TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Կարճված գործով նոր քննություն կսկսվի սպանության փորձի հատկանիշներով

15:40 04.07.2018

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ գլխավոր դատախազությունը վերացրել է դեռևս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կիրականացվի նոր նախաքննություն: 2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է ԱՄՆ դեսպանատուն

13:31 04.07.2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ պետական կարևոր տոնի առթիվ, մաղթել բարեկեցություն ու շարունակական զարգացում:

̰
Պատրաստ ենք անելու հնարավորը՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

10:35 04.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

19:05 03.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: […]

̰
Գյուղացիական և սպառողական վարկերի տույժ-տուգանքների զիջման հետ կապված գործուն միջոցառումներ կիրականացվեն

18:14 03.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը: «Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է պոլիտեխնիկ

17:36 03.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախագահը շրջել է բուհի ուսումնահետազոտական, գերազանցության կենտրոններում և ինժեներական լաբորատորիաներում: Արմեն Սարգսյանը ծանոթացել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ցուցադրված՝ ուսանողների պատրաստած սարքավորումներին, կենտրոնի ծրագրերին, շրջել արհեստանոցում, շփվել կենտրոնում ներգրավված ուսանողների հետ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

15:31 03.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետև ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է բիզնես դպրոցների մագիստրոսական ծրագրի մասնակիցներին

15:04 03.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի և Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին և երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի […]

̰
Նշանակումներ Տավուշի մարզում

14:21 03.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումներ Կարեն Խուդավերդյանին և Վարդան Ալեքսանյանին Տավուշի մարզպետի տեղակալներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է e-gov.am տեղեկատվական հարթակը:

̰
ՊԵԿ-ը խուզարկություն է կատարել «Սպայկա»-ում

13:20 03.07.2018

Պետական եկամուտների կոմիտեն խուզարկություն է կատարել «Սպայկա» ընկերությունում: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության […]

̰
Քաղաքացիական ծառայության գրասենյակը նոր ղեկավար ունի

12:25 03.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել, որով Գարուշ Դավթյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար։ Վարչապետի որոշման մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով եւ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Գարուշ Դավթյանին նշանակել քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար»,- ասված […]

̰
Նիկոլ Փաշինյանը փոխմարզպետեր է նշանակել

11:33 03.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի փոխմարզպետեր են նշանակվել: Այս մասին տեղեկացնում է e-gov.am էլեկտրոնային համակարգը: Նանե Ասատրյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, Լարիսա Մադոյանը` Կոտայքի մարզպետի տեղակալ, Անահիտ Սարգսյանը` Արագածոտնի մարզպետի տեղակալ, Հերմինե Համբարձումյանը` Սյունիքի մարզպետի տեղակալ։

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին

20:12 02.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող […]

̰
Սերգեյ Շահվերդյանն աշխատանքից ազատվել է

19:52 02.07.2018

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար: Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության […]

̰
Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրրդական

18:34 02.07.2018

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

̰
«Հյուսիս-հարավ» ծրագիրը նոր տնօրեն ունի

15:52 02.07.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում խորհրդակցություն է անցկացրել: Նա հայտնել է, որ տնօրեն Վարդան Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ինչը բավարարվել է: Նախարար Հակոբյանը ներկայացրել է  ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը նշել է, […]

̰
6 զինվորական է ձերբակալվել զորամասին պատճառած մեծ չափի վնասի պատճառով

15:39 02.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Այս մասին հաղոդում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության […]

̰
Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Արա Բաբլոյան

14:53 02.07.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արա Բաբլայանը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում Արա Բաբլոյանը […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին

12:58 02.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովին, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկին, Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովին, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկուն, ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևին և Ղազախստանի պետական ծառայության […]

̰
Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր. վարչապետի շնորհավորանքը Կանադայի օրվա առթիվ

15:00 01.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները ստեղծել են նոր, առավել բարենպաստ պայմաններ՝ մեր բարեկամական հարաբերու­թյուն­ներն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: […]

̰
Դատախազությունը կարևորագույն դեր ունի հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում․ Արա Բաբլոյանի ուղերձը

14:28 01.07.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: «Հարգելի դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորագույն […]

̰
Արմեն Սարգսյանը կարևորել հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը

10:08 30.06.2018

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

̰
Նախագահը հանդիպել է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ

21:58 29.06.2018

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։

̰
Նախագահը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը

21:20 29.06.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը: Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ: Ժողովրդական կենցաղի եւ մշակութային ժառանգության Սմիթսոնյան […]

̰
Նախագահը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրու բացմանը

21:05 29.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրու բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է այն կարևոր դերը, որն ունեցել […]

̰
ԼՂ-ն երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն. Զոհրապ Մնացականյան

20:11 29.06.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ, որի ժամանակ ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նաև Արցախի որոշիչ ձայնի իրավունքի հարցը:  «Անշուշտ, մեր հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը: Այս համատեքստում մենք ընդգծեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ այն, հանդիսանալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր հանգրվան, […]

̰
Ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից ՌԴ արտահանումների ծավալներն ունեն դինամիկ զարգացում. Նիկոլ Փաշինյան

18:03 29.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող […]

̰
ՓՄՁ ոլորտը կառավարության համար չափազանց կարևոր ուղղություն է. վարչապետ

15:24 29.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նշել է, որ պետք է քարտեզագրել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ […]

̰
Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը. Նիկոլ Փաշինյան

15:03 29.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր, Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում: 7 տարի […]

̰
Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել

14:36 29.06.2018

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում և հարցուպատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաև այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, […]

̰
BACK_TO_TOP