18:26 08.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցում է «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարների միջազգային ֆորումի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել […]
18:20 08.06.2023
Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի շրջանակներում մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող «Եվրասիան մեր տունն է» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքին: Ցուցահանդեսն անցկացվում […]
18:14 08.06.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հունիսի 8-ին հյուրընկալել է խորհրդարան այցելած ՀՊՏՀ տնտեսության կարգավորման միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի հայ եւ արտասահմանցի ուսանողներին ու դասախոսներին: Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքը, այնուհետեւ անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կազմակերպության հետ ձեւավորված հարաբերություններին: Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով: Արտասահմանցի հյուրերը հետաքրքրվել են այսօր […]
17:44 08.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիմանը մասնակցել են հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Կոտեն, Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը և հիմնադրամի հայաստանյան ծրագրերի կառավարող Արմեն Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Հարավային Կովկասում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը, […]
17:21 08.06.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական […]
17:16 08.06.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է ազատազրկված անձանց մասնագիտացված բուժօգնություն տրամադրող «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Նախարարը ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության որակին, սպասարկման ծավալներին, տեխնիկական, կադրային հագեցվածությանը և շենքային պայմաններին: Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում մասնագիտական բժշկական ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ […]
16:42 08.06.2023
Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Նաննա Սկաուին՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով ՊՀԾ տնօրենին՝ Վահե Գևորգյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ վստահություն հայտնելով, որ Նաննա Սկաուն կնպաստի Հայաստանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հետագա խորացմանը: Իր հերթին Ն. Սկաուն բարձր է գնահատել ՊՀԾ ծրագրային համագործակցությունը […]
16:36 08.06.2023
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 8-ին հանդիպել է «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների, մարզիչի եւ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղարի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Արմեն […]
16:12 08.06.2023
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին։ «Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին մասնակցում է նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը»,-նշված է հաղորդագրությունում:
19:38 07.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում:
19:19 07.06.2023
Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը. Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 […]
19:13 07.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին: ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները: […]
18:58 07.06.2023
Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության […]
18:53 07.06.2023
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ ՆԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 1995 թվականին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Սիրիայի Արաբական […]
18:27 07.06.2023
Հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի: Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական […]
18:14 07.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի։ Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու հունիսի 8-ին:
18:10 07.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շատ ենք կարևորում Ձեր այցելությունը Հայաստան: Անկախության շրջանից հետո հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, և դրանք ընդգրկել են տարբեր բնագավառներ: Այս ամենը նպաստել է մեր բարեկամական հարաբերությւոնների հաստատմանն ու զարգացմանը: Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը և ակտիվացումը […]
18:08 07.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: Մինչ այդ կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է, «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործնկերներ, ուրախ եմ ձեզ ողջունել Սոչիում` Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին հերթին ցանկանում […]
17:56 07.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոլորտային փոխգործակցության խորացման և ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը: Առանցքային են համարվել համատեղ օրակարգի […]
17:48 07.06.2023
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: Այս մասին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը:
17:34 07.06.2023
Հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարոն Շարվաշիձեին դեսպանի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա կողմից մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացումը կնպաստի երկու բարեկամ […]
17:14 07.06.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 6-ին մասնակցել է Շվեդիայի Թագավորության ազգային օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական խոսքով: Մհեր Գրիգորյանն իր խոսքում Կառավարության անունից շնորհավորել է Շվեդիայի ազգային օրվա կապակցությամբ և լավագույն մաղթանքները հղել Շվեդիայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ բարեկամության ոգով զարգացող հայ-շվեդական հարաբերությունները, շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։
17:08 07.06.2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի […]
19:28 06.06.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թադևոսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը: Օրակարգի հարցերի շրջանակում […]
17:46 06.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի թագավորության Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել Շվեդիայի թագավորությանն ու ժողովրդին: Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ և հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձեզ, Ձեր երկրին, ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն: Ցանկանում եմ […]
17:30 06.06.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին: Հյուրերը տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող […]
16:46 06.06.2023
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին քննարկումներին: Կարևորվել է գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից […]
16:22 06.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սերգեյ Մեղրյանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանի, Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի, Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի, Վարչական դատարանի դատավոր Տիգրան Սանթրոսյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր […]
16:17 06.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի […]
16:07 06.06.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: