16:38 25.07.2023
Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:
16:07 25.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և «Պոլիպլաստիկ գրուպ» ընկերության ներկայացուցիչներին: Դոնչենկոն շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին հանդիպման հնարավորության համար և նշել, որ երկու երկրների համար արդյունավետ են նման հանդիպումները՝ հետագա համագործացության խորացման համատեքստում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալը, […]
19:44 24.07.2023
Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը […]
18:58 24.07.2023
Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։ «Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ […]
18:32 24.07.2023
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում հուլիսի 24-ին անցկացվել է հաշվետու խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են Ծառայության 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների ու բաժանմունքների պետերն ու տեղակալները։ […]
18:06 24.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին՝ 2023 թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ: Կոչի տեքստը՝ ստորև: «Կրկին ահազանգում եմ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի […]
17:48 24.07.2023
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմում անցկացվող «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում հանդիպել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող օրակարգային թեմաների վերաբերյալ:
17:41 24.07.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ սույն թվականի հուլիսի 24-ին ԱՀ քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։ Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը կոչ է […]
17:30 24.07.2023
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։ Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։ Զրույցի ընթացքում մտքեր են […]
17:14 24.07.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով ավարտում է պաշտոնավարումը և գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերթին: Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության և սերտ համագործակցության համար՝ Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել Պաոլո Սպանտիգատիին իր հետագա նախաձեռնություններում: Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է Դոնալդ Լամբերթին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում […]
17:07 24.07.2023
Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթնաժողովին: ECAM-ի ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար: Գագաթնաժողովը կազմակերպվել է Իտալիայում տեղակայված Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի հետ […]
17:00 24.07.2023
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարեւորվել է Ֆրանսիայի հետ բազմամակարդակ հարաբերությունների զարգացումը: Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության, Ֆրանսիայում հայ համայնքի ակտիվ դերակատարման, երկկողմ քաղաքական, մշակութային ու հումանիտար սերտ կապերի վրա. նշել է իր խոսքում ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ հուլիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը ողջունելով […]
16:56 24.07.2023
Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: «Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ: Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները»,-ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում: Ավելի վաղ ԱԳ նախարարների հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել նաև ՌԴ […]
16:38 24.07.2023
Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկիին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը: Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման […]
16:23 24.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։ Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու և Տավուշի մարզպետներ Արամ Խաչատրյանն ու Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն […]
20:10 23.07.2023
Հուլիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Թեհրանում: Կայանալու է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
14:08 23.07.2023
Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
12:00 23.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծ գոհունակությամբ արձանագրում եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները շարունակում են անշեղորեն ամրապնդվել։ Դրա լավագույն ապացույցն այս տարվա սկզբին Հայաստան կատարած […]
13:57 22.07.2023
Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մեհդի Սոբհանիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն […]
19:26 21.07.2023
Հուլիսի 21-ին Պեկինում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Ճաոսյույի գլխավորորած պատվիրակություննների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության […]
18:40 21.07.2023
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև […]
18:14 21.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ դատախազներն ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատմանը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, չափորոշիչների և փիլիսոփայության համատեքստում: Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են վերոնշյալ ինստիտուտների վերաբերյալ ՄԻԵԴ իրավաբանության մեջ ամրագրված կայուն […]
17:50 21.07.2023
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլային։ Նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա է շրջակա […]
17:37 21.07.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից ներկայացված 3 խորհրդատվական կարծիքների քննարկման բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը: Միջոցառման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական հասարակության […]
17:30 21.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում և կարևորել ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ խորհրդակցությունները: Վարչապետը ներկայացրել է առկա […]
17:24 21.07.2023
Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ […]
17:07 21.07.2023
Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված 35 հայտերից ՀՀ […]
18:06 20.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Պետրոյին՝ Կոլումբիայի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կզարգացնենք հայ-կոլումբիական հարաբերությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության»:
17:34 20.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը: Զեկուցելով նախորդ տարվա դեկտեմբերին կայացած նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական […]
17:28 20.07.2023
Կառավարության որոշմամբ, սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը, սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը՝ 1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ: 2) այլ […]