TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Պաշտպանի դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ 

19:32 05.06.2023

Պաշտպանի դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։ Դիրքորոշմամբ հատուկ ընդգծվում է առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները Պաշտպանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ գործառույթների արդյունավետ […]

̰
Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

18:57 05.06.2023

Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ելույթը և պատգամավորների հարցերին պատասխանների հիմնական մասը: «Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ, Ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի մեծ և բուռն հետաքրքրություն է առաջացնում ԱԳՆ զեկույցը խորհրդարանականների շրջանում: […]

̰
Ավելի քանի 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Նախարարը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն»-ում

18:50 05.06.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և փոխնախարար Արա Մկրտչյանը՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել կառույցի տարածքում, ծանոթացել Կենտրոնում վերջին մեկ տարում կատարված նկատելի բարեփոխումներին։ Տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։ Նախարարին են ներկայացվել Կենտրոնի տասներեք բաժիններում իրականացվող փորձաքննությունները, ձեռք բերված նոր սարքավորումները, որոնց շնորհիվ կրճատվում է փորձաքննությունների ժամանակը, ապահովվում են […]

̰
Մեծավանի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. ՔԿ

17:48 05.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչը, նպատակ ունենալով զբաղեցնել Մեծավան […]

̰
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև

17:43 05.06.2023

Հունիսի 5-ին Ռիգայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լատվիական երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված […]

̰
ՀՀ-ն Ադրբեջանից որևէ տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի. Արարատ Միրզոյան

17:32 05.06.2023

ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ, որից նպատակային է եղել 2 մլրդ 980 մլն դրամը, ոչ նպատակային՝ 5 մլրդ 895 մլն դրամը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 5-ին […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավարին

16:30 05.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավար Գրեմ Ջոնսոնին և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովին ու Ներսես Կարամանուկյանին: Ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքների իրականացմամբ: Հյուրերը Հանրապետության նախագահին մանրամասներ են ներկայացրել ընկերության գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննարկվելն են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց հաղթահարման […]

̰
«Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել. դատախազը գործն ուղարկել է դատարան

16:14 05.06.2023

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի հունվարին զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին ահազանգեր հնչեցրել: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման […]

̰
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՀՀ ՊՆ

22:27 04.06.2023

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Վարչապետը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

17:46 04.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

15:44 04.06.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` […]

̰
Քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

15:40 04.06.2023

Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող’ Երևան քաղաքի Սարյան փողոցում “Երևանի գինու օրեր” փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ’ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց

20:01 03.06.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և […]

̰
Վարչապետ Փաշինյանը ժամանել է Անկարա

17:44 03.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը: Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

̰
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

16:12 03.06.2023

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: «Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,-Թվիթերում գրել է նախագահը։ Հիշեցնենք՝ […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես

15:38 03.06.2023

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է նրանց ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև երեխաների համար կազմակերպվել է ժամանցային ու մշակութային միջոցառում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կրթության, գիտության մշակույթի և […]

̰
Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

15:25 03.06.2023

Առաջին անգամ Հայաստան էր այցելել Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակությունը: «Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները»,-նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատվիրակության հետ հանդիպմանը։ Հյուրերը հանդիպել են Ազգային ժողովի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամների, ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ:

̰
Արդարադատության նախարարության թիմն ավելի քան 22 ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքականության մշակման օրակարգի կարևորագույն հարցերը

14:51 03.06.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալները, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի և Դատաիրական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման հասարակական խմբի անդամ հանդիսացող քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչների հետ ունեցել են հանդիպում՝ նվիրված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկմանը: Քննարկմանը ներկայացվել են Դատաիրական բարեփոխումների ռազմավարությամբ 2022 թվականին և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված միջոցառումները […]

̰
Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն էր կատարել

14:12 03.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննության արդյունքում բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը: Քննությամբ հիմնավորվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների […]

̰
Սուրեն Պապիկյանը և Քոլին Քահլը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

20:26 02.06.2023

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ:  Այս մասին հայտնում են  ՀՀ  ՊՆ -ից։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

20:02 02.06.2023

  Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 2-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահին

19:00 02.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների և հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին: Երկուստեք շեշտվել է Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման […]

̰
Խորհրդարանում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությունը

18:40 02.06.2023

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են Եվրոպական խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ընդգծվել է խորհրդարանական համագործակցության կարեւորությունն ինչպես […]

̰
Քննարկվել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

18:07 02.06.2023

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է մեկ ծրագիր եւ երեք միջոցառում: 2022 թվականի բյուջեով նախատեսված է եղել 542 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով տրամադրված գումարը նվազել եւ կազմել է 534 մլն դրամ: Փաստացի իրականացվել է 525 մլն դրամ, ինչը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 98,2 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ […]

̰
Արդարադատության նախարարը Ֆրիդըմ Հաուս ՀԿ նախագահի հետ քննարկել է ԶԼՄ բարեփոխումների օրակարգը

17:54 02.06.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ֆրիդըմ Հաուս հասարակական կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին: Նախարար Մինասյանը ողջունելով ներկաներին նշել է, որ Ֆրիդըմ Հաուսն զգալի դերակատարում ունի Հայաստանում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև երկխոսության ամրապնդման գործում: Գրիգոր Մինաասյանի խոսքով՝ այս գործընթացներն առանցքային են ժողովրդավարական, իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի բարեփոխման տեսանկյունից: Նախարարը հատկանշական է […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին

17:47 02.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա

17:33 02.06.2023

Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար:

̰
Ազգային ժողովի բյուջեն կատարվել է 97 տոկոսով. ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

17:14 02.06.2023

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է ՀՀ ԱԺ 2022 թվականի բյուջեի կատարողականը, ներկայացվել են ֆինանսական ու արդյունքային ցուցանիշներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6 մլդ 262 մլն դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել […]

̰
2022 թ. Առողջապահության նախարարության կատարողականը կազմել է 98,7 տոկոս

20:45 01.06.2023

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 1-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Քննարկվել է առողջապահության ոլորտի եկամուտների եւ ծախսերի կատարողականը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Նարեկ Զեյնալյանը եւ Գեւորգ Պապոյանը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ Առողջապահության նախարարությունը հաշվետու տարում   […]

̰
Ինչ հարցեր են քննարկվել Քիշնևում կայացած  հնգակողմ հանդիպմանը

20:36 01.06.2023

Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային […]

̰
BACK_TO_TOP