TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ

15:46 02.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող […]

̰
Վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր և ՊԲ զորամասերից մեկում ներկա գտնվել նորակառույց ճաշարանի բացմանը

17:40 30.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

10:31 30.08.2020

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները

20:23 27.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ: Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին […]

̰
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում

14:34 27.08.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործընթացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Պարզվել է, որ Աղձքի […]

̰
Ցավակցություն ենք հայտնում գազի պայթյունի հետևանքով զոհի հարազատներին և կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների հարազատներին․ Փաշինյան

12:15 27.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգի քննարկումը, անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին: Ստորև ներկայացվում է Ն. Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում, և Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում, […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարը հաջողելու և կոռուպցիան կանխարգելելու կառավարության քաղաքական կամքը որևէ կասկած չի հարուցում․ Փաշինյան

15:38 25.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ վարչապետը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ հանդիպման համար: Դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է Հայաստանում, և հասկանալիորեն այն հայեցակարգային […]

̰
Արարատի մարզում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերականգնված վնասը կրկնակի գերազանցում է 2019թ. ցուցանիշը

20:12 21.08.2020

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ըստ այդմ` ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2020թ. առաջին կիսամյակում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 32 քրեական գործ: Դրանցից 9-ը՝ […]

̰
Կառավարությունում քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

20:34 19.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի […]

̰
Վարչապետի՝ Կոտայքի մարզ կատարած այցը լուսանկարներով

23:21 18.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի […]

̰
Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով

22:24 17.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:   Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են կատարված աշխատանքները: Նշվել է, որ մինչ […]

̰
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը

21:15 17.08.2020

Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը:

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ

20:49 15.08.2020

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը

14:35 14.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով, նաև հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ռազմավարությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև այն փաստացի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոլորտում՝ տեսանելի, չափելի կամ […]

̰
Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

20:15 13.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Նշվել է, որ կենտրոնը […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

20:46 11.08.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. – Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ, […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

15:57 11.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության […]

̰
Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ

14:25 10.08.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել «Հետք» էլեկտրոնային պարբերականում 2020թ. հունիսի 26-ին հրապարակված՝ «Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը, նա էլ վարձակալության է տվել «Վիվասել ՄՏՍ»-ին» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը 2014թ. նույն գյուղի մանկապարտեզի նախկին շենքի սպասարկման տարածքից մաս է առանձնացրել և օտարել է իր […]

̰
Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

13:45 10.08.2020

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»:

̰
Խախտումների և թերությունների թվաքանակը շարունակել է պակասել. ԲԸՏՄ

16:42 07.08.2020

ԲԸՏՄ-ն արձանագրում է  խախտումների նվազում: Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում: Մշտադիտարկումների արդյունքները փաստել են, որ խախտումների և թերությունների թվաքանակը շարունակել է պակասել։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ և պատասխանատու։ Դիմակ չկրող ընդամենը 1 […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

14:21 07.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում: Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի […]

̰
Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանին

11:59 07.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից․ վարչապետի որոշումը

19:13 06.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետը։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անուշ Պողոսյանին 2020 թվականի սեպտեմբերի 10-ից ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։    

̰
Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. վարչապետ

11:59 06.08.2020

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: […]

̰
Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին

21:03 05.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,– նշել է Նիկոլ Փաշինյանը: Նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, […]

̰
Հրազդանի 19-ամյա բնակչի կողմից կատարված ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

14:54 04.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակիչը, ունենալով ֆինանսական խնդիրներ, նախապես իմանալով, որ 66-ամյա համաքաղաքացին զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ և առավոտյան տանից դուրս գալիս՝ իր մոտ […]

̰
Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին

16:27 31.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր […]

̰
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար

19:19 30.07.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի […]

̰
Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով

14:37 30.07.2020

2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև վնասել տեղակալի ձեռքը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել […]

̰
Շիրակի մարզի դատախազությունում քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական գործ է հարուցվել

21:08 29.07.2020

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որդեգրած քրեաիրավական խստացման քաղաքականության շրջանակներում դեռևս 2020թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարական էր տրվել մարզի տարածքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ, 223.2-րդ, 223.3-րդ և 223.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման հնարավոր հանգամանքը պարզելու, այդպիսիք արձանագրվելու դեպքում ընթացք տալուն ուղղված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Տրված հանձնարարականի […]

̰
BACK_TO_TOP