16:31 01.08.2023
Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու առիթով: «Հանդիպմանը բարձր ենք գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Քննարկել ենք Եվրոպական Միության աջակցությամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի […]
19:06 31.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին եւ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած ծանր իրադրությանը: Պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետեւանքով բնաջնջման իրական վտանգի առջեւ հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից: Նամակում շեշտվում է, որ […]
13:05 30.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Վարչապետն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր՝ Աբու Դաբիի կառավարչի ներկայացուցիչ Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վարչապետը խնդրել է իր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը փոխանցել նաև Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի […]
20:01 29.07.2023
Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես […]
16:38 29.07.2023
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն: Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ: Դեպքի առնչությամբ մանամասներ ճշտելուց հետո պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ […]
16:31 29.07.2023
Հուլիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն։ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը ներկայացրել է վարչության 30 տարիների գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է վարչության անձնակազմին հոբելյանի առթիվ ու մաղթել […]
15:32 29.07.2023
2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ: Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու […]
14:45 29.07.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 28-ին այցելել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ մշտական ներակայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ու ԿԶՆ կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը և ԿԶՆ կենտրոնի […]
19:56 28.07.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու առերևույթ հանցանքի մասին վկայող փաստեր: Տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ պարզվել […]
19:28 28.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը դարավոր բարեկամության ամուր հենքի վրա դրված հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Վահագն Խաչատուրյանը […]
19:25 28.07.2023
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները այցելել են Հակարիի կամրջի շրջակայք: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի […]
18:18 28.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։ Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։
17:51 28.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար: «Պատիվ ունեմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցել Ձեզ և բարեկամ Հայաստանի […]
17:26 28.07.2023
Հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ։ Մասնակցել են ծառայության պետի տեղակալները, ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը: Խորհրդակցության նպատակը Քրեակատարողական ծառայության կողմից 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքների հաշվետվությունն էր, ինչպես նաև՝ 2022-2023թթ․ […]
17:18 28.07.2023
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմավարական և բարձրագույն ռազմակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների հետ։ Ողջունելով և շնորհավորելով սպաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը։ Շրջանավարտներին շնորհավորել […]
19:56 27.07.2023
Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Նստաշրջանը բացել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված ուղերձի քննարկումն էր: Այն ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Անդրադառնալով պատմական իրողություններին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների […]
18:22 27.07.2023
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական զորամաս: Զինվորական դատախազը ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչութան պետ, գեներալ-մայոր Գոռ Նիկոյանի և զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և ուսումնական պարապմունքների գործընթացին, մատակարարվող սննդի որակին, առանձնազրուց ունեցել նորակոչիկների հետ, […]
17:47 27.07.2023
Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». ինչպե՞ս կարձագանքեք ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը, արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։ Պատասխան. Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի […]
17:33 27.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության […]
17:27 27.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք: Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան […]
17:05 27.07.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մայրը հայտնաբերվել էր։ Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է […]
16:58 27.07.2023
Արցախի Հանրապետության ԱԺ-ն ՄԱԿ-ի անդամ պետություններին ուղղված ուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը: Ուղերձում ասվում է «Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության […]
16:12 27.07.2023
Կառավարությունը փոփոխել է ցերեկային ծառայություն ստացող երեխաների տարիքային շեմը: Ներկայում նախարարության ենթակայության ցերեկային ծառայություններ տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում ծառայություններ ստացող երեխաների տարիքային շեմը տարբեր է՝ 2-18, 3-18, ինչպես նաև 6-18 տարեկան։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր կազմակերպություններում ծառայությունների տրամադրման բնույթը և ծավալը նույնն է, տարիքային շեմը խիստ տարբեր է, որի պատճառով՝ 2-3 տարեկան, իսկ […]
16:04 27.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը: Ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյոււջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով: Անդրադարձ […]
18:22 26.07.2023
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 26-ին քննարկել է մի շարք գերատեսչությունների այն ֆինանսական հատկացումները եւ ծրագրերը, որոնք նախատեսված են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում: Աշխատանքային քննարկումը վարել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ […]
18:16 26.07.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլային: Նախարարը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին […]
19:58 25.07.2023
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսսայի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին Սենատի նախագահը մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, մեր երկրների միջև հարաբերություններն ընկղմվում են դեպի դարերի խորքը, ինչը կարևոր պայման է մեր ներկայիս կապերի ու սերտ համագործակցության զարգացման ու ընդլայնման համար խորհրդարանական դիվանագիտության, […]
17:37 25.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Դեսպանության ներդրումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման, Հայաստանի դատախազների որակավորման բարձրացման ուղղություններով, ինչպես նաև կարևորել է կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների […]
16:57 25.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային մեծածավալ և անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը, ինչպես նաև՝ պատճառված վնասի չափը: Քննությամբ հիմնավորվել […]
16:53 25.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Ողջունելով պաշտոնակցին` Իտալիայի նախագահը մասնավորապես նշել է. «Ինձ համար և իտալացի ժողովրդի համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձեզ: Ձեր այցը լավ հնարավորություն է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշելու, մեր երկրների սերտ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախագահ […]