17:45 19.10.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ևս մեկ հրամանագիր է ստորագրել: «Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված […]
17:30 19.10.2023
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 15,144.1 հազար դրամի չափով՝ այն ուղղելով ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներին: Մասնավորապես՝ նախատեսվում է Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման, Գավառ համայնքի «Բերդկունք» ամրոցի և կից կառույցների ամրակայման, […]
16:36 19.10.2023
Հոկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի 61-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի պատվիրակները: Քննարկումների առանցքում եղել է բնական աղետների կանխարգելման եւ անհապաղ օգնության ոլորտում ՍԾՏՀ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ամրապնդման թեման: […]
16:17 19.10.2023
Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և օրենքի համապատասխան հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի […]
19:55 18.10.2023
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը, անդրադարձել առաջիկա ծրագրերին: Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Հարավային […]
19:24 18.10.2023
Հոկտեմբերի 18-ին Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ: ✔Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա: ✔ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ. պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և […]
18:33 18.10.2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Տիկին Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար կենտրոն:
18:25 18.10.2023
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ, որ ներկա եք Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից բախվել է փախստականության խնդիրներին և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և […]
18:18 18.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների իրականացմամբ պայմանավորված՝ սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն այժմ այլ ուղղվածություն ունեն։ «ԼՂ-ից բռնի […]
17:31 18.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ֆրանկոֆոն երկրների հետ սերտ հարաբերությունները: «Դուք միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ նաև ձեր ներկայացուցչական պատվիրակության անդամներին, վստահ եմ, որ լավատեղյակ եք մեր տարածաշրջանում […]
17:06 18.10.2023
Հոկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին […]
17:46 17.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Նրանց թվում են եղել Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և այլք: Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի կողմից […]
17:36 17.10.2023
Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: 2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց […]
17:30 17.10.2023
Ստրասբուրգում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան […]
17:18 17.10.2023
Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա – Բարի առավոտ բոլորին։ Թույլ տվեք խոսքս սկսել՝ հայտնելով Եվրոպական խորհրդարանի անունից մեր ցավակցությունը Բրյուսելում երեկ տեղի ունեցած Շվեդիայի քաղաքացիների դեմ ահաբեկչական ակտից տուժած […]
17:11 17.10.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված քննարկում։ Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 անձանց բռնի տեղահանման արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն […]
16:50 17.10.2023
Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Մասնավորապես՝ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում «Երեխաների պաշտպանության մասին և օտարերկրյա որդեգրումների ոլորտում համագործակցության մասին» […]
16:06 17.10.2023
Հոկտեմբերի 8-ին թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Աշտարակի քրեական հետախույզներն Ագարակ գյուղում ձերբակալել և, իր վարած «Օպելով» հանդերձ, բաժին են տեղափոխել Բյուրական գյուղի 41-ամյա մի բնակչի: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է չորացրած-մանրացրած զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, պատրաստել է անձամբ […]
19:38 16.10.2023
Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում երկու նախարարների հանդիպման՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց […]
17:30 16.10.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 16-19-ը գործուղվել է Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ)՝ Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
17:01 16.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի, ինչպես նաև պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության համար։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք վեր են հանվել անձամբ իր […]
16:42 16.10.2023
Էկոնոմիկայի փոխնախարարներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքների ընթացքը: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ շարունակվում է միանվագ 100 000 դրամ աջակցության տրամադրման գործընթացը: Նա ևս մեկ անգամ հորդորել է՝ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան […]
16:12 16.10.2023
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2023 թ․հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 2649 շահառու․ վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով: […]
16:06 16.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը: Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ հանդիպումներ:
13:06 14.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
18:17 13.10.2023
Շարունակվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԱԺ պատվիրակությունն աշխատանքային քննարկում է ունեցել ԳԴՀ Առեւտրաարդյունաբերական պալատի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Անդրե Ֆրիչեի հետ: Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված հումանիտար իրավիճակը` արձանագրելով, որ զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն […]
19:47 12.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են պաշտպանի և պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում: Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել […]
18:33 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարևորելով հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձևը, որը խստագույնս դատապարտել է […]
18:18 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց […]
17:55 12.10.2023
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Աբովյան փողոցում գտնվող Հայաստանի նկարիչների միության և կից տարածքների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ին «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ […]