22:26 16.06.2018
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի […]
21:34 16.06.2018
Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային […]
14:57 16.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: […]
20:32 15.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել «Ամերիկայի ձայնը» լրատվական ծառայության «Աֆրիկայի երաժշտության ժամը» հաղորդման երկար տարիների պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Լեո Սարկիսյանն իր տեսակով մարմնավորում էր այն համամարդկային արժեքները և պատկերացումները, որ չի կարելի անտեսել գեթ մեկ անհատի, ազգի և առավել ևս մայրցամաքի ձեռքբերումներն ու […]
20:30 15.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլ նաև նորովի զարգացնել դրանք: «Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք […]
20:22 15.06.2018
Անի Մխիթարյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի ԲԴԽ-14-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»:
20:11 15.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, […]
20:05 15.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Անվանի երաժիշտը Հայաստանում է Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց հյուրընկալել Հայաստանում, որտեղ […]
19:59 15.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին […]
18:55 15.06.2018
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նախագահը և դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-իրանական հարաբերություններում առկա է մեծ չօգտագործված […]
18:48 15.06.2018
Եվրոպական խորհրդարանի ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, նախարարների, ԱԺ պատգամավորների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կնախագահի Դեյվիդ Մքալիսթերը: Հանձնաժողովը գնահատական կտա Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա մակարդակի, վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և բարեփոխումների մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում ընթանում էր «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» […]
17:34 15.06.2018
Հատուկ քննչական կոմիտեն հայտարարութուն է տարածել, որով կոչ է անում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի մասին որևէ ինֆորմացիա ունեցողներին դիմել ծառայությանը: ՀՔԾ տարածած հաղորդարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական […]
17:10 15.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին նշանակել է անտառային կոմիտեի նախագահ: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակցված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին նշանակել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ»:
16:09 15.06.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը նոր ղեկավար ունի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
16:06 15.06.2018
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդականներ ունի: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշումներից: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Ղազարյանը և Գրիգոր Մուրադյանը նշանակվել են վարչապետի խորհրդականներ: Ընդ որում՝ Գրիգոր Մուրադյանը խորհրդական է նշանակվել հասարակական հիմունքներով:
15:42 15.06.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսի գլխավորությամբ։ Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ անվտանգության, քաղաքաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում ընթացիկ ծրագրերի կենսական նշանակությունն ու դրանց շարունակականությունը Հայաստանի համար և միաժամանակ հավելել, որ բանկի […]
15:00 15.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին նոր հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նոր հրամանագրի համաձայն՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
22:18 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որտեղ հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ […]
19:28 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանությունում, աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, […]
19:07 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական […]
16:23 14.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի կենտրոնական թանգարանում բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ յուրահատուկ հպարտությամբ է գտնվում համատեղ պատմության՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության անունից հարգանքի տուրք մատուցելու Համազասպ Բաբաջանյանի հիշատակին: «Համազասպ Բաբաջանյանի անունը պատվավոր […]
15:38 14.06.2018
Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը այցելել են Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Նրանց այստեղ դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, […]
14:31 14.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, […]
14:11 14.06.2018
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր՝ շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը կարևորել […]
11:42 14.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունն, Անուբաղ Համբարյանին ազատել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից: Նախագահի մեկ այլ հրամանգրով, Վարդան Մովսիսյանը նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալ:
11:15 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները […]
09:12 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ովքեր ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Համերգի ընթացքում […]
20:58 13.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում, Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների: Զրուցակիցները […]
19:14 13.06.2018
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և ՀՀ-ում պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` ք. Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: […]
18:47 13.06.2018
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը: Դավիթ Տոնոյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի […]