնք հիմա տեղի են ունենում մեր անհանգիստ տարածաշրջանում:
Սիրելի բարեկամներ,

Ինչպես բազմիցս նշել ենք, Եվրասիական տնտեսական միությունում մեր մասնակցությունը և մեր երկրների միջև ինտեգրացիայի խորացման ուղղությամբ աշխատանքը մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են: Մենք հետայսու ևս կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ Միության կողմից նախանշված նպատակներին հնարավորինս շուտ հասնելու համար՝ չնայած մեր երկրի առջև այսօր ծառացած բոլոր մարտահրավերներին:

Այսօրվա հանդիպման օրակարգի շրջանակում կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա:

Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական ծրագրի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, բավական նշանակալի փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը:

Համավարակի պայմաններում մենք ընդգծում ենք ուղևորափոխադրումների խնդրի առումով ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրացիոն գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա:

Այս համատեքստում մեծապես կարևորում ենք էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայնորեն ներդրումը կարող է ընդլայնել ընկերությունների վաճառքի հնարավորություններն ու ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: Մեր կողմից այժմ միջոցներ են ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը:

Եվ վերջինը: Ինչպես միշտ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական միության ակտիվության, մրցունակության և գիտարտադրական ներուժի բարձրացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Ելույթներով են հանդես եկել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, առցանց եղանակով՝ նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետը։

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն իր խոսքում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին՝ նշելով. «Առաջին հերթին ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել այս օրերին բոլոր զոհվածների և տուժածների հարազատներին և մտերիմներին։ Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում։ Եվ, իհարկե, կարևոր է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել սանիտարա-համաճարակային իրավիճակին և Միությունում ուղևորափոխադրումների վերսկսման հարցերին, ուղևորային հաղորդակցության անվտանգ վերականգնման ուղղությամբ անելիքներին։ Քննարկման առարկա են դարձել եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը, Միության ներքին շուկայում 2018-2019 թթ. համար սահմանափակումների վերացումը, ԵԱՏՄ-ում ապրանքների անդրսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորման հիմնական ուղղությունները և արտահանման զարգացման համատեղ միջոցառումները։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի 4-ին Մոսկվայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

19:28 17.07.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

19:21 17.07.2025

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել. «Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը: «Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ […] ...

Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար. Ռոբերտ Արզումանյան

19:14 17.07.2025

Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար. Ռոբերտ Արզումանյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում կհյուրընկալվի բելառուսական «Նեմանին»։ «Այս խաղին ավելի լավ ենք պատրաստվել, քան նախորդ խաղին։ Պատրաստվածության մակարդակը շարունակաբար բարելավվելու է, քանի որ սա գործընթաց է։ Մասնավորապես, նախորդ խաղի համեմատ այս անգամ ավելի շատ ժամանակ ենք ունեցել, հատկապես ընկերական խաղեր խաղալու առումով։ Երկու խաղ ենք անցկացրել և […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

19:07 17.07.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ: Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում: Հանդիպման […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

18:58 17.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

18:52 17.07.2025

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...

BACK_TO_TOP