19:24 14.08.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը ողբերգական ավտովթարի կապակցությամբ` «Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ: Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պատահարի հետևանքով զոհվածներիի ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ակնկալում եմ […]
17:36 14.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի […]
17:12 14.08.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2008թ. հունիսի 23-ից 2011թ. հունվարի 11-ը հանդիսանալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննչական խմբի քննիչ, գործի իրական հանգամանքները, այդ թվում՝ նշված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի ներգրավածությունը հերքելու ու չբացահայտելու, […]
16:47 14.08.2023
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Օգոստոսի 14-ին ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի […]
16:16 14.08.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին` Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաև ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Անդրեա Վիկտորինն իր հերթին […]
18:20 10.08.2023
Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում […]
15:42 05.08.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է մի շարք գործարարների հետ՝ հուլիսի 7-ին Կառավարության նիստում հաստատված թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Պավել Հովակիմյանը։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։ Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման […]
14:37 05.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:
14:00 05.08.2023
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների անհրաժեշտության մասին. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր միջազգային դերակատարների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող կոչերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նման կոչերը որևէ ազդեցություն […]
13:46 05.08.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 4-ին մասնակցել է հայ-ուզբեկական գործարար համաժողովին, որն անցկացվել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։ Համաժողովին ներկա են եղել Հայաստանից Տաշքենդ ժամանած էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտներ ներկայացնող գործարարներ։ Նախարարն իր ելույթում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտի հիմնական ցուցանիշները և նշել, որ Հայաստանում 2022 թ․ […]
13:30 05.08.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդ կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար Ազիզ Վոիտովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը, գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների օգտագործմանը վերաբերող հարցեր։ Կողմերը ներկայացրել են նաև երկու երկրներում գործող պետական աջակցության գործիքակազմը։ Առանձին անդրադարձ է կատարվել խաղողագործության, գինեգործության և ոգելից խմիչքների […]
19:12 04.08.2023
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից:
18:57 04.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ, որն անմեղ զոհերի պատճառ է դարձել: «Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի հեռագրում:
18:19 04.08.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելության մեկնարկի կապակցությամբ, նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես սերտ համագործակցել է Հայաստանում Իրանի դեսպանության հետ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ նույնպես սերտ համագործակցություն կապահովվի: Դատախազությունների […]
17:20 04.08.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի հիմնական գործողությունները, որոնք նպատակ ունեն աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետևողական ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի և իրավական և ինստիտուցիոնալ հենքի կատարելագործմանը։ Կողմերը […]
17:14 04.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է «Hummer» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդի կողմից խուլիգանություն կատարելու, գույք վնասելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պարագայում, ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության […]
16:57 04.08.2023
Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 24 դոլարին համարժեք դրամի չափով: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր […]
16:30 04.08.2023
Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
15:36 04.08.2023
Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է եղել միայն 17-ը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուները երեքն են՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, […]
15:25 04.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ 2019թ. սեպտեմբերի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի […]
14:31 04.08.2023
Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում: Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում […]
18:19 03.08.2023
Գործադիրի որոշմամբ, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ, որով կհատկացվի 15.9 մլն դրամ՝ 2023թ․ հուլիս և օգոստոս ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ […]
17:02 03.08.2023
Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների […]
16:06 03.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քերական վարույթով իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ հուլիսի 30-ին՝ ժամը 11:45-ին, Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի […]
18:21 02.08.2023
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը: Կողմերը քննարկել […]
17:57 02.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից առերևույթ խարդախություններ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հուլիսի 26-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ, ըստ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, վկայակոչել է իր եղբոր քաղաքական […]
17:53 02.08.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին հիշեցրել է, որ օգոստոսի 3-ից սկսվում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ ԿԸՀ նախագահը հայտնել է, որ այս ընտրություններին ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավոր է և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու […]
17:43 02.08.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին: «Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն […]
17:53 01.08.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես հյուրերի առաջարկով ներկայացվել է թվային հարթակների գործունեության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործիքակազմը, ակցիաների, այդ թվում՝ […]
17:39 01.08.2023
Ավարտվել է Արմավիր քաղաքում 2023թ․ փետրվարին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2023թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել է նույն քաղաքի՝ 1958թ. ծնված բնակչին՝ մահացած վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային […]