19:47 29.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով […]
15:15 29.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն: Նշվել է, որ […]
17:01 28.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը: Նշվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր […]
18:49 27.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման […]
16:04 27.07.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Միքայել Աշոտի Զալինյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասվում է […]
20:00 24.07.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն 2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական […]
18:29 24.07.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և արտադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների […]
15:50 24.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից […]
13:59 24.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է․ «Հարգելի Շավքաթ Միրոմոնի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ […]
16:20 23.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, […]
12:00 23.07.2020
«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ս/թ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ: Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական […]
19:14 22.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նարինե Ավագյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
16:14 22.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի […]
20:00 21.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին Ազգային տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում: Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի […]
14:26 21.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը: Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս […]
18:29 20.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները և դրանց իրականացման ճանապարհային քարտեզը: Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մինչ այժմ իրականացված […]
13:46 18.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. […]
19:37 15.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաստանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի միջազգային վարկի ամրապնդմանը։ Հայաստանը […]
17:24 15.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում 2019թ. իրականացվել է 43 ծրագիր, մինչև այս տարեվերջ ավարտին կհասցվի 14 ծրագիր, ևս 22 ծրագիր շարունակական կիրականացվի մինչև 2023 թվականը: Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում […]
22:19 14.07.2020
Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։
20:08 14.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև առկա է երկխոսության բարձր մակարդակ, երկու […]
11:34 14.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել. Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում […]
13:10 13.07.2020
ՀՀ կառավարության՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած արտահերթ նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին: Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Իր խոսքում Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են […]
19:20 09.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով ու 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 2-րդ ու 6-րդ […]
18:51 09.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ և արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների […]
17:57 08.07.2020
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի առաջին տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արամ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:
18:49 07.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Վստահ եմ, որ Ճապոնիայի […]
12:00 04.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն […]
10:59 04.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ։ Հիմնադիր հայրերի […]
19:23 03.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N […]