Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրեական գործ

22:06 12.10.2020

Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում դրա առաջին իսկ օրվանից այլ երկրներից վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:

Ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում ձեռք է բերվել 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադար հաստատելու համաձայնություն:

 

Սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի 1997թ. դեկտեմբերի 16-ի 52/164 բանաձևով ընդունված կոնվենցիայի, «Ահաբեկչության արգելման մասին» Եվրոպական կոնվենցիայի, «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, «Ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» պայմանագրի նորմերը, 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, չկատարելով հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող՝ նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների, որոնք իրականացրել են միջազգային ահաբեկչություն:

 

Մասնավորապես, օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ վերջիններս շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը հարկադրել են վարձկաններին հրադադարի պայմաններում շարունակել Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունները Հորադիզի շրջանում՝ կրելով Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ:

Մասնավորապես՝ վարձկանները 10.10.2020թ.-ի ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, որից հետո դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ են ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: 11.10.2020թ.-ին պարբերաբար ականանետային-հրթիռահրետանային հարվածներ են հասցվել ԱՀ Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղաքներին, ինչպես նաև տարբեր խոշոր գյուղական համայնքներին: Նույն օրը Հադրութ քաղաք ներթափանցած դիվերսիոն-հետախուզական վարձակնների կողմից հրկիզվել են տներ, դաժանաբար սպանվել են խաղաղ բնակիչներ, որոնց թվում՝ նաև մայրն ու վերջինիս հաշմանդամություն ունեցող որդին, ինչպես նաև սպանվել են ԱՀ ՊԲ զինծառայողներ:

Նկատի ունենալով, որ առկա են միջազգային ահաբեկչության հանցակազմի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ներկայումս գործադրվում է միջազգային իրավական ակտերով սահմանված՝ համապատասխան պետությունների հետ համագործակցության և փոխադարձ իրավական օգնության ողջ գործիքակազմը՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP