17:26 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների […]
17:21 12.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի […]
16:54 12.10.2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիայի ծրագրերը պետբյուջեից՝ 2 մլրդ 252 մլն դրամի չափով: Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին՝ 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ […]
16:33 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
19:20 11.10.2023
Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Ա.Ղ.-ն, իր հորից՝ Ս.Ղ.-ից ձեռք էր բերել հանցավոր գործունեության արդյունքում ստացված, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա, Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքը: 2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ […]
18:52 11.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար: «Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և 1992թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք […]
18:33 11.10.2023
2000 թվականից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Հ.Ս.-ն, 2023 թվականի փետրվար ամսին, ԵՊՀ նույն ֆակուլտետի դոցենտ Գ.Տ.-ի, դեկանի տեղակալ Ա.Ն.-ի հետ խմբի կազմում, 6 ուսանողի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության համար պահանջել և ստացել են շուրջ 2 մլն 300 հազար դրամ կաշառք: Այս մասին […]
17:55 11.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջը, որը հասանելի է https://www.mlsa.am/ տիրույթում: Կայքում ներկայացված են պետական աջակցության բոլոր ծրագրերը, այդ թվում՝ զբաղվածության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակարանային ապահովության և այլ ուղղություններով։ Քաղաքացին կարող է առանձնացված պատուհաններում ծանոթանալ նաև երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետության […]
17:40 11.10.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում «Ֆրանսիայի կողմից ԵԽ անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Անցած տասնամյակների ընթացքում շատ անդամ պետություններ՝ ներառյալ իմ երկիրը, Ֆրանսիան համարել են լավ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մասնակցային ժողովրդավարական գործընթացի լավագույն փորձի աղբյուր: Բայց թույլ տվեք կենտրոնանալ մեկ այլ […]
17:22 11.10.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների գույքագրման և հասցեական լուծումների վերաբերյալ: Նազելի Բաղդասարյանը նախ ներկայացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրումն արդեն իսկ ստացել է ավելի քան 52 000 անձ: Նա տեղեկացրել է, որ Աշխատանքի […]
17:14 11.10.2023
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինում հոկտեմբերի 10-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի զբոսաշրջության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յանա Շիմկեին եւ հանձնաժողովի մյուս անդամներին: Շնորհակալություն հայտնելով Յանա Շիմկեին հանդիպման […]
17:08 11.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները, հատկապես վերջին շրջանում, ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ: Կառավարության […]
17:03 11.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը: Մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման […]
17:48 10.10.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին կարելի է ծանոթանալ նաև առցանց եղանակով։ «Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյոք այն հաստատվել է, որ բանկի միջոցով է վճարվել, երբ է […]
17:17 10.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։ Հեռախոսազանգի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել […]
16:42 10.10.2023
Հստակեցումներ ենք իրականացնում այն հոդվածներում, որոնք իրավակիրառ պրակտիկայում որոշակի տարընկալումների տեղիք էին տալիս. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստի ժամանակ: ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Նախագծի ընդունումը պայմանավորված […]
16:34 10.10.2023
Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Ս.Վ.-ն 2013 թվականի դեկտեմբերի […]
16:18 10.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանի, Սնանկության դատարանի դատավոր Անի Միքայելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն […]
19:30 09.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպման ընթացքում դիտարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, քննարկվել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ աշխատանքային միգրացիայի, աշխատողների առողջության պահպանման ու աշխատավայրի անվտանգության, ինչպես նաև […]
18:46 09.10.2023
Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգող, Բունդեսթագի անդամ Ռոբին Վագեների հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու համագործակցության խորացումը: Գոհունակությամբ արձանագրել […]
17:03 09.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վարչապետի խոսքով՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալ տրամաբանությունն ունի՝ […]
14:35 07.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ: Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներով։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան մեր […]
13:58 07.10.2023
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: «ՀՀ ԱԳՆ-ն, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրությունում:
19:30 06.10.2023
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Սիրիայի Հոմս քաղաքի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունից, որը Հոմս քաղաքում հանգեցրեց ավելի քան 100 զոհի և բազմաթիվ վիրավորների: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասվում է X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում: Deeply saddened by […]
19:24 06.10.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Հետագա համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում զրուցակիցները նշել են մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության և դեղագործության ոլորտները։ Համաձայն ՀՀ վիճակագրական […]
19:17 06.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը: Հանդիպմանը նախ ներկայացվել են Հանրային ներդրումային կոմիտեի 1-ին նիստի ընթացքում հաստատված 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, Հայաստանում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և […]
19:02 06.10.2023
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է նպաստել միմյանց միջև փոխհամագործակցության ակտիվացմանը՝ ապահովելով Պրոբացիայի ծառայության շահառուների ներգրավումը հանրօգուտ աշխատանքներին, որն իր մեջ ներառում է հասարակական տարածքների ՝ զբոսայգիների, խաղահրապարակների, հուշակոթողների և այլ տարածքների բարեկարգման աշխատանքները՝ վերջիններիս մոտ ձևավորելու […]
18:45 06.10.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի […]
18:23 06.10.2023
Հայաստանում է գտնվում Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը և Յանեզ Լենարչիչը հանդես են եկել հայտարարություններով: Տիգրան Խաչատրյանը նշել է. «Պատվիրակության հետ տեղի են ունեցել մի շարք աշխատանքային արդյունավետ քննարկումներ: Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրների շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական […]