TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

Արխիվ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է ԱՀԿ պատվիրակությանը

15:11 17.06.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, օրենսդրական նախաձեռնություններն ու փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել […]

̰
Երևանի Մոսկովյան փողոցում 2022 թվականի մարտին կատարված սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

13:19 17.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Մոսկովյան փողոցում 49-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Ա․Ա.-ն, 49-ամյա համաքաղաքացի Արսեն Սարգսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու […]

̰
ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

13:10 17.06.2023

2023թ. ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում՝ մինչև 2023թ. հուլիսի 4-ը: Դիմումների քննարկումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 11-ին՝ հատուկ հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ

19:58 16.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ԱՄՆ գործուղելու մասին.   «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունիսի 19-23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով «Orion Summit 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով: […]

̰
Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվել են

18:44 16.06.2023

Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը Վերաքննիչ հակակոռուպցիոն […]

̰
Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

18:39 16.06.2023

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից:  

̰
Ուսումնավարժություններ տարբեր հաստատություններում

18:25 16.06.2023

Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 29 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և Խաղաղ Դոնի 23 շենքում կազմակերպվել և անց են կացվել համապատասխանաբար «Աշխատակիցների և սաների տարհանումը հրդեհի դեպքում» և «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը բազմաբնակարան շենքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Ուսումնավարժություններն ուղղված էին հրդեհի դեպքում մսուր-մանկապարտեզի և կազմավորումների պատրաստվածության, պաշտպանության միջոցառումների կազմակերպման և ղեկավարման […]

̰
ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են թվայնացման միջոցով հակակոռուպցիոն կառուցակարգերը զարգացնելու հնարավորությունները

18:19 16.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնագիտական խմբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների արդյունավետության բարձրացման և հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, դրանց ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես ՀՀ-ում նախաքննություն իրականացնող ամենամեծ մարմին, մեծապես կարևորում է […]

̰
Բացահայտվել է սոցիալական ցանցում թմրամիջոցների և դրանց ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի դեպք․ երկու անձ կալանավորվել է

18:06 16.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համագործակցված, տակտիկապես արդյունավետ մշակված գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով իրականացվող գովազդով նույն առցանց սոցիալական հարթակում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի էական հանգամանքներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին

17:52 16.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի բարձրամակարդակ պանելային քննարկմանը։

̰
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

17:06 16.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է […]

̰
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար. ՔԿ տեսանյութը

18:20 15.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված քննչական ու վարութային գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր […]

̰
Գնել Սանոսյանը հանդիպել է Իտալիայի ազգային ճանապարհների միության ներկայացուցիչների հետ

17:24 15.06.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը Իտալիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Իտալիայի ազգային ճանապարհների միության (ANAS) ներկայացուցիչների հետ։

̰
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները

17:12 15.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը Համաժողովի հրավերի համար և ընդգծել, որ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ. ՀՀ ՊՆ

16:21 15.06.2023

Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Հայկական կողմում տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Ճանապարհի շրջափակումից հետո Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով

20:50 14.06.2023

2022թ. դեկտեմբերի 12-ին կյանքի ճանապարհի շրջափակումից հետո, Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով առաջատար մասնագետների ներգրավմամբ: Տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մասնավորապես, ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շրջանակներում 2023թ. մայիս ամսին կազմակերպվեց մանկաբուժության արդի հարցերի վերաբերյալ 6 օրյա դասընթաց, որին մասնակցեցին Արցախում աշխատող շուրջ 20 մանկաբույժները, իսկ դրան […]

̰
Բենզինը և դիզվառելիքը յուրացնելու դեպքի առիթով պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. Արցախի ՔԿ

20:21 14.06.2023

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022 թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արցախի Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի […]

̰
«Երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են մեր ժողովուրդների և քաղաքների  շահերից». Տիգրան Ավինյանն ընդունել է  ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

19:43 14.06.2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Երևանի փոխքաղաքապետն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք թարմացնում ու նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին: Մասնավորապես անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝  Տիգրան […]

̰
Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը. Արարատ Միրզոյան

18:55 14.06.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության բանակցության գործընթացով: «Խաղաղության պայմանագրի շուրջ եւ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը, եւ ի վերջո Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի: Սա առաջին եւ վստահ եմ, որ […]

̰
Երևանի Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

18:20 14.06.2023

2023թ․ հունիսի 13-ին՝ ժամը 06։31-ի սահմաններում, Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում 1982թ․ ծնված, Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Մերսեդես սպրինետեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկին։ Դրա հետևանքով «Մերսեդես սպրինետեր»-ի վարորդը, նույն ավտոմեքենայի 7 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բուժհաստատություններ։ Երևան քաղաքի քննչական վարչության […]

̰
Հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր

18:11 14.06.2023

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։ Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է: Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ […]

̰
Դատախազությունը համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2 ամսում դատարան է ներկայացրել 235 հայց

17:40 14.06.2023

Համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու շրջանակում՝ 2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցվել է 235 հայց: Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ Ազգային ժողովը 2023 թվականի մարտի 1-ին ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական բարեփոխման արդյունքում […]

̰
Շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև խաբեությամբ 5000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

17:20 14.06.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը, 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ապահովելու […]

̰
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է «Philos Project» կազմակերպության պատվիրակությանը

17:14 14.06.2023

Հունիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկաներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանատուն

17:12 14.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանատուն: Նախագահը ցավակցական գրառում է կատարել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում և կարճատև զրույց ունեցել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի հետ:

̰
Գնդակոծելով կառուցվող գործարանը՝ Ադրբեջանը արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների նկատմամբ. ՀՀ ԱԳՆ

20:57 13.06.2023

Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի […]

̰
Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման քննությունների ընթացքին

20:15 13.06.2023

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին։ Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի` ավելի […]

̰
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը. ԱԳ նախարարի տեղակալ

19:51 13.06.2023

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպմանը։ Շնորհակալություն հայտնելով Սերբիային ՍԾՏՀԿ հաջող նախագահության կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդգծել է Հայաստանի աջակցությունը կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ ի հայտ եկող մարտահրավերների հասցեագրման նպատակով։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը և ՀՀ-ում Իրանի հյուպատոսը քննարկել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին առնչվող հարցեր

19:16 13.06.2023

Այսօր՝ հունիսի 13-ին, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադտության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն ու հյուպատոսարանի այլ ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց ընտանիքների հետ հեռախոսակապի ապահովմանը, հացադուլներին և […]

̰
Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ․ ՄԻՊ

18:55 13.06.2023

Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու […]

̰
BACK_TO_TOP