TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+11.09 oC

Արխիվ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

18:36 30.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:

̰
Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր

18:18 30.06.2023

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը: Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը […]

̰
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների հետ

18:10 30.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների՝ գրողների, թարգմանիչների և գրականագետների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպման առիթը նախարարության գրահրատարակչության ոլորտի «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին […]

̰
Քննարկվել են պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները

17:42 30.06.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելման գործողությունների ծրագրի շրջանակում 2020-2023 թթ․ իրականացված աշխատանքների վերաբերյալ քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և այլք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի ու […]

̰
Աննա Վարդապետյանն ընդունել է Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալին

17:23 30.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել խորվաթ գործընկերոջը հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

19:49 29.06.2023

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման […]

̰
Վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցեր

18:54 29.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի: Քննարկվել են Ադրբեջանի […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

18:14 29.06.2023

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների […]

̰
«Ամրապնդելով ընտրողների ներգրավումը Հայաստանում» խորագրով քննարկում խորհրդարանում

17:56 29.06.2023

Ազգային ժողովի աշխատակազմն իրականացնում է աշխատանքներ ոչ այնքան ընտրողների, որքան քաղաքացիների հետ՝ մշակելով եւ իրականացնելով ծրագրեր, որոնք միտված են ամրապնդելու կապը խորհրդարանի եւ քաղաքացիների միջեւ: Այս գործընթացը քաղաքական բաղադրիչ չի պարունակում, այլ ստեղծում է յուրահատուկ հարթակ, որի օգնությամբ քաղաքացիների տարբեր շերտեր, հասարակական կազմակերպություններ ծանոթանում են Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր մարմնի աշխատանքներին. ողջունելով Ժողովրդավարության գործընկերության պալատի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Մաճկալաշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

17:33 29.06.2023

Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում

17:30 29.06.2023

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում: Հրապարակվել են 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշները, և պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա մայիսն արդեն շատ բարձր, […]

̰
Հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

16:50 29.06.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է 2023 թ. հուլիսի 1-ից սահմանել՝ նվազագույն կենսաթոշակի չափը` 36000 դրամ (31600 դրամի փոխարեն), աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն), զինվորական […]

̰
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն

16:43 29.06.2023

Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական […]

̰
Կոչ ենք անում ՀՀ պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը. ԱՀ ԱԺ

16:37 29.06.2023

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել: Նիստի սկզբում խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման հետևանքով զոհված հայորդիների հիշատակը: Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դիմել է քաղաքակիրթ աշխարհին՝ կոչ անելով համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Նա մեկ անգամ ևս հավաստել է հայրենիքում արժանապատվորեն ապրելու […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահին

16:23 29.06.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տառաս Կուպչիկովին։ Նախարար Սանոսյանն ընդգծել է՝ Հայաստանը կարևորում է ԱՊՀ էլեկտրաէնեգետիկական խորհրդի հետ համագործակցությունը։ Նախարարը նկատել է, որ Հայաստանը վերջին շրջանում իրականացնում է էնեգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերազինման, արդիականացման աշխատանքներ, մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել ատոմակայանի արդիականացման շուրջ և […]

̰
Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

20:56 28.06.2023

Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի […]

̰
ԱՀ նախագահը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

18:45 28.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ չորս զինծառայողների հիշատակը: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային […]

̰
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը

18:19 28.06.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են գենդերային քաղաքականության ոլորտում 2022 թվականին իրականացված աշխատանքները, քննարկվել են նաև Գենդերային քաղաքականության իրականացման գործող (2019-2023 թթ․) ու նոր մշակվող (2024-2026 թթ.) ռազմավարություններին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը

17:20 28.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են Լեհաստանի հետ հարաբերությունները: Լեհաստանն այսօր Հայաստանի համար վստահելի և առանցքային դեր ունի Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում: Արևելյան […]

̰
Արցախի ՊԲ-ն հերքում է 8 զինծառայողի վիրավոր լինելու մասին լուրերը

17:12 28.06.2023

Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ: «Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել: Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության […]

̰
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:09 28.06.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 17 հայտ,որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման […]

̰
Միրզոյանը Բլինքենի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը

19:42 27.06.2023

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի […]

̰
Երևանի «Բան» ակումբում և ակումբում գտնվող անձի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ. վերջինս կալանավորվել է

19:02 27.06.2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդներ։ Ակումբի սենյակներից մեկում, որը հանդիսացել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում […]

̰
Աննա Վարդապետյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

18:57 27.06.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:   Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը:   Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով […]

̰
ՆԳ նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր

18:45 27.06.2023

Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]

̰
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը

18:24 27.06.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում: Հայկ Կոնջորյանը կարեւորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում այսօր […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

16:26 27.06.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի նորանշանակ դեսպանը

16:18 27.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ): Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում Սան Մարինոյի դեսպանի նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: «Չնայած […]

̰
ԱԻՆ-ը դադարեցնում է գերատեսչական գործունեությունը

18:51 26.06.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը: Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: «ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող Ձեր հարցերը, […]

̰
Լիտվայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

18:08 26.06.2023

Հունիսի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Պուլոկասին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։ Հանդիպման ընթացքում […]

̰
BACK_TO_TOP