17:55 26.06.2023
Ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ 23 տարեկանը լրանալը: Սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը` երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցում է եւ քաղաքացին զրկվում է սոցիալական […]
17:48 26.06.2023
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պյոտր Սքվեչինսկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, կարևորել քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում սերտ և արդյունավետ գործընկերության ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծվել է ընթացիկ շաբաթ […]
17:16 26.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվականի նոյեմբերից 2020 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայության կադրերի տեսուչի պաշտոնը, […]
17:00 26.06.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 26-ին, կազմակերպել է խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում. նպատակն էր բարձրաձայնել քրեական արդարադատության համակարգում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերի քննության և պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում զինվորների ու քաղաքացիական, այդ թվում՝ գերեվարված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի առնչությամբ հարցեր: Բացման խոսքով են հանդես եկել մարդու իրավունքների […]
16:53 26.06.2023
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սան Մարինոյի Հանրապետության նորանշանակ դեսպան Դելֆինա Ռոսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է Դելֆինա Ռոսիին Հայաստանում Սան Մարինոյի առաջին ռեզիդենտ դեսպան նշանակելու առթիվ՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք իր առաքելության ընթացքում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի […]
16:09 26.06.2023
2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ: Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի […]
18:40 25.06.2023
Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները: «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում: Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ […]
18:19 25.06.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
17:09 25.06.2023
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հոսպիտալում նրանց ընդունել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը: Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես […]
14:10 25.06.2023
Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս է հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է […]
12:12 25.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ՝ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ վսեմություն, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը: Հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, […]
11:25 25.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովենիայի Հանրապետության Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում Ձեր երկրին և ժողովրդին։ Հայ-սլովենական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն արտահայտվում են բարձր մակարդակի այցերով, միջազգային հարթակներում միմյանց սատարմամբ և շփումներով, որոնց […]
18:42 24.06.2023
Այսօր` հունիսի 24–ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստը, որը վարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստին մասնակցեցին հոգաբարձուների խորհրդի 23 անդամներ, որից 8-ը՝ հեռավար, ինչպես նաև տեղական մարմինների 11 անդամներ, որից 5–ը՝ հեռավար: Նիստը մեկնարկեց Գերաշնորհ Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ: ՀՀ նախագահի խոսքով՝ «Հայաստան» […]
17:25 24.06.2023
Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարությունը։ «ՀՀ ԱԳՆ Տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները: Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի […]
17:00 24.06.2023
«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն» այսուհետ կունենա վերանորոգված, նոր ու բարեկարգ սենյակներ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին մատուցվող ծառայությունների համար․ միաժամանակ կենտրոնում կգործի նաև «Ապահով անկյուն»՝ բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությանն ուղղված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն են […]
14:58 24.06.2023
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։ Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։
14:17 24.06.2023
2023թ. հունիսի 24-ին՝ ժամը 00:24-ի սահմաններում, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի 11Ա հասցեի մոտ հնչած կրակոցի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է […]
13:47 24.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել կայազորային քննչական բաժինների համար պետական միջոցներով ձեռք բերված նոր ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողություն։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը 12 նոր «UAZ Patriot 3163» ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողության ընթացքում շնորհավորել է կայազորային քննչական բաժինների պետերին և համոզմունք հայտնել, որ […]
20:57 23.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը:
20:18 23.06.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ամառային նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հակամարտության գոտիներում թվային անջրպետը ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն եւ ապրում են ռմբապաստարաններում: Միայն միջազգային դոնորների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել ոչ միայն թվային սարքերի, այլ նաեւ դրանց կիրառումն ուսուցանող ծրագրերի հասանելիությունը: […]
19:57 23.06.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջաններին։ Նստաշրջանների ընթացքում քննարկվում են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները, որոնք ներկայացվում են ՀՄԿ Խորհրդի հաստատմանը։ ՀՄԿ 2022-2025 թ.թ. ռազմավարական պլանի համատեքստում արդեն իսկ ներկայացվել է ՀՄԿ ռազմավարության 2022-2023 թ.թ. […]
19:55 23.06.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրային: Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով մի շարք ուղղություններով ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շարունակականության կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ […]
19:38 23.06.2023
Հունիսի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հերթական հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։ Պարույր Հովհանիսյանն ամփոփել է 2021թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից […]
19:07 23.06.2023
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին. «Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։ Հիշեցնենք, […]
18:54 23.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
18:22 23.06.2023
Ավարտվել է 27-ամյա երիտասարդի կողմից երկու տասնյակից ավելի ՌԴ և ՀՀ քաղաքացիներից, վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27-ամյա երիտասարդը, օգտագործելով ՌԴ-ից այդ երկրի մեծ թվով քաղաքացիների՝ […]
18:14 23.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Օրակարգում ընդգրկված էր չորս հարց։ Առաջինը ներկայացվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման և կառուցապատման վերաբերյալ հարցը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման, դրանց […]
17:29 23.06.2023
Հունիսի 22-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները և քաղաքական երկխոսության օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են […]
19:20 22.06.2023
Հունիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմում տուժածներ չկան:
18:48 22.06.2023
Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և […]