TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին

20:31 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը: Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ […]

̰
ՌԴ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

16:32 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանին  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում: Իր կողմից […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամների հետ

16:25 07.06.2018

Մոսկվա այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՌԴ Պետական դումայի և Դաշնային խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծել են նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Նրանք իրենց աջակցությունը են հայտնել հայ-ռուսաստանյան դաշնակցային […]

̰
Բակո Սահակյանը ներկայացրել է ԱՀ պետական և ֆինանսերի նախարարներին

16:12 07.06.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ԱՀ պետնախարարի աշխատակազի ու ֆինանսների նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին մաղթել է արդյունավետ աշխատանք: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

̰
Արմեն Սարգսյանն օրենքներ է ստորագրել

13:58 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», […]

̰
Վարչապետը նոր նշանակում է կատարել

21:35 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Բագրատ Բադալյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի հրամանագրում։

̰
Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային

21:15 06.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ Արցախում քաջատեղյակ են նրա գործունեությանը և նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք: Հանդիպմանը ներկա էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար […]

̰
Վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ է նշանակել

21:02 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ է նշանակել: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Սարգիս Ավագյանը և Քրիստինե Ասատրյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Ասատրյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սարգիս Ավագյանին նշանակել սպորտի […]

̰
Վարչապետը և նախագահը ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը

20:56 06.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Խաչատրյանի […]

̰
Արցախի նախագահն ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակության անդամներին

19:20 06.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ: Քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

̰
Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել

19:14 06.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Համաձայն հրամանագրերի՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության […]

̰
Ֆինանսական համակարգի կայունությամբ Հայաստանին կարելի է համարել օրինակելի. ԱՄՀ ներկայացուցիչ

15:20 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նա ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

15:17 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:

̰
Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել

15:14 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: Վարչապետի որոշմամբ` Հակոբ Վարդանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Արմեն Փամբուխչյանը նշանակվել է  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

̰
Նոր նշանակումներ ՊԵԿ-ում

14:51 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է կատարել Պետական եկամուտների կոմիտեում: Վարչապետի որոշմամբ Արթուր Մանուկյանը և Միքայել Փաշայանը նշանակվել են պետական եկամուտների նախագահի տեղակալներ:

̰
Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ

14:49 06.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ անդամի ընտրության ժամկետին վերաբերող իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահի դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ […]

̰
Արսեն Քարամյանն ազատվեց սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալի պաշտոնից

14:43 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշիյանը որոշում է ստորագրել, որով սեփական դիմումի համաձայն Արսեն Քարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից»:  

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավորին

12:14 06.06.2018

Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է թագավոր Կարլ Գուստավ 16-րդին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից: Շնորհավորական ուղերձում ասվում է. Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

17:30 05.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին հյատնում են վարչապետի աշխատակազմից: Կարևորելով հայ-գերմանական գործընկերության զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  ՀՀ կառավարությունը շահագրգռված է քայլեր ձեռնարկել, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:  «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում […]

̰
Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության վերաբերյալ հարցեր

16:59 05.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը շնորհավորել է գեներալ Դավթյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:  Զրուցակիցները քննարկել են բանակաշինությանը և այդ […]

̰
Արմավիրի մարզպետի տղան ազատվել է աշխատանքից

15:38 05.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել: e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

̰
Առողջապահության նախարարը նոր տեղակալներ ունի

15:32 05.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որով նշանակումներ է արել առողջապահության նախարարությունում: Վարչապետի որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը և Լենա Նանուշյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալներ։  

̰
SOS-ի սցենարիստը նշանակվել է վարչապետի օգնական

15:22 05.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արեն Մկրտչյանին նշանակել վարչապետի օգնական»:

̰
Ճապոնիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

14:20 05.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, ըստ […]

̰
Պյոտր Սվիտալսկին դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ է տեսնում

13:29 05.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը: Նա անդրադարձել է կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետի խոսքերով՝ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահին

21:21 04.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ Իտալիան դեպի հետագա առաջընթաց ու բարեկեցություն առաջնորդելու պատասխանատու գործում: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել Իտալիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը՝ պայմանավորված թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ ընդհանուր հոգևոր-մշակութային արժեքներով և […]

̰
Նախագահն ընդունել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին

18:59 04.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող դպրոցի ավագ դասարանների աշակերտներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում և արդեն այցելել են տարբեր վայրեր: Նրանք նախագահին իրենց տպավորություններն են փոխանցել այցելությունից, ներկայացրել ապագայի Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նախագահը պատասխանել է նրանց տարբեր հարցերին, որոնք վերաբերում […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսին

18:51 04.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված: «Խորապես ցնցված եմ Գվատեմալան պատուհասած «Ֆուեգո» հրաբխի ժայթքման աղետալի հետևանքներից, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Գվատեմալայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարելու այս արհավիրքի հետևանքները: Խորին ցավակցություն եմ հայտնում […]

̰
ՌԴ-ն Հայաստանում նոր դեսպան ունի

16:13 04.06.2018

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը նախարար Մնացականյանին  հանձնել է իր  հավատարմագրերի պատճենը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից: Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը: ՌԴ նորանշանակ դեսպանը նշել […]

̰
Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

16:09 04.06.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայկական պատվիրակությունը Մոսկվայում  կունենա առանձին երկկողմ հանդիպումներ և Կիզիլ քաղաքում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

̰
BACK_TO_TOP