TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Վարչապետը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացմանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին

23:25 08.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետև վարչապետը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:

̰
Եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա. Արմեն Սարգսյան

19:21 07.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով: Նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։ Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից […]

̰
Եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա. Արմեն Սարգսյան

15:41 07.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով: Նախագահի աշխատակազմի հասարակայոնւթյան և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին: Նա ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։ Նկատելով, […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

13:15 07.07.2018

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շրջել է ուսումնահետազոտական կենտրոնում, ծանոթացել […]

̰
Արցախում անձնագրերի ժամկետի մասին նշում և այլ ծառայություններ կգործեն «մեկ պատուհանով»

12:29 07.07.2018

Արցախի ոստիկանության կողմից հանրային ծառայությունների մատուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով հուլիսի 9-ից Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք (նախկինում՝ սոցիալական քարտ), օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում (վիզա), մինչև 16 տարեկան քաղաքացիների անձնագրավորման դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել «Մեկ պատուհանի» սկզբունքով՝ Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին։

̰
ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ-ի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին

22:17 06.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունն ԱՊՀ շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ նախատեսվող միջոցառումները […]

̰
Նախագահն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղարին

21:36 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Մըքդոնալդի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը: Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության […]

̰
Կանադան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Կանադայի Համայնքների պալատի նախագահ

21:26 06.07.2018

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև […]

̰
Վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում. Զոհրաբ Մնացականյան

20:26 06.07.2018

Հուլիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդին: Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու […]

̰
Հայաստանում ապօրինությունների, ամենաթողության, իշխանիկների, կոռուպցիայի, թալանի ժամանակն ավարտվել է. Նիկոլ Փաշինյան

19:43 06.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն: «Դա պետք է սկսվի ինձնից և ես այդպես էլ վարվում եմ: […]

̰
Ո՞վ կգնա Բրյուսել և ո՞ւմ հաշվին. վարչապետը որոշում է ստորագրել

18:49 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

18:46 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ:

̰
Սփյուռքի նախարարը նոր տեղակալ ունի

18:43 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Սփյուռքի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել Սփյուռքի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Նախագահը ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին և Սյուզան Խարդալյանին

18:40 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ՝ ամուսիններ Պեո Հոլմքվիստին և Սյուզան Խարդալյանին, ինչպես նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրանց ստեղծագործական հետաքրքրությունը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ, որի շնորհիվ նաև Հայոց ցեղասպանության […]

̰
Լևոն Խալիկյանն ազատվել է պաշտոնից

18:36 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Խալիկյանն ազատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Միրզոյանն ազատվել է պաշտոնից

18:17 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Միրզոյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Արմեն Միրզոյանին ազատել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Հաստատվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի գնահատման հաշվետվությունը

18:12 06.07.2018

Հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի՝ 2015 թվականին ՖԱԹՖ-ի 2013թ. Մեթոդաբանությամբ իրականացված 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վերհանված խնդիրների առնչությամբ երկրի կողմից իրականացված քայլերի վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։ Առաջընթացի հաշվետվության եզրահանգմամբ՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ՖԱԹՖ-ի 1-ին (Ռիսկերի գնահատումը և […]

̰
Հանդիպում Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեի հետ

17:26 06.07.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ, Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից մեկը՝ երախտագիտություն հայտնելով […]

̰
Արսինե Խանջյանը հյուրընկալվել է նախագահականում

15:58 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Զրուցակիցներն անդրադարձել են երկրի մշակութային և հասարակական կյանքին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին

14:59 06.07.2018

Աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի […]

̰
Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

14:33 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով դատավորներ է նշանակել: Համաձայն հրամանագրերի՝ Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Վազգեն Ռշտունին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Աղասի Դարբինյանը՝  վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի  ժամկետով,  Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը՝ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր […]

̰
Գագիկ Ծառուկյանի օգնականին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

13:04 06.07.2018

03.07.2018-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

12:01 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու և միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության և հարգանքի եք արժանացել: Համոզված […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին ու Կարին Հովհաննիսյանին

16:51 05.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետկապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը և ասել, որ Սերժ Թանկյանը ոչ միայն հրաշալի […]

̰
Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. վարչապետ

21:07 04.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրմանը, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու նախատեսվող ծրագրերին: «Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և […]

̰
Կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում եգիպտական կապիտալի ընդլայնմամբ. Նիկոլ Փաշինյան

20:50 04.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Գործադիրի ղեկավարը շեշտել է, […]

̰
Դավիթ Տոնոյանը Կասպրչիկին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի մասին

19:50 04.07.2018

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի և վերջին […]

̰
ՀՀ վարչապետն այցելել է ԱԳՆ և ծանոթացել նորաստեղծ կայքին

18:12 04.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարարությունում այսօր ներկա է եղել  www.divanaget.am կայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: ՀՀ կառավարության լրատվության կենտրոնից հայտնում են, որ վարչապետը նշել է, թե կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ […]

̰
Իտալիայի նախագահը պետական այցով կժամանի Հայաստան

16:43 04.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նույն օրը  Նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա […]

̰
Քննարկվել են ՊՆ-ի և FAST-ի համագործակցության ուղիները

16:00 04.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  ներկայացվել են հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության նախարարության և հիմնադրամի համագործակցության ուղիները, Զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զինծառայողների համար կրթական նոր ծրագրերի […]

̰
BACK_TO_TOP