TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Իտալիայի դեսպանատուն

14:33 04.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

16:15 02.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստերագրել, որով Նաիրի Սարգսյանին նշանակել է վարչապետի օգնական: Վարչապետի մեկ այալ որոշմամբ էլ Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Վարչապետի որոշումների մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

̰
Բենիամին Նեթանյահուն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

19:58 01.06.2018

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է նաև վարչապետին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ: Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ […]

̰
Նախագահը տիկնոջ հետ այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն

18:56 01.06.2018

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է երխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար: Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներ են պատրաստել փոքրիկների […]

̰
Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել սիրո և համերաշխության կարգախոսի ներքո. Նիկոլ Փաշինյան

17:47 01.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:  Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով երկրում […]

̰
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

16:26 01.06.2018

Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-5-ը  կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ:  

̰
Հայաստանը շահագրգիռ է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության զարգացմամբ. վարչապետ

15:54 01.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: Նա նշել է, որ Հայաստանը շահագռգռված է համագործակցության զարգացմամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան

07:30 01.06.2018

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն: Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, […]

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն

17:13 31.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ զբաղվող «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտ կոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում, ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված […]

̰
Արմեն Սարգսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը

16:45 31.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը: Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր […]

̰
ՊԵԿ-ում ներքին աուդիտ չի անցկացվում

15:55 31.05.2018

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում, ապատեղեկատվություն է:  Այս մասին հայտնում են  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ

14:21 31.05.2018

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող ազգությամբ հայ գործարարների հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հայ գործարարներին է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի […]

̰
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են վիրահայությանը հուզող հարցերը

21:39 30.05.2018

Մայիսի 30-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Ողջունելով հյուրին և շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վրաստանի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է Թբիլիսիում հանդիպել բարեկամ Հայաստանի իր գործընկերոջը: Խորհրդանշական համարելով, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցելությունը տեղի է […]

̰
Սա ձեր տունն է, և Հայաստանի նման լավ տուն աշխարհում չկա. նախագահը՝ Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանի սաներին

19:56 30.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի ավագ դպրոցի սաներին և ուսուցիչներին։ Հյուրերի թվում էր նաև Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը։ Հանդիպմանը վարժարանի սաները նշել են, որ ուխտագնացության են եկել հայրենիք, եղել են նաև Արցախում և կիսվել են իրենց տպավորություններով։ Նախագահը […]

̰
Նախագահը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը

19:43 30.05.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը: Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել Հանրապետության նախագահի […]

̰
Արտգործնախարարը նոր տեղակալ ունի

13:21 30.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, սեփական դիմումի համաձայն, արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ռոբերտ Հարությունյանը:

̰
Մշակույթի նախարարը նոր տեղակալ ունի

13:20 30.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, ավելի վաղ  իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էր մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի տեղակալներ է նշանակել

13:19 30.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է կատարել պաշտպանության նախարարությունում: Էլեկտրոնային կառավարման  e-gov.am կայքում հրապարակված որոշումներից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարի տեղակալներ են նշանակվել Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը:

̰

12:43 30.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է արել պետական վերահսկողական ծառայությունում: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման  e-gov.am կայքից: Վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել Տիգրան Ուլիխանյան,  Հայկ Սարգսյանը և Ալբերտ Աբգարյանը:  

̰
Քննարկվել են հայ-ղազախական առևտրատնտեսական հարցեր

12:42 30.05.2018

Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբյանը  շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում համագործակցության ծրագրերն ու ապագա անելիքները, […]

̰
Հայաստանի նոր կառավարությունը հաստատակամ է շարունակելու սերտ գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ. ԱԳ նախարար

21:34 29.05.2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի դեսպան Սվիտալսկի, Ձերդ գերազանցություններ, Հարգելի ներկաներ, Ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ այս տոնական համերգը կազմակերպելու համար։ Օրվա խորհուրդը` խաղաղությունը և միասնությունը, լավագույնս է բնորոշում ժամանակակից Եվրոպան: Հիրավի, անցնելով երկու կործանարար […]

̰
Հայաստանը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ խմբի ձևաչափում. վարչապետ

20:54 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա […]

̰
Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

19:40 29.05.2018

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումը՝ պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում, հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է […]

̰
Ընդերքօգտագործողները չեն կատարել շուրջ 270 մլն դրամի ներդրման պարտավորություն․ դատախազություն

18:47 29.05.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու գործընթացը, հայտնում են գլխավոր դատախազությունից: Ընդերքի մասին նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, 2012 թվականի հունվարի 1-ից սկսած, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքվող ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերում […]

̰
Նախագահն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

18:37 29.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը: Նա ասել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացի վերաբերյալ: Երկրի ղեկավարն […]

̰
ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից

16:56 29.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից: Նախագահի աշխատակազմի հրապարակած հրամանգրում ասված է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի. Կարապետ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

16:43 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Վարչապետն անհրաժեշտ է համարել ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է վիզաների ազատականացումը

14:43 29.05.2018

Մայիսի 29-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել ամրապնդումը` բարձր գնահատելով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան […]

̰
Արթուր Դավթյանը երկօրյա այցով մեկնել է Վրաստան

13:43 29.05.2018

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Արթուր Դավթյանը ներկա կգտնվի Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրի խորհրդարանի, կառավարության, Դատախազների միջազգային ասոցիացիայի, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող Վրաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված ընդունելությանը: […]

̰
Արման Պողոսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

13:13 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  որոշում է ստորագրել, որով Արման Պողոսյանին նշանակել է ֆինանսների նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:

̰
BACK_TO_TOP