TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Հակոբ Հակոբյանը նշանակվել է ԴԱՀԿ պետ

14:20 12.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:

̰
Գառնիկ Պետրոսյանը վերադարձել է գյուղատնտեսության նախարարություն

14:16 12.06.2018

Գառնիկ Պետրոսյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գառնիկ Պետրոսյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Հիշեցնենք, Գառնիկ Պետրոսյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել էր 2016 թ-ին:

̰
Պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինը պաշտոն է ստացել

14:15 12.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»: Նշենք, որ Նարեկ Բաբայանն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի […]

̰
Զառա Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ. այլ նշանակումներ

13:33 12.06.2018

Վարչապետը որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, Զարուհի Բաթոյանը և Արման Ուդումյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ: Վարչապետի այլ որոշումներով սեփական դիմումների համաձայն Արայիկ Պետրոսյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի, Թադևոս Ավետիսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է ՌԴ դեսպանատուն

12:34 12.06.2018

Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, նախագահ Արմեն Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

11:42 12.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:  Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է ՀԲԸՄ ղեկավարներին

23:11 11.06.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը` ազգապահպանման, պետականաշինության ու Հայաստանի կարողությունների հզորացմանն աջակցելու հարցում: Արա Բաբլոյանը նշել է, որ երկարամյա գործունեության ընթացքում կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կարեւոր ներդրում է ունեցել […]

̰
Նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ

19:53 11.06.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել «Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ ստեղծելու և սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահի կարգադրության մեջ նշված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով […]

̰
«Թումո»-ն կենտրոններ կհիմնի զորամասերում

19:44 11.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններում սկսվել է նոր փուլ. վարչապետ

19:23 11.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության  պատվիրակությանը

17:21 11.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է […]

̰
Սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը. ՀՀ ԱԳՆ

15:40 11.06.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է արցախա-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքների փորձերին: ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

̰
Ֆրանկ Էգելը կշարունակի ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ

15:30 11.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Այս մասի հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար: Ֆրանկ Էնգելը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեությունը […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ-ում բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսայի մասին

14:24 11.06.2018

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարաների խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները: Նիստի մեկնարկին  Ղազախստանի ԱԳ նարարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների անունից շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի ԱԳ նախարարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Լլույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը […]

̰
Լեհ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

13:52 11.06.2018

Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությունը  ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի և բարեկամական խմբի անդամ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչութունից: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող […]

̰
Արարատ Միրզոյանը կմեկնի Իտալիա՝ ներդրումներ ներգրավելու նպատակով

12:53 11.06.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հունիսի 11-14-ը աշխատանքային այցով գործուղվել են Իտալիա: Նրանք Հռոմում հանդիպումներ կանցկացնեն, որոնց նպատակը կլինի ներդրումներ ներգրավելը: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի ճանապարհածախսը և գիշերավարձը վճարում է հրավիրող կողմը:

̰
Գյուղատնտեսության հետագա զարգացման համար կարևորել է գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերացիայի խթանումը. Արթուր Խաչատրյան

12:36 11.06.2018

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել, որ ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսևորում գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։ Շեյն Ռոզենտալը նախարարին է ներկայացրել Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող մի […]

̰
Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ

11:14 11.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը

21:26 10.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել 2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Նոր Հայաստանում. Արմեն Սարգսյան

21:20 10.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը: Նախագահը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է. ««Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ: Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի […]

̰
Վարչապետը Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը ներկայացրել է հայաստանյան վերջին քաղաքական զարգացումները

20:26 09.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և նշել, որ այն մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև ԱՄՆ-ում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: ԱՀՀ պատվիրակության անդամները վարչապետին են ներկայացրել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

22:18 08.06.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին` Արա Բաբլոյանը կարեւորել է կառույցի առաքելությունը Միացյալ Նահանգներում համահայկական խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ջանքերը` ԱՄՆ-ի […]

̰
Արմեն Սարգսյանը Հովակիմ Հովակիմյանին նշանակել է ՍԴ-ում նախագահի լիազոր ներկայացուցիչ

21:23 08.06.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ։ Կարգադրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը. 1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի […]

̰
Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին. վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

18:24 08.06.2018

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի […]

̰
Արդարադատության փոխնախարարները վերանշանակվել են

17:47 08.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանշանակումներ է արել արդարադատության նախարարությունում: Վարչապետի որոշմամբ Արտակ Ասատրյանը, Սուրեն Քրմոյանը և Վիգեն Քոչարյանը վերանշանակվել են արդարադատության նախարարի տեղակալների, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոններում:

̰
Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով

17:08 08.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Այս մասի հայտնում են վարչապետի աշխատակազմից: Կարևորելով է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը: Դեսպանը համոզմունք […]

̰
Քաղավիացիայի վարչության պետն ազատվել է աշխատանքից

16:25 08.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետին: Էլեկտրոնային կառվարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Սերգեյ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։  

̰
Ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

13:05 08.06.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր՝ հունիսի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը և […]

̰
Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

21:30 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում` նախագահ Սարգսյանը ողջունել և կարևորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ […]

̰
Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին

21:00 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում Առեւտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

̰
BACK_TO_TOP