TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Վարչապետը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

16:47 23.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորությունում

19:54 22.06.2018

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից Հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին […]

̰
Գյուղնախարարության պաշտոնյաները պետբյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ են փոշիացրել

17:54 22.06.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պարզվել է ՝2015թ. նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրով մատակարար ՍՊ ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան ընդամենը […]

̰
Արտակ Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

17:45 22.06.2018

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այսօր նախարար Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար: Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը խորացնելու երկուստեք կամք և ներուժ կա: Նախարար Զեյնալյանը […]

̰
ՊԵԿ-ի նախագահը նոր տեղակալ ունի

12:49 22.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արա Գաբրիելյանին նշանակել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:

̰
Գեղարքունիքի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

12:24 22.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գեղարքունիքի փոխմարզպետ Արտաշես Նիկոյանն ազատվել է աշխատանքից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արտաշես Նիկոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»։

̰
Վարչապետը կարևորում է Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացումը

21:07 21.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: Վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունն ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը: Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտի […]

̰
Կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ. վարչապետ

20:30 21.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Կարևորելով հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության մակարդակից: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել և ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ և հավելել, […]

̰
Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում ընդգծվել է հանդիպման նշանակությունը հայաստանյան զարգացումներից հետո

20:22 21.06.2018

Հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին: ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Այս մասին […]

̰
Վարչապետը հանձնարարել է վճարել կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած 54 մլն դրամ պարտքը

20:11 21.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները […]

̰
Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Փաշինյան

18:02 21.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները

15:19 21.06.2018

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում […]

̰
Մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրումը

14:06 21.06.2018

Մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրումը. այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման  խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի տարածած  հայտարարության մեջ ասվում է. Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մինչև ս/թ հունիսի 29-ը, ժամը 18:00-ն, Սահմանադրական դատարանի […]

̰
Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

16:15 20.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքից: Նախագահի հրամանագրում ասված է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի […]

̰
Ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով

15:25 20.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից: Հանձնաժողովը ստեղծվել է ելնելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից: Նպատակն է բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը: Հանձնաժողովի նախագահն է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի կազմում […]

̰
Քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

20:21 19.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Վարչապետը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը և հավելել, որ առկա է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա նվիրաբերելու համար և հույս հատնել, որ երկու երկրների […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

20:06 19.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին: Զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում: «Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, […]

̰
Հանդիպել են պաշտպանության նախարարն ու ԱԱԽ քարտուղարը

17:48 19.06.2018

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող  հարցեր, անվտանգության խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ: Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են նաև Զինված ուժերի […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

17:08 19.06.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանության նախարար շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ու ռազմաքաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակում և […]

̰
Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

16:00 19.06.2018

Հիմք ընդունելով ԱԺ արտահերթ նիստում այսօր՝ հունիսի 19-ին,  կայացված  որոշումները՝  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել […]

̰
Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը. գլխավոր հարկադիր կատարող

12:19 19.06.2018

Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ  Հակոբ Հակոբյանը երեկ՝ հունիսի 18-ին,  առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել ծառայության ղեկավար կազմի հետ: ԴԱՀԿ-ը մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հակոբ Հակոբյանը ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել արդարադատության նախարարի հրամանով նշանակված  գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանին, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանին և գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ, արդարադատության […]

̰
Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցությանն առնչվող հարցեր

21:35 18.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բանկի հետ համագործակցության ակտիվացումն ու զարգացումը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերակատությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է համատեղ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացման և ծրագրերի շարունակականության […]

̰
Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

21:22 18.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամավորների այցը Հայաստան և կարևորել համագործակցության ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրել […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

20:49 18.06.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից մեկի՝ Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացա հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին: Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության և այդ նպատակով […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

17:38 18.06.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարևոր բարեփոխումներ են իրականացվել, և շեշտեց, որ Հայաստանն էլ, իր հերթին, ակտիվ մասնակցություն […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին

14:51 18.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի ու վերջինիս անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և պատասխանել հանդիպման մասնակիցներին […]

̰
Արմեն Սարգսյանը մեկնել է արտերկիր

14:38 18.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին […]

̰
Լիլիթ Մակունցը Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվել

14:34 18.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ: Վարչապետի որոշման մեջ ասված է. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի […]

̰
Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի փոխմարզպետի տեղակալ

13:28 18.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Թամրազյանը նշանակվել է  Տավուշի մարզպետի տեղակալ: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Թամրազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»։

̰
Գլխավոր դատախազը միջնորդել է Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

12:12 18.06.2018

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը ԱԱԾ քննչական վարչության վարույթից հանձնվել է ՀՔԾ վարույթ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի վարչությունից:  Դատախազության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից […]

̰
BACK_TO_TOP