12:02 26.07.2018
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարը: Վարչապետի որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հարությունյանին 2018 թվականի օգոստոսի 10-ից ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
21:47 25.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Աբովյան պուրակի հարևանությամբ կառուցվող «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին: Մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տարածքում: Դավիթ Մաթևոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ […]
20:00 25.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, հաղորդում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ […]
19:50 25.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեն: Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ […]
18:55 25.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին […]
17:33 25.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն և կարևորել […]
15:05 25.07.2018
Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացել են ոստիկանության պետից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Աշխատակիցներն աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերի Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են […]
14:53 25.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն […]
21:04 24.07.2018
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
20:18 24.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում: «Թույլ տվեք ասել, որ վերջերս […]
18:29 24.07.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին: «Ձերդ գերազանցություն խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին: Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի […]
17:57 24.07.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների և պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:
17:40 24.07.2018
Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]
17:27 24.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնամասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել: Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ […]
17:01 24.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:
13:04 24.07.2018
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում նորարարական մոտեցումների և ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված և դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: […]
12:54 24.07.2018
Արդարադատության նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործարկվել է ժամանակակից գործիքակազմով օժտված «թեժ գիծ» ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով: e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի […]
19:13 23.07.2018
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Արամայիսի Առստամյանը հուլիսի 23-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից […]
13:02 23.07.2018
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սերտանում ու զարգանում […]
12:11 23.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև […]
19:23 20.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ, հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին: Այնուհետև նախագահ […]
18:24 20.07.2018
Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարության մեջ, որ հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում […]
17:23 20.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասվում է. «Կարևորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։
15:37 20.07.2018
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխատանքային խումբը կանոնակարգելու […]
15:23 20.07.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նախարարը շնորհավորել է ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին և նշել, որ խիստ կարևորում է հասարակական խուրհրդի հետ հորիզոնական համագործակցության մշակույթը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կդառնա հետագա արդյունավետ և գործնական համագործակցության հիմնասյունը։ Ներկայացնելով […]
14:44 20.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մասնագիտացված աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ-գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը և մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, […]
13:06 20.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին և Ռուսաստանի պետական […]
12:53 20.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ 162-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ: Միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
12:35 20.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ 1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել […]
11:55 20.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ դատավոր Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Այս որոշման համար հիմք են ծառայել Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: