TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Արխիվ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

18:25 13.06.2018

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է […]

̰
Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը

16:56 13.06.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահները քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Ավելի վաղ հայտնել էիք, որ Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք:  

̰
Հարցաքննության է կանչվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը

16:41 13.06.2018

Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, […]

̰
Շամամ Հարությունյանն ազատվել է պաշտոնից

16:29 13.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շամամ Հարությունյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շամամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

̰
Փաշինյանը Մոսկվայի օդանավակայանում ֆուտբոլ խաղաց գայլի հետ

16:28 13.06.2018

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Մոսկվա: Օդանավակայանում դիմավորողների շարքերում էր նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ՝ Զաբիվակա անունով գայլի կերպար, որի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց օդանավակայանում ֆուտբոլ խաղաց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը և դիտելու է առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: Բացման արարողությանը ներկա կգտնվեն նաև […]

̰
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

16:10 13.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

̰
Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակել

16:10 13.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Այվազյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Այվազյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք

16:10 13.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը, ով գտնվում է Արցախի Հանրապետությունում, այցելել է Դադիվանք: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայանության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վանական համալիրում: Այնուհետև Արմեն Սարգսյանը շփվել է այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ:    

̰

16:09 13.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին նշանակել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

14:24 13.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը մայիսի 1-ին հրաժարական էր ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:

̰
«Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ. ԱԱԾ

12:59 13.06.2018

Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն

12:01 13.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

11:46 13.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ […]

̰
Բաքուն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին. Զոհրաբ Մնացականյանն ընդունել է եռանախագահներին

09:44 13.06.2018

Հունիսի 12-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորել է այցը, ընդգծելով, որ այն […]

̰
Արմեն Սարգսյանն ԱԱԾ-ում նշանակումներ է կատարել

21:40 12.06.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արամ Հակոբյանը և Արզուման Հարությունյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ: Նախագահը հրամանագրերը ստորագրել է՝ «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի»: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել և ծառայությունից արձակվել […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին

20:00 12.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին: Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանը պատկանում է հայ ազգի մեծերի շարքին, ում նվիրվածությունն ու սխրանքը հայրենիքի պաշտպանության գործում սերունդների համար դարձել են […]

̰
Արա Բաբլոյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

19:33 12.06.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ հունիսի 12-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն ու շնորհավորել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին: Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարևորել է հայ-ռուսական դարավոր եղբայրական ու բարեկամական հարաբերությունները և երկու պետությունների կապերի առավել խորացումը: ԱԺ նախագահը շնորհավորել […]

̰
Վարչապետը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել Գրիգորի Հայրապետովին

18:59 12.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար և Գրիգորի Հայրապետովին մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: «Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարևոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և կարծում եմ, սա […]

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

18:30 12.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան: Զրուցակիցները խոսել են նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի, ինչպես նաև դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական […]

̰
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

18:20 12.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երևույթներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ աշխատել […]

̰
Արփինե Դավոյանը՝ վարչապետի օգնական

16:40 12.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արփինե Դավոյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արփինե Դավոյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման մեջ:

̰
ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետն ազատվել է աշխատանքից

16:33 12.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ափոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ռուբեն Ափոյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Ռուսաստանի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՌԴ դեսպանատուն

16:32 12.06.2018

Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Վարչապետը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարգավաճում: Նիկոլ Փաշինյանը տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված […]

̰
Գարեգին Բաղրամյանը նշանակվել է փոխնախարար

16:25 12.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի […]

̰
Ռոբերտ Մակարյանը վերանշանակվել է

16:19 12.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Մակարյանը վերանշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Մակարյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

̰
ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ ունի

15:46 12.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել Սմբատ Գոգյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին նշանակել կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Գոգյանն այս պաշտոնում կփոխարինի Լիլիթ Արզումանյանին:

̰
Սամվել Հարությունյանը վերանշանակվել է ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում

15:34 12.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սամվել Հարությունյանը վերանշանակվել է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սամվել Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

14:49 12.06.2018

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից: Վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արտակ Մանուկյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավարին

14:43 12.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, որոշումների կայացման գործում և ընդգծել Հայաստանի վիճակագրական կոմիտեի ու Դանիայի վիճակագրական ծառայության սերտ համագործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական […]

̰
«Արթիկ» ՔԿՀ պետը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ

14:38 12.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:  

̰
BACK_TO_TOP