TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից

11:13 29.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետով` Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին

20:56 28.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին, որը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

̰
Նախագահը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ

19:30 28.06.2018

Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

̰
Լիարժեք կիսում եմ ձեր վիշտը. վարչապետն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին

19:24 28.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: «Լիարժեք կիսում եմ ձեր վիշտը և կարծում եմ՝ դա բոլորիս վիշտն է, որովհետև ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ներհայաստանյան խնդիրների լուծման առումով մենք չպետք է ունենանք բռնության որևէ դրսևորում: Նաև ուրախ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

14:48 28.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում տեղադրված հրապարակման մեջ ասված է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝ Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

̰
Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և չարաշահման դեմ պայքարի հարցերը

11:40 28.06.2018

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը երեկ՝ հունիսի 27-ին,  հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB–International Narcotics Control Board) ներկայացուցիչների՝ Կոմիտեի անդամ Գալինա Գորչագինայիի և Կոնվենցիայի գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբբատիի հետ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են կոմիտեի, հարևան երկրների […]

̰
Նախագահն ստորագրել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը

11:24 28.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Տեղական հանրաքվեի մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» […]

̰
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թեոդոր Ռուզվելտի հիշատակին

11:00 28.06.2018

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, որը  իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա մյուս […]

̰
Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

20:24 27.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում հայ-շվեդական հարաբերությունների զարգացմամբ և այդ առումով կարևորել դեսպանի ակտիվ գործունեությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը և ավելացրել, որ գործադիրն էապես կարևորում է արտաքին ներդրումների ներգրավումը, […]

̰
Արտակ Զեյնալյանն այցելել է իրավաբանական անձանց պետռեգիստր

15:55 27.06.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել գործակալության աշխատակիցների հետ: ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Գործակալության պետ Գարուշ Դավթյանը նախարար Զեյնալյանին ներկայացրել են ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, խոսել հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից: Դրանք […]

̰
Նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք. Արմեն Սարգսյան

14:36 27.06.2018

Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հունիսի 26-ին, մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արևելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը: Այս […]

̰

14:09 27.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում: Ըստ վարչապետի որոշումների՝ Արամ Մելքոնյանը նշանակվել վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ, Ծովինար Համբարձումյանը՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, Մարի Կարապետյանը՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։  

̰
Պաշտոնից ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալը

13:59 27.06.2018

Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար

13:46 27.06.2018

Առաջնորդվելով »Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է  ընդունել, որով Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 22-ին:

̰
Փրկարար ծառայությունը նոր տնօրեն ունի

13:41 27.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արտակ Նահապետյանին նշանակել է փրկարար ծառայության տնօրեն։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:

̰
Ավետիք Քերոբյանը նշանակվել է ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ

13:37 27.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանը նշանակվել է  ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս մասին հայտնում է e-gov.am կայքը:  

̰
Կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ. Նիկոլ Փաշինյան

13:27 27.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Մինչ քննարկումը սկսելը վարչապետը նշել է. «Ցանկանում եմ […]

̰
Սյունիքի մարզպետը նոր տեղակալներ ունի

13:14 27.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է կատարել Սյունիքի մարզպետարանում: Համաձայն վարչապետի որոշումների՝ Գոռ Թադևոսյանը և Նարեկ Բաբայանը նշանակվել  են Սյունիքի մարզպետի տեղակալներ։  

̰

13:05 27.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov. am կայքից: Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի մայրն է: Նա նախկինում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը:

̰
Հայաստանը լինելու է Եվրոպայի խորհրդի ամենաակտիվ անդամներից. վարչապետ

20:36 26.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին` ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին: […]

̰
Երիտասարդ ընտանիքների համար բնակարանի հիփոթեքի կանխավճարը կկազմի 20 տոկոս

17:40 26.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից. «Հավաքվել ենք մի շատ կարևոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրերին, որոնց համատեքստում հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով պետք է զբաղվենք, երիտասարդ ընտանիքներն են […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի խոշոր գործարարների հետ

17:24 26.06.2018

Փարիզ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների՝ Dassault systemes-ի, Channel-ի, Crédit Agricole բանկի, Aéroport de Paris-ի, Lactalis group-ի, CNIM-ի, Egis-Group-ի, Surys-ի ղեկավարների հետ: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան

16:38 26.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Այսօր, կարծում եմ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր […]

̰
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարին

15:53 26.06.2018

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը կարևորել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։ Րաֆֆի Համբարյանն ԱԳ նախարար Մնացականյանին է ներկայացրել ԱՄՆ […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնել է Կանադա

12:07 26.06.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա (Տորոնտո), այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ (Լոս Անջելես): Փոխվարչապետի աշխատակազմից հայտնում են, որ պատվիրակության կազմում են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների […]

̰
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ

18:56 25.06.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից […]

̰
Ուկրաինայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

18:42 25.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ ուկրաինա-հայկական երկխոսության արդյունավետ շարունակման անհրաժեշտության մեջ՝ ի շահ մեր երկու պետությունների ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ»:

̰
Նոր կառավարության ձևավորումից հետո հրավիրվել է Անվտանգության խորհրդի առաջին նիստը

15:33 25.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նշենք, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է: «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: […]

̰
Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

19:47 23.06.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ: «Մեծարգո  պարոն  Սարգսյան, սրտանց  շնորհավորում  եմ  Ձեզ  ծննդյան  65-րդ  տարեդարձի  առթիվ։ Մաղթում  եմ  Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։ Վստահ եմ, որ երկար  տարիների Ձեր փորձն ու մասնագիտական  բարձր կարողություններն ըստ  արժանվույն ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի և հայ  ժողովրդի»,- […]

̰
Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

17:10 23.06.2018

Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։ Ուղերձում ասված է․ «Հարգելի՛ պարոն նախագահ, Ձեր ծննդյան առթիվ պատիվ ունեմ Ձեզ փոխանցելու անկեղծ շնորհավորանք ու լավագույն մաղթանքներ։ Հայաստանը Չինաստանի ավանդական բարեկամական գործընկերն է։ Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն, դինամիկ և հաստատուն զարգանում են, անընդհատ խորանում է քաղաքական փոխվստահությունը, […]

̰
BACK_TO_TOP