11:31 20.07.2018
Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը նոր նախագահ ունի: Նախագահի հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երվանդ Խունդկարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»:
20:00 19.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին: Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը: Միաժամանակ, վարչապետը հավելել […]
17:15 19.07.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ: ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների և […]
14:31 19.07.2018
Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերությունները սպասարկում են 102 համայնք՝ 27,323 հա կադաստրային հողատարածքներով: 2017 թվականին ոռոգվել է մարզի 14,112 հա հողատարածք, իրականացվել է 168,818 հազ. մ3 ջրառ, մատակարարվել՝ 79,376 հազ. մ3 ջուր, կորուստը կազմել է 53 %: Վարձավճարների գանձումը եղել է 589 մլն 174 հազ. դրամ կամ 67.5%: Ոռոգման ջրամատակարարմանն ուղված էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 11,304 […]
21:07 18.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի արդարադատության նախաձեռնության փորձագետներին: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության ապահովման, արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող […]
20:47 18.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 […]
20:10 18.07.2018
Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ-ի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի […]
19:34 18.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար: Օրերս Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Նիկոլ Փաշինյանը վերջինիս է հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիրը և համոզմունք […]
19:26 18.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր դատավորներ են նշանակվել: Արամ Մկրտչյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արմիդա Ոսկանյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Իվան Բաղմանյանը՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության […]
19:25 18.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին, Վարչական […]
17:39 18.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի […]
14:27 18.07.2018
Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին: Այս մասի հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գագաթնաժողովը նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ […]
14:22 18.07.2018
Նախագահի նստավայրում այսօր՝ հուլիսի 18-ին, տեղի է ունեցել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: […]
13:23 18.07.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 17-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Այս […]
12:52 18.07.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում:
22:30 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը: «Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր […]
20:43 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության […]
20:32 17.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, աշխարհիկ և հոգևոր ղեկավարության հետ միասին, ներկա է գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը: Նախագահը ծաղիկներ է խոնարհել հուշարձանին, որից հետո շփվել ներկաների հետ:
20:10 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշելով, որ Հայաստանում ցավով են հետևել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին, վարչապետը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական […]
20:00 17.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ԿԳ նախարարության պաշտոնական կայքը: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար: Արայիկ Հարությունյանի խոսքերով` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, սակայն կրթության […]
19:27 17.07.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր […]
18:27 17.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին արարողակարգային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Նախարար Տոնոյանն ու դեսպան Էրլուն նշել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման համար առկա ներուժի լիարժեք իրացումը: […]
17:08 17.07.2018
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:
16:42 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հակոբ Ավագյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
13:25 17.07.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, որը խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Արա Բաբլոյանը, ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության […]
11:10 17.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը դատավոր նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արամ Մկրտչյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
20:55 16.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին, որի վրա ժամանակավորապես դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի և հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները և կշարունակվեն Հայաստանում և Արցախում հիմնադրամի բարեգործական […]
20:50 16.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ […]
20:22 16.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին: «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ` իրադարձությունը, որը հանգեցրեց մեր այսօրվա հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ և կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դեպքերի հետ: Իհարկե, մեզ համար շատ ցավալի է այն իրողությունը, որ հիմնադրամի տնօրենի կողմից տեղի […]