TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Արխիվ

Նյու Յորքում Հայաստանի վարչապետը հանդիպել է Հունաստանի վարչապետին

00:53 25.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Վարչապետ Փաշինյանը, ողջունելով Հունաստանի վարչապետին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանի […]

̰
21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է․ նախագահի ելույթը Cybertech Europe համաժողովում

17:37 24.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։ […]

̰
Սիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության զարգացման հարցեր

12:58 24.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից: Չի […]

̰
Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ. ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

12:47 24.09.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է […]

̰
Նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրենի հետ

11:35 24.09.2019

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական […]

̰
«Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում». Ն․ Փաշինյան

23:50 23.09.2019

Շարունակվում է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես։ Այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 է՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին և նրա գլխավորած […]

̰
Նախագահն Իտալիայում կայանալիք Cybertech համաժողովին կլինի գլխավոր բանախոսը

17:36 23.09.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր […]

̰
Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

11:05 23.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։ Էրիկ Գարսեթին ողջունել է Հայաստանի վարչապետին, […]

̰
Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. Փաշինյան

10:59 23.09.2019

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս, Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան, Պատվավոր պետական այրեր, Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին […]

̰
Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի հետ

10:55 23.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։ Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է […]

̰
Սերբիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

20:00 21.09.2019

Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց։ Ես համոզված եմ, Ձերդ Գերազանցություն, որ համատեղ ջանքերով մեր երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա համապարփակ զարգացման մեր հանձնառությունը փոխադարձ է: Ուրախությամբ սպասում […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին

19:20 21.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալթայի բարեկամ ժողովրդին՝ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել մեր երկրների […]

̰
Նախագահը Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

18:39 21.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Գյումրիի «Սև բերդ» կոչվող ամրոցում Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ ներկա են գտնվել «Մեր […]

̰
Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ. Մակրոնը` նախագահին

18:15 21.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի պարոն Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաև հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն: Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խորը հարաբերություններ, […]

̰
Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. ՀՀ վարչապետ

16:41 21.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Գյումրու Սև բերդում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այսօր «Եռաբլուր» զիվորական պանթեոնում էր

15:25 21.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության  նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ և պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: ՀՀ […]

̰
Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

10:28 21.09.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին պետական և հասարակական շարունակվող բարեփոխումների ճանապարհին: «Փոխադարձ այցելությունների մեծ թիվը մեր երկրների միջև առկա և աճող երկկողմ հարաբերությունների վկայությունն է: Հաճույքով եմ հիշում անցյալ […]

̰
Անկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

09:42 21.09.2019

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

09:40 21.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

20:43 20.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն […]

̰
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

15:15 20.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»:

̰
«Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով` վերստին հղում եմ իմ ջերմ մաղթանքները». Իտալիայի նախագահը՝ Արմեն Սարգսյանին

14:43 20.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին: Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի […]

̰
Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը. Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

14:29 20.09.2019

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։  Ներկայումս չին-հայկական բարեկամական հարաբերությունները դինամիկ […]

̰
Boeing-ի պատվիրակությունն ուսումնասիրում է Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները

14:20 20.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և […]

̰
Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների վրա. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահին

14:06 20.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով […]

̰
Բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը․ Ոստիկանապետի ԺՊ

11:57 20.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: «Իհարկե, պարոն Սարգսյանը բոլորիդ ծանոթ է, և նաև ուզում եմ արձանագրել, որ նա ողջ աշխատանքային գործունեությունն անցկացրել է ոստիկանական համակարգում, ինչը կարևոր հանգամանք եմ համարում: Ցանկանում եմ արձանագրել նաև, որ մեր կառավարության համար առաջնահերթություններից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ կայացման խնդիրները լուծելն է, […]

̰
Կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը․ ԱԱԾ տնօրենի ԺՊ

11:08 20.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյաին: «Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն […]

̰
Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

19:12 19.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

21:36 18.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ […]

̰
Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

18:46 18.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ: Քննարկվել են մասնավորապես Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին և գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու […]

̰
BACK_TO_TOP