Կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը․ ԱԱԾ տնօրենի ԺՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը․ ԱԱԾ տնօրենի ԺՊ

11:08 20.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյաին:

«Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանը, ըստ էության, իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է:

Ընդհանուր առմամբ, ինչպես նախկինում, հիմա էլ կարող եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտների կայացումը և կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայություննյ իրապես կայացած ինստիտուտ է: Բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր հավակնությունները գնալով ավելի մեծանալու են և որքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է:

Ես միշտ ասում եմ, որ սկսած վարչապետից և ավարտած հանրակրթական դպրոցի ուսուցիչով, բոլորի ամենօրյա խնդիրը պետք է լինի հետևյալը. ամեն յուրաքանչյուր հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ, քան նախորդ օրը, որովհետև, իմ կարծիքով, դա է առաջընթացի գրավականը: Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 և ավելի տարիներ ծառայել է:

«Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը և մեր ազգի միասնությունը»,- ասել է Էդուարդ Մարտիրոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP