TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ

19:57 12.07.2023

Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այս մասին […]

̰
Արցախի նախագահն ընդունել է մի խումբ փաստաբանների

19:51 12.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է  մի խումբ փաստաբանների։ Քննարկվել են  փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների՝ օրենքով սահմանված  պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել  է մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում գործող բոլոր  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:

̰
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը

19:42 12.07.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի  գլխավորությամբ տեղի է ունեցել  «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետական, մասնավոր եւ ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նպատակ ուներ վեր հանելու Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավման հետ կապված […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

19:23 12.07.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ժամը 13:50-17:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Աննա Վարդապետյանը Քրիստոս Ջիակումոպուլոսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

19:09 12.07.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին:   Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:   ՀՀ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինիին

17:55 12.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են: «Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունն ու Շվեյցարիայի դեսպանությունը իրազեկման միջոցառում են կազմակերպել

17:41 12.07.2023

Հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Արտահանման խթանման գործիքներ՝ Շվեյցարիայի Համադաշնության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (Swiss GSP) հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կողմից՝ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը ռեժիմի վերաբերյալ և նպաստել Շվեյցարիայի կողմից տրամադրվող «GSP»-ի կիրառման ընդլայնմանը: […]

̰
26-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ շահույթ ստանալու նպատակով զգալի չափերի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով. ՔԿ

17:32 12.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի մի շարք էական հանգամանքներ: Մասնավորապես, 2023թ․ հուլիսի 8-ին՝ ժամը՝ 10:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքից Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած […]

̰
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

19:31 11.07.2023

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Ըստ […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

19:04 11.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում […]

̰
2024 թ. պետական բյուջեի նախնական հայտով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի շուրջ 334 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագիծը

17:52 11.07.2023

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար […]

̰
ԲՏԱ նախարարը մասնակցել է Եգիպտոսի Ազգային տոնին նվիրված երեկոյին

17:33 11.07.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 10-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին: Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 71-ամյա հոբելյանի կապակցությամբ։ «Հայաստանն անկախությունից ի վեր բարեկամական սերտ հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ, որը տարեցտարի վերընթաց զարգացում է […]

̰
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում

17:24 11.07.2023

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները, այդ թվում` երթուղու սպասարկումն իրականացնելու համար փոխադրավարձի վերանայման պայմանները: Մարզերի միասնական երթուղային ցանցերի գործարկումից հետո անհրաժեշտություն է առաջանում վերանայել մրցույթով ներկայացված երթուղների ուղեգծերը` հաշվի առնելով փաստացի ուղեւորահոսքը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` քննարկման ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի […]

̰
Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով Սուրեն Պապիկյանը զորամասեր է այցելել

17:17 11.07.2023

Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ այլ զորամասեր, որտեղ ատեստավորման հերթական քննության շրջանակում զինծառայողները ստուգարքներ էին հանձնում շարային պատրաստություն, կրակային պատրաստություն առարկաներից և մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունից: Զրուցելով զինծառայողների հետ` Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է բարեհաջող քննություններ ու բարձր արդյունքներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

17:04 11.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ՍԴՀԿ ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Մենք կարիք ունենք միահամուռ պայքարել այն դժվարությունների […]

̰
ԱՀ ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի և Քարվաճառի շրջաններում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. ԱՀ ՊՆ

16:47 11.07.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական […]

̰
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են

16:43 11.07.2023

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

̰
Բարեփոխվում է «Նոտարիատի մասին» օրենքը

16:25 11.07.2023

Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնել է, որ 2001 թվականին ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, բացթողումներ, որոնք շտկման, վերանայման […]

̰
Վարչապետը Երևանում ներկա է գտնվել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը

16:14 11.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողաջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ: Վարչապետը […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

10:43 11.07.2023

Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են […]

̰
Կոտայքի մարզում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին

21:00 10.07.2023

Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին: Վարչապետը նախ եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությունը, […]

̰
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան

18:42 10.07.2023

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 10-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:

̰
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

17:53 10.07.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վայգանդին այցելության համար՝ նշելով, որ գործընկերային հանդիպումները կարևոր են երկարաժամկետ անելիքները գույքագրելու համար: Քրիստինե Վայգանդը նշել է, որ անչափահասների իրավունքների պաշտպանության հարցում Արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առանցքային գործընկերներից մեկը: Նախարարն […]

̰
Ջրվեժի ռեստորաններից մեկի մոտ անհայտ անձինք երեխաներին հրավիրել էին ռեստորանից դուրս և գազային զենքով վնասվածքներ հասցրել

17:39 10.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով օդաճնշիչ զենք կրելու, անչափահասներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հուլիսի 8-ին` ժամը 00:22-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ջրվեժ գյուղում գտնվող ռեստորաններից […]

̰
Նախագահը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

17:04 10.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին գալիք ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ և մաղթել շարունակական զարգացում ու բարգավաճում: «Խնդրում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նաև հարգարժան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին»,- ասել է […]

̰
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը

16:26 10.07.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ընդգծել է միջգերատեսչական համակարգման խորհրդի ձևաչափի կարևորությունը՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների և 2021-2030թթ․ համար Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված […]

̰
ԲՏԱ նախարարն ընդունել է «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենին

16:42 08.07.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 6-ին ընդունել է «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Վայլդբերրիզ» ընկերության համագործակցության հնարավորությունների ընդլայնումն ու գործնական քայլերի կարևորությունը: «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերության գործունեության […]

̰
Գլխավոր դատախազն ընդունել է Ժնևի ակադեմիայի ուսանողներին

15:28 08.07.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին, ովքեր ճանաչողական այցով ժամանել են Հայաստան: Աննա Վարդապետյանը ողջունել է 11 երկրի՝ Ժնևի ակադեմիայում հետբուհական կրթություն ստացող ուսանողներին և ներկայացրել Դատախազության լիազորությունների շրջանակն ու առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդու և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի […]

̰
Մարտակերտում երեխաների ողբերգական մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ

15:08 08.07.2023

Հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։ Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Գալուզինի հետ հանդիպմանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը

14:23 08.07.2023

Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել […]

̰
BACK_TO_TOP