TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+12.58 oC

Արխիվ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատարի հետ

17:12 16.11.2023

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄգործընկերության ընդգրկուն օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առկա երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում կարևորվել է նաև նոյեմբերի 15-ին Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության […]

̰
ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

19:21 12.11.2023

Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ: ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

17:31 12.11.2023

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

̰
Վարչապետն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

13:36 11.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, ով Հայաստանում է գտնվում Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով: Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը: […]

̰
Վարչապետ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի»-ի շրջանակում հանդես է եկել ելույթով և պատասխանել պանելային քննարկման մասնակիցների հարցերին

21:50 10.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի մոդերատոր, Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի հարգելի մասնակիցներ, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կորեայի ԱԳ նախարարի հետ

18:32 10.11.2023

Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական, գիտակրթական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարներին: Վերոնշյալ ուղղություններով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման համատեքստում Հայաստանի և […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին

18:22 10.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին: Վարչապետն ընդգծել է ԱՄՆ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

16:35 09.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող […]

̰
Վարչապետի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

16:07 06.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը: Մասնավորապես, ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ մարմինների գործունեության հիմնական ուղղություններին, կառավարման սխեմային, կառուցվածքներին: Քննարկվել են նաև Ներքին գործերի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ների գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել […]

̰
Վարչապետն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

18:11 02.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին` Մատի Ռայդմայի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում և նշել, որ փոխադարձ այցերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի

17:34 02.11.2023

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։ Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրիի և Մեղրիի Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին:

̰
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

17:07 30.10.2023

«Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության […]

̰
Հաշվեքննիչ պալատը 2024 թ. կիրականացնի 40 հաշվեքննություն

16:37 30.10.2023

2024 թվականին ՀՀ հաշվեքննիչ պալատի բնականոն գործնեությունն ապահովվելու նպատակով բյուջետային հայտ է կազմվել եւ քննարկման է առաջարկվել հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները եւ մեթոդաբանությունը. ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Նրա խոսքով […]

̰
Վարչապետը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը

15:22 28.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու գործում: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Պարեկային ոստիկանությունում կանանց առնվազն 30 տոկոս ներգրավվածության անհրաժեշտությունը և նշել, որ այդ թիրախին հասնելուն ուղղված շատ ակտիվ և […]

̰
Վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցեր ամփոփումը

13:26 28.10.2023

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ամփոփել է վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը. 🔹 Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այց Հայաստան, 🔹 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այց Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպում նաև Իրանի նախագահի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, 🔹 Կանադայի արտաքին գործերի […]

̰
Վարչապետն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց

13:06 28.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությանը

18:51 27.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի […]

̰
Փարաքար համայնքում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է. երկու անձի մեղադրանք է ներկայացվել

18:12 27.10.2023

Ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. ապրիլի 23-ին՝ ժամը 02-00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 36-ամյա բնակիչը, մտերիմների՝ նույն համայնքի […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

11:39 27.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:                  

̰
ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները պետական աջակցության կստանան

18:29 26.10.2023

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը՝ արդյունաբերության ոլորտում պետական աջակցության գործիքակազմի ներդրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հայաստանը տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցնում է 91-րդ դիրքը, որն ավելի ցածր է, քան համադրելի եկամուտներ ունեցող երկրներինը: Տնտեսական բարդության ինդեքսը թույլ է տալիս գնահատել երկրների տնտեսական աճի պոտենցիալը հաջորդող […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետի հետ

17:11 26.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին: Նախագահն իր խոսքում նաև բարձ է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունն՝ […]

̰
«ժողովրդավարական երկրները պարտավորություն ունեն միավորել ջանքերը հանուն խաղաղության և կայուն զարգացման». Վահագն Խաչատուրյան

16:28 26.10.2023

Հոկտեմբերի 25-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լեյենի անունից տրված՝ «Գլոբալ դարպասներ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին աշխատանքային ընթրիքին, որին ներկա են եղել համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և այդ ճանապարհին առկա դժվարությունները։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել […]

̰
Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը

16:06 26.10.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վրաստանում կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, կհանդիպի Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

10:18 26.10.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:  

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը

19:54 25.10.2023

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի ընթացքում նախագահը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը: Հանրապետության նախագահը կարճ զրույցներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչի, […]

̰
Ընթացքի մեջ է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը

19:12 25.10.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ընթացքի մեջ է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41611 անձի․ գործընթացը շարունակվում է։ «Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական […]

̰
Պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում ՀՀ ներմուծված և արտահանվող առանձին կատեգորիայի ապրանքների համար

18:17 25.10.2023

Մաքսային մարմինների կողմից ենթաակցիզային ապրանքների զննման եւ հաշվառման համար առաջարկվում է սահմանել պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում: Դա վերաբերելու է այն ապրանքատեսակներին, որոնք ներմուծվել են Հայաստան, ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ եւ արտահանվում են ՀՀ տարածքից: Գործող դրույքաչափը մեկ տոննայի համար 1000 դրամ է, յուրաքանչյուր լրացուցիչ տոննայի համար եւս երեք հարյուրական դրամ: Առաջարկվում է բարձրացնել […]

̰
«Տելեգրամ»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի իրացման ևս մեկ վարույթ ուղարկվել է դատարան

17:48 25.10.2023

Ավարտվել է մի շարք անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, դրանից ստացված փողերի լվացման, ինչպես նաև թմրանյութերի առուվաճառքով զբաղվող մեկ անձի կողմից ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս 2 մեղադրյալի մասով: ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիին

17:21 25.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին: Վարչապետը Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին նախարար, հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ մեր երկրում։ Թույլ տվեք առաջին հերթին հայտնել իմ գոհունակությունը՝ մեր երկրում Կանադայի դեսպանատան բացման առիթով, ինչը, կարծում եմ, իսկապես նշանակալի իրադարձություն է մեր երկկողմ հարաբերությունների համար: Մասնավորապես, այժմ […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Եվրոպայի և Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին

17:12 25.10.2023

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը: Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ ընդգծել կայունության ու խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը:

̰
BACK_TO_TOP