16:28 17.07.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Այցն իրականացվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ: Նպատակն էր տեղում դիտարկել ամառային զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի և զորակոչիկների հետ: «Որպես զինված ուժերի նկատմամբ արտաքին վերահսկողություն իրականացնող […]
18:55 15.07.2023
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի […]
15:41 15.07.2023
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ա. Լու.-ն, Ս. Մ.-ն և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մ. Շ.-ն, ԻԻՀ մեկ այլ քաղաքացու՝ Ա. Լ.-ի օժանդակությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և իրացնելու նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ թմրամիջոցներ իրացնելու համար Ս. Մ.-ն Ա. Լու.-ի և Մ. Շ.-ի հետ համատեղ «Տելեգրամ» հավելվածում ստեղծել […]
15:30 15.07.2023
Գլխավոր դատախազությունը հուլիսի 14-ին հյուրընկալել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին: Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Արսենյանն ունկնդիրներին ներկայացրել է Դատախազության լիազորությունների շրջանակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, համակարգի առաջնահերթությունները, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի […]
14:42 15.07.2023
Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանց Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք բնակիչների գիտության, վերջիններիս ընտանիքներին ձևականորեն ընդգրկել է անապահովության գնահատման համակարգում: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի […]
14:20 15.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Զրուցակիցները քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
13:43 15.07.2023
Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։ Փաստելով, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի […]
20:50 14.07.2023
2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Հայտնում են ԱՀ դատախազությունից։ Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու […]
20:26 14.07.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ […]
19:50 14.07.2023
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական երկխոսությանը զուգահեռ կարևորվել են տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները: Զրուցակցիներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի […]
19:18 14.07.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկա էին Աժ պատգամավորներ և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներ: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2022 և 2023 թվականների վերջնաժամկետ […]
18:50 14.07.2023
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի պաշտոնական այցի շրջանակներում։ Քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև քաղաքական երկխոսության զարգացմանը, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ: Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն՝ ի նպաստ տարբեր բնագավառներում […]
18:32 14.07.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել Հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության, կրթության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Անդրադառնալով կրթական միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը ներկայացրել է նախադպրոցական և դպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև […]
18:23 14.07.2023
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը: 2023 թվականի հուլիսի 12-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող, Մարտունի համայնքում հաշվառված 20-ամյա երիտասարդը սպանել է նշված տան 44-ամյա […]
17:41 14.07.2023
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային քննարկում` Երեւանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Քննարկմանը մասնակցել եւ տեսակետներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Էդգար Հակոբյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի […]
17:12 14.07.2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լեհաստանի հետ հարաբերությունների, համագործակցության զարգացումը: Պյոտր Սկվեչինսկին, շնորհակալություն […]
17:07 14.07.2023
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝ 20 միավոր […]
19:47 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ […]
19:34 13.07.2023
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։ «Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության […]
19:10 13.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման […]
19:04 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Վարչապետը ողջունել է պարոն Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն […]
18:14 13.07.2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել և խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջև փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաև խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: […]
17:50 13.07.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 13-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Ջոն Ալլելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Անի Իսպիրյանը, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցությանը, Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանն ու երկրում իրականացվող ներդրումային խոշորագույն ծրագրերի իրականացմանը վերաբերող […]
17:14 13.07.2023
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումներ, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Վերահսկողական վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքում՝ 5 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության […]
17:00 13.07.2023
Կառավարության որոշման նախագծով, ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացվում սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողներին: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված […]
16:54 13.07.2023
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԳԴՀ ԱԳ պետնախարարը արձանագրել են, […]
16:47 13.07.2023
Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Գավառ համայնքի Լճափ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 16.80%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) կստեղծվի հանրային լողափ (N 9 հանրային լողափ)` համաձայն N 1 հավելվածի, Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ […]
16:40 13.07.2023
2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և […]
21:28 12.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ձերդ Վսեմություն, ուրախ եմ Ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում: Բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման գործում: Բարձր ենք գնահատում նաև […]