TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Գլխավոր դատախազը ներկայացրել է Կոտայքի մարզի նորանշանակ դատախազին

17:53 13.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 13-ին Կոտայքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ Սևակ Պողոսյանին: Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, Կոտայքի մարզի դատախազության դատախազները: Գլխավոր դատախազը շնորհավորել է Սևակ Պողոսյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, բարձր գնահատել նրա մասնագիտական և մարդկային […]

̰
Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 30-րդ նիստը

17:50 13.06.2023

Հունիսի 8-ից 9-ը ղրղզական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 30-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին […]

̰
ՔԿ նախագահի տեղակալը և ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը քննարկել են գործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները

17:42 13.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։ Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության […]

̰
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

17:30 13.06.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ: Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն […]

̰
Նախատեսվում է սահմանափակել ոչ սպանդանոցային մսամթերքի շրջանառությունը. նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ նիստում

17:20 13.06.2023

««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի խոսքով՝ ներկայացված նախագծով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են սննդի շղթային […]

̰
Նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները

16:55 13.06.2023

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխության նպատակն է բարեփոխել ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: «Ներկայումս չի կարգավորվում ըստ գոտիականության եւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերի սահմանման գործընթացը: Օրենքի նախագծով նախատեսվում է […]

̰
ԲՏԱ նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները

16:50 13.06.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում […]

̰
Օրենսդրական կարգավորումներ՝ վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպման ոլորտում

16:41 13.06.2023

Գործադիրն առաջարկում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաեւ կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ՀՀ պարտավորությունները: Նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերի եւ տրման կարգավորումները: Սահմանվում են […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությանը

16:35 13.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և ընդգծել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական և այլ բնույթի ծրագրերի կարևորությունը: Հանդիպման ընթացքում նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրության, ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության ու պատմության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կատարված ժողովրդավարական […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

16:21 13.06.2023

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել […]

̰
41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

16:06 13.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2023 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի 58-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ […]

̰
Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

18:55 12.06.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը: Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, […]

̰
Սյունիքում աշակերտներ և ուսուցիչներ տեղափոխող ավտոբուսի գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿ

18:32 12.06.2023

Ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցչական և վարչական անձնակազմին Կապան քաղաք տեղափոխող ավտոբուսի՝ Աճանան գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում  ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. մարտի  10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «Պազ 3206-110» մակնիշի […]

̰
Հայաստանի պատվիրակությունը Սոչիում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական ֆորումին

17:52 12.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ֆորումին մասնակցել են ԱՊՀ և ԵԱՏՄ անդամակցող երկրների ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, ԲԵլառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Կուբայից, ինչպես նաև ԱՊՀ այլ պետություններից։ Ֆորումն անցկացվել է ՌԴ Սոչի քաղաքում: Միջոցառման […]

̰
Հունիսի 13-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

17:38 12.06.2023

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի […]

̰
ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները. հուշագիր կստորագրվի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ

17:21 12.06.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հեռավար հանդիպում է ունեցել Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է: «Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները՝ հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման […]

̰
Առևտրաշրջանառությունը Հայաստանում 2023 թ. առաջին հինգ ամսում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ երկու անգամ. Էկոնոմիկայի փոխնախարար

17:16 12.06.2023

Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմամբ տնտեսական ինտեգրման զարգացման, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ընկերության կանոնադրության միջեւ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Կառավարության հեղինակած […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Ղազախստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

16:57 12.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Ղազախստանի Աբայի շրջանում խոշոր անտառային հրդեհների հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ:

̰
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառում

16:37 12.06.2023

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած […]

̰
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

16:18 12.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի […]

̰
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

17:29 10.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  շարունակում է հանդիպումները հանրության  տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։ Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։ Հանդիպումների ընթացքում Նախագահը մեկնաբանել […]

̰
Վահան Քերոբյանը Սյունիքում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին

16:45 10.06.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին, որը կազմակերպվել էր «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնը Հայաստանում անցկացվում է 2014 թվականից։ Միջոցառման հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահին

15:53 10.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ: «Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Համոզված եմ, որ մեր երկրների միջև հաջողությամբ ծավալվող քաղաքական երկխոսությունը կնպաստի հայ-պորտուգալական կապերի և բազմոլորտ համագոր­ծակցության առավել խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ […]

̰
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը

19:14 09.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

18:26 09.06.2023

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Շնորհակալություն հայտնելով պարոն Մոլինեուսին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է վերջին տարիներին Համաշխարհային […]

̰
Ուսուցումը դարձնել կենսակերպ. Ժաննա Անդրեասյան

17:27 09.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ: «Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։ Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամներին

19:46 08.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է նման հանդիպումների դրական դերը՝ նշանակալի համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Նախագահ Վահագն […]

̰
ՆԳ նախարարը և Գերմանիայի դեսպանը կարևորել են միգրացիոն և այլ ուղղություններով ձևավորված համագործակցությունը

19:44 08.06.2023

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:   Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Նաև անդրադարձել է սերտ համագործակցությանը, որն իրականացվում է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության […]

̰
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ

19:09 08.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին հյուրընկալության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և հարակից միջոցառումների կազմակերպման ավանդական բարձր մակարդակի համար։ Այս տարի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

18:55 08.06.2023

Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Հայտնում են ՀՀ  ՊՆ-ից։

̰
BACK_TO_TOP