18:33 22.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լաուրա Քելլիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին: Վարչապետը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելլիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող […]
18:24 22.06.2023
ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել ևս մեկ տարով երկարաձգել ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանի մանդատը` որպես ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
17:42 22.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարար Սանոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել վերջինիս ջանքերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ։ Նախարարը հաջողություններ է մաղթել դեսպան Զոհուրիին հետագա աշխատանքում։ Դեսպանը գոհունակություն է հայտնել ՏԿԵ նախարարության […]
17:20 22.06.2023
ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում, որի նպատակն է նպաստել պարենային անվտանգության ապահովմանը, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանությանը: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 […]
16:56 22.06.2023
Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։ «Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, […]
16:41 22.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են օրեր առաջ Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մի շարք հանգամանքներ: 2023թ. հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել` Գորիս քաղաքի բնակչի՝ աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց ընդունվելու մասին: Ստացված տեղեկությունը […]
16:36 22.06.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել է ՀՀ Սյունիքի մարզ: Պատգամավորներին դեպի Հայաստանի հարավ ուղեկցել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Գորիսում հյուրերին ընդունել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ ներկայացրել […]
19:18 21.06.2023
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության, […]
18:16 21.06.2023
Նախատեսվում է 92,300,000 եվրո արժողությամբ վարկ վերցնել: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը` ներկայացնելով […]
18:06 21.06.2023
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և այդ համատեքստում երեխաների ընտանիքների հետ վերամիավորման, ինչպես նաև խնամատարության զարգացման ուղղությամբ աշխատանքների կատարելագործումը՝ համաձայնագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»-ի միջև։ Օգտագործելով նախարարության և հիմնադրամի ներուժը՝ կողմերը համագործակցելու են երեխաների հիմնահարցերի ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես, երեխաների՝ իրենց կենսաբանական կամ […]
17:35 21.06.2023
Հունիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալմուլլային նշանակման առթիվ և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, […]
17:20 21.06.2023
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-22-ն աշխատանքային այցով գտնվելու է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի անդամ Թագուհի Ղազարյանն ու արտաքին հարաբերությունների […]
17:14 21.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ՁՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։ Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ նախարարության հետ համագործակցությունը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը […]
20:33 20.06.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ: Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես […]
20:12 20.06.2023
Արցախ ՄԻՊ-ը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ․ «Փախստականների համաշխարհային օրն առիթ է նորից խոսելու փախստական և բռնի տեղահանված անձանց իրավունքների մասին։ Թեև տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն բարձրացված հարցերը միջազգային հանրության կողմից այդպես էլ հասցեական ուշադրության չեն […]
19:30 20.06.2023
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը: […]
18:21 20.06.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին: Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Եվրոպական խորհրդարանի աներկբա դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի […]
18:17 20.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձևը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն: Վարչապետը հավելել […]
17:39 20.06.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության» ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը: «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների […]
17:09 20.06.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը: «Ողջունելի է ձեր այցը Հայաստան` հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով […]
16:07 20.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կապան քաղաքի 30-ամյա բնակիչը նույն […]
17:55 19.06.2023
Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ այսօր ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Ընդունելով հարգարժան հյուրին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արժևորել է դեսպան Զոհուրիի անձնական ներդրումը երկու երկրների միջև բոլոր ոլորտում համագործակցության զգալի սերտացման, ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաղորդակցության ակտիվացման […]
17:36 19.06.2023
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել եւ բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանների կողմից, այս տարի դրան միացել են Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները: Ծրագրով ավագ դպրոցի աշակերտների համար ճանաչողական […]
17:14 19.06.2023
2023թ․ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […]
16:36 19.06.2023
Հունիսի 19-20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Մինսկում՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
19:38 17.06.2023
Հունիսի 17-ին Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովը: Ժողովի ընդլայնված կազմում էին նաև Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ կուսակցական անդամները։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։ Քննարկվել են կուսակցության գործունեության հայեցակարգային և գաղափարախոսական հարցեր։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել […]
18:47 17.06.2023
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը:
18:26 17.06.2023
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածե լԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը», ասված է հաղորդագրությունում։
16:34 17.06.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
15:47 17.06.2023
Կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023թ. «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային մրցույթի շրջանակներում հայտարարված «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա» բաղադրիչներով մրցույթների նախագծերի ներկայացումների փուլը (Pitching): «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 38 թիմ, նախագծերի ներկայացման հնարավորություն է ստացել 20-ը: «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել […]