13:53 08.07.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում մեկնարկել է «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
13:23 08.07.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵԽ բաժնի երկրորդ քարտուղար Գոռ Եդիգարյանը: […]
20:28 07.07.2023
Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
20:15 07.07.2023
Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Վարչապետներն ընդգծել են պատմամշակութային ամուր կապերը, որոնք միավորում են երկու ազգերին։ Նշվել է, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն […]
19:17 07.07.2023
Երևան քաղաքի բնակիչ Թ.Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում […]
19:11 07.07.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք. Հռոմ): Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության մեջ: Փոխվարչապետն ընդգծել է, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ կա: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին ներդրողների համար […]
18:36 07.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին (նստավայրը՝ ք. Հռոմ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր բազմամյա փորձը կօգտագործեք ի նպաստ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման: Մենք դիվանագիտական հարաբերություններ […]
18:21 07.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցությամբ, բացահայտվել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, փաստաթուղթ կեղծելու եղանակով, զորակոչիկներին տարկետում տրամադրելու առերևույթ հանցագործություններ կատարած հանցավոր խումբ։ Քննչական խմբի անդամների և ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության […]
18:06 07.07.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Մատտեո Պատրոնեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային գործող ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին, ով շուտով […]
17:46 07.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ԲՈՒՀ-ի շրջանավարտներին և հաջողություններ մաղթել հետագա ուսման և աշխատանքային գործունեության մեջ: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Կյանքում ամենակարևորը, որ գնահատվում է մարդկանց մեջ գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմն է: Ամեն օր, ամեն վայրկյան մենք, անկախ տարիքից, […]
17:38 07.07.2023
Գնդապետ Ա.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ գնդապետ Ա.Գ.-ն, լինելով ՊՆ զորամասի առանձին մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետը, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր […]
17:29 07.07.2023
2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների աճով. նպաստումը` 6.6 տոկոսային կետ: Տնտեսության մյուս ճյուղերի աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի […]
17:23 07.07.2023
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ծառացած հումանիտար մարտահրավերները, ինչպես նաև մարդու իրավունքների սահմանափակումները: […]
16:50 07.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կարևորվել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։
16:33 07.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:
16:14 07.07.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շուկայում և մասնավորապես Հայաստանում «Վայլդբերիզ» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, որը լայն հնարավորություններ կստեղծի նաև տեղական […]
16:07 07.07.2023
ՀՀ քննչական կոմիտեում կայացել է հանդիպում ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների վարչության փորձագտների պատվիրակության հետ։ Փորձագիտական խումբն աշխատանքային այցով Հայաստանում էր՝ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում կիբեռհանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացում» արտաբյուջետային ծրագրի շրջանակում, ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Կոմիտեում կիբեռհանցագործությունների ոլորտում տվյալների շտեմարան (Cybercrime database) հիմնելու ուղղությամբ կարիքների գնահատում իրականացնելու նպատակով։ Ողջունելով ԵԱՀԿ […]
19:30 06.07.2023
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք․ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Ալ-Բելուշիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի և արաբական աշխարհի կապերը դարավոր պատմություն ունեն: Այդ համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ […]
19:13 06.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը և նշել, որ հայկական կողմը շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր […]
18:51 06.07.2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային եւ մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Ողջունելով ԵԽ բարձրաստիճան […]
17:55 06.07.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 21-րդ նիստի ընթացքում անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների քվեարկությամբ ընտրվել է նիստի փոխնախագահ:
17:32 06.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը: Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է. «Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին և նոր գաղափարների իրականացման հնարավորություն կտա»: Դեսպան […]
17:20 06.07.2023
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կառավարության նախորդ նիստի ժամանակ կենսաթոշակների բարձրացման մասին կայացրած որոշմամբ արդեն հուլիսի 1-ից քաղաքացիներն ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը հավաստիացրել է, որ հուլիսի 1-ից քաղաքացիներն արդեն ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափով կենսաթոշակները։ Կառավարության […]
17:00 06.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ հարցերի: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և […]
16:54 06.07.2023
«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել արդեն իսկ իրականացվող փորձաքննություններն ու հետազոտությունները համալրել փորձաքննության նոր տեսակներով և ուղղություններով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, կենտրոնի հոգեբանական, լեզվաբանական և մշակութաբանական փորձաքննություններ իրականցնող բաժինների ակտիվ համագործակցության արդյունքում՝ փորձագիտական կենտրոնի գործունեության մեջ առաջին անգամ իրականացվել է համալիր փորձաքննություն՝ ապրանքային նշանների […]
16:26 06.07.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, 2022 թվականի ընթացքում նույն հիմնարկի դատապարտյալներից ստացել է կաշառք՝ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ փորձելով օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը: Մասնավորապես՝ […]
20:39 05.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ: «Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու […]
20:17 05.07.2023
ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է: Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը:Այն արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները: Դեռևս […]
20:06 05.07.2023
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության շուրջ մեկնաբանություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի`2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, […]
18:16 05.07.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Լամինգի և դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսների հարցերով խորհրդարանական փոխպետքարտուղար, Կրթության և երեխաների խնամքի հարցերով նախարար Բարոնուհի Բարանի հետ։ Քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի […]