Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի հետ

10:55 23.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։

Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։

Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և, կարևորելով այցի մեկնարկը Կալիֆորնիա նահանգից, նշել, որ այն կնպաստի Հայաստան-Կալիֆորնիա գործընկերության զարգացմանը։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը, օգտվելով առիթից, շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակի և Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով առաջնորդելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ աշխարհում ժողովրդավարության այսօրվա մարտահրավերների պարագայում թավշյա հեղափոխությունը ժողովրդավարության վառ վկայություն է և օրինակ։

Շնորհակալություն հայտնելով Կալիֆորնիայի փոխնահանգապետին ջերմ ընդունելության և գնահատականների համար՝ վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել Կալիֆորնիայում, որտեղ ապրում և արարում է հայկական սփյուռքի ամենամեծաթիվ համայնքներից մեկը։

«Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, և համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Կալիֆորնիան ԱՄՆ առավել նորարարական տնտեսություն ունեցող նահանգներից է, տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումների առումով համաշխարհային առաջատար դիրքեր է զբաղեցնում, և Հայաստանը՝ որպես տեխնոլոգիաների ոլորտը առաջնահերթությունը սահմանած երկիր, մեծապես կարևորում է Կալիֆորնիայի հետ համագործակցության խորացումը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Նյու Յորքում Կալիֆորնիայի նահանգապետի հետ նախատեսվող հանդիպումը, որի շրջանակում համաձայնագրի, ինչպես նաև ԱՄՆ այցի ընթացքում նախատեսվող մյուս փաստաթղթերի ստորագրումը լավ հիմք են հայ-ամերիկյան գործընկերությունը խորացնելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել վարչապետի՝ Սիլիկոնյան հովիտ նախատեսվող այցի, ժողովրդավարության զարգացման, Հայաստանի տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը նշել է, որ վերջերս այցելել է Հայաստան, եղել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում և տպավորված է իր այցելության արդյունքներով։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Թումոն Հայաստանի բրենդն է, որը տարածվելու է ամբողջ աշխարհում. վերջերս Թումո կենտրոն է բացվել Փարիզում, նախատեսվում է նաև Մոսկվայում, Բեռլինում և այլ քաղաքներում։

Հայաստանի վարչապետը նաև երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար։

* * *

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերի, նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քեթրին Բարգերը և Էնթոնի Պորտանտինոն ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Կալիֆորնիա և Լոս Անջելես, որը լավ հնարավորություն է համագործակցության խորացնման հեռանկարները քննարկելու համար։ Նրանք ընդգծել են՝ Լոս Անջելեսի հայ համայնքը կարևոր դերակատարություն ունի տեղի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, և քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի հետ գործընկերությունը սերտացնելու հարցում։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո բռնել է ժողովրդավարությամբ առաջ շարժվելու, բարեփոխումներ իրականացնելու ուղին, և այս առումով ԱՄՆ-ի՝ որպես ժողովրդավարության առաջամարտիկ երկրներից մեկի փորձը, աջակցությունն այդ բարեփոխումներին մեծ կարևորություն ունի։

Քաղաքային խորհրդի անդամները ողջունել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին Լոս Անջելեսի քաղաքապետարանում և նշել, որ պատրաստակամ են կիսվել փորձով, աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Վարչապետը նաև շրջայց է կատարել Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքում, ծանոթացել շենքի ճարտարապետությանը և պատմությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP